7 վտանգավոր առասպել հարաբերությունների մասին

Առասպել 1

Հարսանիքից հետո ձեր հարաբերությունները դառնում են այնպիսին, ինչպիսին դուք ակնկալում էիք։ Այս առթիվ հասարակության մեջ տարբեր պատկերացումներ կան։ Իհարկե, ամեն ինչ կապված է այն պատճառից, որը ձեզ դրդել է ամուսնանալ։ Բայց առհասարակ, եթե դուք ձեզ կապում եք ամուսանական կապերով ձեր սիրելիի հետ, ապա ձեր հարաբերությունները շարունակում են մնալ այնպիսին ինչպիսին կային մինչ այդ։ Եթե դուք կարծում էիք, թե ամուսնությունը կփոխի մարդուն, ապա շտապեմ ձեզ վշտացնել։ Ոչ, տղամարդը ամուսնությունից հետո խելքի չի գա, չի փոխվի, համբերատար չի դառնա։ Համենայն դեպս, առաջիկա 5 տարիներին։

Առասպել 2․

Եթե դուք լավ հարաբերություններ ունեք, դուք չպետք է վիճեք։ Դուք կարող եք լավագույն հարաբերությունները ունենալ, կարող եք խելագարի պես սիրել իրար, բայց եթե անկեղծ եք ինքներդ ձեզ հետ, ապա դժվար թե ամեն հարցում համաձայնեք իրար հետ։ Կլինեն տարաձայնություններ, կլինեն վեճեր, խնդիրներ։ Լավ հարաբերություններն ավելի շատ որոշվում են նրանով, թե ինչպես եք դուք հաղթահարում այդ տարաձայնությունները, այլ ոչ թե նրանով, կան դրանք թե ոչ։

Առասպել 3․

Հարաբերություններ կառուցելը հեշտ է։ Մարդիկ կարծում են, թե եթե իրենք հանդիպել են իրենց կեսին, ուրեմն ամեն ինչ հեշտ ու հրաշալի կլինի, գինու պես։ Բայց դա այդպես չէ։

Առասպել 4.

Եթե շատ ջանաք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, եթե հարաբերություններում ինչ-որ բան սխալ է, դա շտկելը կարող է անհնար լինել։ Ցավոք, ոչ բոլոր մարդիկ կարող են հաղթահարել հարաբերություններում ծագած բոլոր խնդիրները։

Առասպել 5․

Ձեր զուգընկերը հատուկ է ինչ որ բան արել՝ ձեզ ցավ պատճառելու համար։ Երբ մարդը ինչ -որ վատ բան է անում, դա վերաբերում է նրա անձնական խնդիրներին, այլ ոչ թե ձեզ։ Սովորաբար նույնիսկ դավաճանները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդքան մեծ ցավ չպատճառեն իրենց երկրորդ կեսին։ Հաճախ մարդիկ պարզապես հիմար ու անմիտ են, այլ ոչ թե չար եւ նրանք միտումնավոր չեն ձեզ ցավ պատճառում։

Առասպել 6․

Եթե դուք ունենայիք բավականաչափ գումար/ժամանակ/ երեխա, ապա հարաբերությունները ավելի լավ վիճակում կլինեին։ Երբեմն մենք հարաբերություններում դժվարությունների ենք բախվում ու կարող ենք կարծել, թե դրանց պատճառը արտաքին գործոններն են։ Ու այդ դեպքում այդ գործոնները կարող են իրոք ուժեղ ազդել մեր հարաբերությունների վրա։ Բայց ոչ մի հոգեբանական խնդիր չի կարող լուծվել կախարդական փայտիկի օգնությամբ։

Առասպել 7․

Եթե որեւէ մեկը սիրում է ձեզ, ապա նա ձեր կողքին կլինի՝ անկախ ամեն ինչից։ Սա ամենավտանգավոր առասպելն է։ Շատ ծանր է հարաբերություններ կառուցել նրանց հետ, ովքեր իրոք հավատում են այս առասպելին։ Նրանք կարծում են, թե սերը հաղթում է ամեն ինչ ու իրենց թույլ են տալիս սարսափելի պահվածք, կարծելով, թե սիրող մարդը միեւնույն է կների։ Բայց դա ուղիղ ճանապարհ է դեպի բաժանում։ Յուրաքանչյուրն ունի իր սահմանը, այո, նա կհամբերի, կդիմանա, բայց մինչեւ որոշակի սահման։ Չարժե փորձության ենթարկել միմյանց զգացմունքները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․