Որակյալ սե#սի կանոնները. 8 քայլ մտերմության նոր մակարդակի հասնելու համար

Սեքսը կարևոր տեղ է գրավում մեր կյանքում և ֆիզիկական ու հոգեբանական առողջության էական գործոն է՝ սպորտի, պատշաճ սնվելու, մտավոր գործունեության և այլն հետ միասին:

Չնայած նրան, որ այժմ սեռական փորձ ձեռք բերելու համար հայտնվել են բազմաթիվ նոր վիրտուալ եղանակներ, այդուհանդերձ, առավելագույն բավարարվածություն մենք կարողանում ենք ստանալ միայն իրական մարդու հետ շփման ժամանակ, ով մեզ հետ կիսում է թե ֆիզիկական, թե հուզական հաճույքը:

Որպեսզի սեռական հարաբերությունը հնարավորինս հաճելի լինի, չպետք է մոռանալ մի շարք կարևոր կանոնների մասին.

1. Սեքս՝ փոխադարձ համաձայնությամբ

Լավ սեքսը չի սիրում «պետք է» բառը, այլ առաջնորդվում է «ուզում եմ» սկզբունքով: Կարևոր է, որ զուգընկերները սեռական հարաբերություններ ունենան կամավոր և իրենց ազատ կամքով, և ոչ թե նրանցից մեկի ճնշման տակ: Ոչ մի մանիպուլյացիա, սպառնալիք կամ վերջնագիր: Յուրաքանչյուր զուգընկեր պետք է կարողանա ցանկացած պահի ասել կանգառ՝ գիտակցելով, որ որոշ գործողություններ իր կողմից ընկալվում են որպես անընդունելի կամ տհաճ:

2. Ապահով սեքս

Մենք միշտ պետք է պատասխանատու լինենք մեր հիգիենայի և պատասխանատվություն ստանձնենք մեր առողջության համար՝ առանց այն դնելու մեր զուգընկերոջ վրա: Սեռական հարաբերության ընթացքում հարկ է օգտագործել պահպանակներ կամ հակաբեղմնավորման այլ միջոցներ, պարբերաբար ստուգվել՝ սեռական ճանապարհով փոխանսցվող հիվանդությունների, ՁԻԱՀ-ի կամ հեպատիտի առկայությունը պարզելու համար: Հիվանդության ախտանիշների դեպքում, չպետք է ինքնաբուժել, այլ դիմել բժշկի և չմոռանալ նախազգուշացնել նաև զուգընկերոջը:

3. Ճանաչելով և ընդունելով ձեր մարմինը

Մտահոգություններն այն մասին, թե ինչպե՞ս է մեր մարմինը նայվում սեռական հարաբերության ժամանակ, ինչպիսի՞ արձագանք է այն առաջացնում զուգընընկերոջ մոտ, ի՞նչ շահեկան դիրքեր պետք է ընտրվեն «խնդրահարույց հատվածները» թաքցնելու համար, հաստատ, չեն նպաստում առավելագույն հաճույք ստանալուն: Բայց չէ՞ որ սեքսուալության հիմքը մարմնեղեն է՝ ձեր մարմինը զգալու կարողությունը, թուլանալու և զուգընկերոջը վստահելու ունակությունը: Դա նպաստում է նաև սեփական էրոգեն գոտիների, դրանց վրա ազդեցության բնույթի և ուժգնության բացահայտմանը, ինչպես նաև զուգընկերոջ հետ միասին դրանք պարզելու քաջությունը:

4. Իմանալ կանանց և տղամարդկանց սեքսուալ առանձնահատկությունների մասին

Տեղակացված եք՝ նշանակում է պաշտպանված եք: Բազմաթիվ գրականություն կա, որոնցում նկարագրում են տղամարդկանց և կանանց սեռային առանձնահատկությունները: Օրինակ՝ ամերիկացի հայտնի հոգեվերլուծաբան, սեռականության և մարմնի հարցի հետազոտող Ա. Լոուենը, պնդում է, որ տղամարդկանց գրգռվածությունն առաջանում է սեռական օրգանների շրջանում և տարածվում կենտրոնից դեպի ծայրամասեր: Ի տարբերություն կանանց, որոնց մոտ այն ծագում է ծայրամասից և շարժվում դեպի կենտրոն ու սեռական օրգաններ: Հետևաբար կնոջն ավելի շատ ժամանակ պետք է, որպեսզի գրգռվի և պատրաստ լինի սեքսի, քան տղամարդուն: Կինը երկար նախապատրաստման կարիք ունի: Իսկ տղամարդկանց մոտ գրգռումը շատ ավելի արագ է վրա հասնում և մեծապես կախված է գայթակղիչ տեսողական խթաններից (օրինակ՝ կնոջ վրա գեղեցիկ ներքնազգեստ):

5. Հուզական մտերմություն

Նույնիսկ, եթե զույգերը հաճախակի սեռական հարաբերություն են ունենում, դա միշտ չէ, որ նշանակում է, թե նրանք զգացմունքային ջերմություն նույնպես ունեն: Երբեմն սեքսը դառնում է հարթակ՝ զույգերի միջև առկա ագրեսիվ ազդակներն ու այլ բախումները բացահայտելու համար: Մերձեցումից առավելագույն բավարարվածություն ստանալու համար կարևոր է զուգընկերների հոգեբանական ներդաշնակությունը, միմյանց բոլոր դրական և բացասական հատկություններով ու զգացմունքներով ընդունելը, սատարումն ու վստահությունը:

