7 հարց, որոնք կօգնեն զրույց սկսել ցանկացած մարդու հետ

Դուք նստած եք նոր ծանոթների, գործընկերների միջավայրում կամ նույնիսկ ձեր երկրորդ կեսի ծնողների ընկերակցությամբ, և քար լռություն է տիրում. ոչ ոք չգիտի, թե ինչպես սկսել զրույցը:

Լռությունն անտանելի է դառնում, և լսելի է անգամ ժամացույցի թկթկոցը:

Corporate cocktail party photography portfolio

Այս իրավիճակը հեշտությամբ կարող եք փոխել, եթե կարողանաք ճիշտ հարցեր տալ և սկսեք թեթև ու հետաքրքիր զրույց:

ՀԱՐՑ 1. Որտեղի՞ց գիտեք Х-ին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ի՞նչն է ձեզ բերել այստեղ:

Եթե դուք երեկույթի կամ միջոցառման մանսակից եք, ապա այսպես կկարողանաք ընդհանուր թեմա գտնել զրուցակցի հետ: Սա թերևս ամենահեշտ տարբերակն է ձեր միջև ինչ-որ կապ և խոսակցության թեմա գտնելու համար: Իսկ եթե ոչ մի ընդհանրություն չհայտնաբերեք, ապա կարող եք զարմանալ այն հանգամանքի վրա, թե որքան տարբեր մարդիկ կարող են հանդիպել միևնույն տեղում: Այսպես նաև առիթ կունենաք նոր հարցեր տալու համար:

ՀԱՐՑ 2. Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ դա ասելով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Երբեք չեմ լսել այդ մասին: Ինչպե՞ս է դա արվում:

Սովորաբար մենք չենք սիրում ինչ-որ բան ճշտելու համար կրկին հարց տալ, քանի որ կարծում ենք, որ այդպես հիմար վիճակում կհայտնվենք ու ցույց կտանք մեր անտեղյակությունը կամ անկրթությունը ինչ-որ հարցում: Մեզ թվում է, թե մենք ինչ-որ բան բաց ենք թողել մեր անուշադրության պատճառով, իսկ մնացած բոլորը տեղյակ են այդ մասին: Մինչդեռ այստեղ կարելի է բոլորովին այլ՝ հետաքրքրսեր և էնտուզիազմով լի «սկսնակի» մոտեցում ցուցաբերել ու հաճույքով, հետաքրքրությամբ հարցեր ուղղել զրուցակցին: Այդպես ձեր հարցերը հաճելի կլինեն զրուցակցի համար: Բացի այդ դուք կհնչեցնեք այն հարցերը, որոնց պատասխանները հավանաբար շատերը կցանկանային լսել, սակայն վերը նշվածի պես ամաչում են:

ՀԱՐՑ 3. Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այդ գործով:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինչպե՞ս եք ներգրավվել այս ոլորտում:

Մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին: Այսպիսի հարցը մղում է զրուցակցին մի ամբողջ պատմություն պատմելու, իսկ այդ պատմության շուրջ հարցեր տալն ու հետաքրքիր զրույց կառուցելը արդեն շատ ավելի հեշտ է: Հանկարծակի կարող է պարզվել, որ դուք նույն համալսարանում եք սովորել կամ աշխատել եք նույն ընկերությունում տարբեր ժամանակահատվածներում և այլն, և այլն: Այս ամենից հետո զրույցը, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կընթանա իր բնական հունով:

ՀԱՐՑ 4. Ի՞նչն է ձեզ դուր գալիս …-ի մեջ:
ՏԱՐԲԵՐԱԿ. Ինձ շատ դուր եկավ (այս խոսնակը, սրահի ձևավորումը…), իսկ ձե՞զ:

Ինչպես և նախորդ տարբերակում, այս հարցն էլ զրուցակցին մղում է պատմել իր մասին կամ արտահայտել կարծիք այս կամ այն բանի մասին: Շատ հետաքրքիր է ստացվում, եթե ձեր կարծիքները չեն համընկնում, և դուք սկսում եք ոգևորված բանավիճել ու քննարկել այդ փաստը: Հիշեք՝ մարդիկ կարող են անվերջ խոսել իրենց նախընտրությունների մասին:

ՀԱՐՑ 5. Ո՞րն է այս քաղաքի ամենալավ ռեստորանը:
ՏԱՐԲԵՐԱԿ. Որտե՞ղ կարելի է հետաքրքիր ու հանգիստ ժամանակ անցկացնել:

Մարդիկ սիրում են հանդես գալ խորհրդատուի դերում: Եթե քաղաքում առաջին անգամ եք և զրուցում եք տեղացու հետ, ապա վստահ եղեք, որ նա մեծագույն հաճույքով կպատմի և անգամ ցույց կտա իր բնակավայրի ամենահետաքրքիր վայրերն ու կբացահայտի բոլոր գաղտնիքները: Խորհուրդ կտա, թե ուր գնալ, ինչ ուտել, ինչ տեսնել և այլն: Այդպես ոչ միայն հետաքրքիր կզրուցեք, այլև ձեզ համար կարևոր ու օգտակար տեղեկություններ կիմանաք:

ՀԱՐՑ 6. Ինչո՞ւ եք դուք այդպես մտածում:
ՏԱՐԲԵՐԱԿ. Հետաքրքիր է, նախկինում ինձ թվում էր…., բայց հիմա դուք ասում եք, որ իրականում բոլորովին այլ կերպ է:

Սովորաբար մարդիկ կարող են միանշանակ պնդել ինչ-որ բան իրենց քաղաքի, երկրի տնտեսության վիճակի, կրթական համակարգի կամ մեկ այլ բանի մասին, ինչպես, օրինակ, «Այդ ոլորտում բիզնես սկսելը հիմա բոլորովին իմաստ չունի»: Եթե դուք թույլ չտաք նրան սահմանափակվել միայն այդ արտահայտությամբ, այլ հարցեր ուղղեք պատճառների կամ մանրամասների մասին, ապա ցույց կտաք, որ մեծ հետաքրքրությամբ եք լսում նրան:

ՀԱՐՑ 7. Ի՞նչն էր ամենադժվար բանը այդ ճանապարհին:
ՏԱՐԲԵՐԱԿ. Եթե կարողանայիք ամեն ինչ նորից սկսել, ի՞նչը այլ կերպ կանեիք:

Մարդիկ սիրում են պատմել այն մասին, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները այս կամ այն նպատակին հասնելիս: Այսպիսի զրույցը սովորաբար հուզական է լինում: Հարցը հատկապես լավ է աշխատում, եթե դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ, ում խորապես հարգում եք, օրինակ, գրքի հեղինակի, ոլորտի առաջատարի հետ և այլն: Այսպիսի հարցով դուք նաև կարևոր խորհուրդ կամ դաս եք ձեռք բերում:

Հարցեր տվեք ձեր զրուցակցին, հետևեք նրա արձագանքին, հայացքին, հասկացեք արդյոք նրան հետաքրքիր է զրույցը, մի մոռացեք նաև ինքներդ խոսել, արտահայտել սեփական կարծիքը հարցի շուրջ, որպեսզի զրույցը հարցաքննություն չհիշեցնի: Իսկ եթե զրույցի ընթացքում նրբանկատ հաճոյախոսություններ անեք՝ զրույցից ելնելով, դա միանշանակ հաճույք կպատճառի ձեր զրուցակցին, չէ՞ որ բոլորս ենք սիրում մեր մասին ինչ-որ լավ բան լսել դիմացինից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»