Ցանկանո՞ւմ եք, որ ձեր հարաբերությունները երբեք չընդհատվեն, ուրեմն մի՛ արեք այս բաները․․․

Նոր հարաբերությունները լի են ուրախ պահերով, հուզմունքով, բայց նաև՝ որոգայթներով:

Ինչպե՞ս վարվել ծանոթության առաջին օրերից, և ինչպե՞ս ճիշտ կառուցել հարաբերությունները, որպեսզի կոնֆետ-ծաղկեփունջը վերաճի ամուր կապի ու չընդհատվի անհեթեթության պատճառով:

Դուք հանդիպել եք ձեր երազանքների տղամարդուն, համակված եք լավագույն զգացմունքներով, ցանկանում եք, որ բոլորը հնարավորինս շուտ իմանան ձեր երջանկության մասին:

Բայց, գտնվելով էյֆորիայի գագաթնակետին, աշխատեք թույլ չտալ համընդհանուր սխալներ, որոնց պատճառով կարող եք արագ կորցնել նոր սերը:

Մի ակնկալեք, որ տղամարդը կկարողանա կարդալ ձեր մտքերը

Ցանկացած կին երազում է, որ իր սիրելին կես խոսքից հասկանա իրեն և գուշակի բոլոր (կամ գրեթե բոլոր) ցանկությունները: Բայց այդպես, ավաղ, լինում է միայն հեքիաթում: Կամ՝ հարաբերությունների արշալույսին, որն ինքնին, նույնպես որոշակիորեն հեքիաթի է նման: Իջեք երկնքից: Եթե նոր եք միմյանց ճանաչում, ապա տղամարդու համար դժվար է կռահել նվերի հարցում: Չե՞ք ցանկանում հիասթափվել՝ նախապես հուշեք ձեր ցանկությունների և նախասիրությունների մասին: Կամ գոհ եղեք ցուցաբերված ուշադրությունից, առանց մտածելու՝ ձեր ճաշակին համապատասխա՞ն է, թե՞ ոչ:

Մի շտապեք տղամարդուն ծանոթացնել ձեր ընտանիքի հետ

Տղամարդուն ձեր ծնողների հետ ծանոթացնելը լուրջ քայլ է հարաբերությունների մեջ, որը շատ բան է պարտավորեցնում: Որքա՞ն խորն են նրա զգացմունքները ձեր հանդեպ: Վստա՞հ եք, որ նա արդեն պատրաստ է քայլեր կատարել ձեր հարաբերությունների զարգացման ավելի բարձր մակարդակի համար, օրինակ ՝ ընտանիք կազմել: Նախ, դրանում ինքներդ համոզվեք, և հետո միայն տեղեկացրեք ընտանիքին:

Մի մերժեք նրա ավանդույթներն ու սկզբունքները

Յուրաքանչյուր ընտանիք, ներառյալ ձեր տղամարդունը, ունի վարքի, շփման իր ավանդույթները, ինչպես նաև տոները նշելու հատուկ ձև: Առավել ևս, եթե դուք պատկանում եք տարբեր կրոնական ուղղությունների, սոցիալական խավերի կամ ազգությունների: Եթե տղամարդը ձեզ հրավիրել է այցելել հարազատներին կամ ընկերական շրջապատին, ապա հարգանք ցույց տվեք և փորձեք հասկանալ այն ավանդույթները, որոնք դուք կհանդիպեք այնտեղ: Ազատորեն հարցրեր ուղղեք նրան, եթե ձեզ ինչ-որ բան անհասկանալի լինի, բայց մի քննադատեք:

Մի ձգտեք վերափոխել տղամարդուն

Օրինակ, ձեզ դուր չի գալիս ձեր ընտրյալի զգեստապահարանը, և ցանկանում եք, որ ձեր տղամարդը այլ կերպ հագնվի: Իսկ նա, իր հերթին, չի պատրաստվում լսել ձեր կարծիքը և փոխել սովորական ոճը: Նրա հնացած ջինսերն ու լվացված վերնաշապիկը ձեզ նյարդայնացնում են: Կարող եք փորձել խոսել նորաձեւության ձեր ընդհանուր ճաշակի մասին: Բայց չարժե տալ սադրիչ նվերներ, որոնք ձեզ են դուր գալիս, և ոչ թե նրան:

Թույլ մի տվեք, որ նոր հարաբերությունները ազդեն ձեր կյանքի վրա

Գլխով սուզվելով նոր հարաբերությունների շրջապտույտի մեջ՝ ձեր առանց այն էլ բուռն կյանքի տեմպն արագանում է: Միմյանցով տարված, ինքներդ էլ չնկատելով, ռիսկի եք դիմում կորցնելու հին ընկերներին, հակասություններ ունենալու հարազատների հետ, աշխատավայրում ընդհանուր լեզու չգտնելու գործընկերների հետ և այլն: Նոր հարաբերությունների պարագայում չի կարելի ոտնակոխ անել ինքներդ ձեզ։ Սովորեք հենց սկզբից փոխզիջումներ գտնել, որպեսզի երկուսդ էլ ձեզ հարմարավետ զգաք, և ձեզ որպես իրավիճակի պատանդ և զոհ չզգաք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․