6. Բազմազանություն և երևակայություն

Սեռական ֆանտազիաների մասին քննարկումները շատ կարևոր են հարաբերությունների և լավ սեքսի համար: Հենց երևակայությունն է, որ սեռական կյանքը դարձնում են գունեղ և հարուստ: Եթե զուգընկերները պատրաստ են քննարկել իրենց ֆանտազիաները և, նույնիսկ, իրականացնել դրանք, ապա դա նրանց թույլ կտա հասնել վստահության և հաճույքի նոր մակարդակի: Երբեմն հենց միայն ձեր ուզած քննարկումը կարող է դառնալ հաճելի, իսկ երբեմն դա կարող է վերածվել գործողության: Դե, իսկ այն երևակայությունները, որոնցով մենք երբեք չենք համարձակվում կիսվել, կարող են դառնալ հնարավոր դավաճանություն պատճառ:

7. Գործերն ու խնդիրները թողնել ննջասենյակից դուրս

Սեքսի ամենամեծ վնասատուներն են սթրեսը, վատ առողջությունը, զուգընկերոջ հետ հակասությունները, աշխատավայրում առկա խնդիրները, ներքին բախումները և այլն: Լավ սեռական հարաբերության համար մենք պետք է կարողանանք փոխակերպվել, հանգստանալ, թուլանալ և օգտագործել ինքնակարգավորման ցանկացած միջոց՝ սպորտ, զբոսանք, հաղորդակցություն, մենություն, մեդիտացիա, շնչառական վարժություններ… Չէ՞ որ, սթրեսի պայմաններում մարմինը լարվում է՝ այն հաղթահարելու համար, այլ կերպ ասած՝ գոյատևման հարց է լուծում, և այդ պատճառով սեռական գործառույթը դառնում է երկրորդական:

8. Սեքսից անմիջապես հետո կողքին լինելը նույնպես կարևոր է

Մի մոռացեք սեռական հարաբերության վերջին, բայց շատ կարևոր փուլի՝ հուզական կապի մասին․ այն փուլի, որը գալիս է օրգազմի հասնելուց և գրգռումը նվազելուց հետո: Սեքսից հետո գալիս է այն ժամանակահատվածը, երբ մեր օրգանիզմն արտադրում է օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է կապվածության համար: Հենց այն է մեզ տալիս ավելի մեծ մտերմության, քնքշության և հուզական ջերմության զգացում: Մերձեցումից հետո մնացեք միմյանց գրկում, վայելեք միմյանց հպումը, հոտը, շունչը, գրկախառնված քնեք և թողեք, որ այն ձեզ ավելի մտերմացնի:

Լավ սեքսը կախված չէ ձեր մարմնի կազմվածքից, ֆիզիկական պատրաստվածությունից, Կամասուտայի իմացությունից, ակրոբատիկ վարժություններ կատարելու կարողությունից կամ պոռնոդերասանների գործողությունները ընդօրինակելուց:

Լավ սեքսը սկսվում է գլխում, ֆանտազիաների մեջ, վստահության, բացության, ինքներդ ձեզ ընդունման, և ձեր մարմինը ճանաչելու մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ահա թե ինչ են մտածում տղամարդիկ մերկ կին տեսնելիս
Ովքե՞ր են ամենագեղեցիկ կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի
5 բան, որ բոլոր տղամարդիկ գաղտնի ուզում են տեսնել իրենց կնոջ մեջ
Տղամարդկանց 3 տեսակ, որոնց կողքին կանայք կորցնում են գլուխը
Բաներ, որոնք չպետք է իմանա ձեր ամուսինը
Ինչպիսի տղամարդկանց ես դու գրավում` ըստ ձեր կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են կանայք դավաճանում
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Որակյալ սե#սի կանոնները. 8 քայլ մտերմության նոր մակարդակի հասնելու համար
Ինչպե՞ս «անտեսել» տղամարդուն, որպեսզի նա միայն ձեր մասին մտածի
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
10 բան, որոնք կանայք կարծում են, թե դուր է գալիս տղամարդկանց, բայց իրականում դա այդպես չէ
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մաթեմատիկական վաժություն, որի համար դասարանի կեսը 2 էր ստացել
Ինչպես է տեղի ունեցել «Ֆազ»-ի սպանությունը․ նոր կադրեր (Video)
Կկարողանա՞ք հաղթահարել այս ինտելեկտուալ թեստը
9 բան որ, կինը ԵՐԲԵՔ չպետք է խնդրի իր ամուսնուց
Նախկին գերազանցիկներ, ձեզ համար նոր վարժություններ ենք բերել․․․ կկարողանա՞ք լուծել դրանք
Ահա թե ինչ են մտածում տղամարդիկ մերկ կին տեսնելիս
Վարդան Այգեկցու առակներից
Առաջադրանք, որը տանջում է նույնիսկ նախկին գերազանցիկներին
Ովքե՞ր են ամենագեղեցիկ կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի