Ինչպե՞ս «անտեսել» տղամարդուն, որպեսզի նա միայն ձեր մասին մտածի

Ի՞նչ են մտածում ուժեղ սեռի ներկայացուցիչներն այն կանանց մասին, ովքեր ուշադրություն չեն դարձնում իրենց վրա:

Անտեսելը վտանգավոր զենք է, որը սխալ ձեռքերում կարող է վերջ տալ բոլոր հարաբերություններին և առաջացած համակրանքին, իսկ մյուսների մոտ՝ բոցավառել ու պահպանել հետաքրքրությունը կնոջ նկատմամբ: Ինչպե՞ս գտնել այդ սահմանագիծը: Մի կողմից ցանկանում ես, որ տղամարդը մագնիսի նման ձգվի դեպի քեզ, իսկ մյուս կողմից՝ ավելորդ ջանքերը կարող են ավիրել ամեն ինչ:

Հարկ է նշել, որ գործողությունների ալգորիթմը կախված կլինի նրանից, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եք արդեն գտնվում: Այսինքն՝ դուք վերջե՞րս եք ծանոթացել, թե երկար ժամանակ հարաբերությունների մեջ եք: Յուրաքանչյուր դեպքում գործողությունները տարբեր կլինեն: Համաձայնեք, տարօրինակ կդիտվի, եթե մի քանի ժամադրությունից և միմյանց նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն դրսևորելուց հետո, դադարեք պատասխանել զանգերին և SMS հաղորդագրություններին:

Կարևոր է իմանալ, որ անտեսումը լավագույն զենքը չէ ձեր երկրորդ կեսի սերուն և ջերմությանը հասնելու համար:

Լռությունն ու անտարբերությունը շատ դեպքերում տղամարդկանց կողմից դիտվում են որպես համակրանքի և անտարբերության բացակայություն: Այն կարծիքը, որ տղամարդիկ սիրում են դժվարություններ և պատրաստ են պայքարել մինչև վերջ, որպեսզի նվաճեն իրենց դուր եկած կնոջը, հնացած է: Այս համոզմունքներով են, որ ապրում են նաև «ձյունե թագուհիները», որոնք ակնկալում են, որ իրենց պետք է նվաճել, հասնել և տեսնել՝ հաղթահարելով սառցե ժայռերը: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ դարձել է ավելի պարզ և արագընթաց. եթե կինը փոխադարձ հետաքրքրություն է ցուցաբերում, ապա տղամարդը սկսում է հոգ տանել, եթե նա փշեր է ցույց տալիս, ապա «ասպետը» արագ կորցնում է հետաքրքրությունը:

Թեթևակի անտարբերության մարտավարությունը կարող է կիրառվել միայն այն փուլում, երբ տղամարդը գտնվում է սիրահարված վիճակում և արդեն կատարել է իր ընտրությունը:

Այդ պարագայում, աննկատելիորեն, կարող եք որոշ ժամանակ զբաղված լինելով որևէ գործով՝ մոռանալ պատասխանել զանգին, բաց թողնել անհարմար հաղորդագրությունը կամ չպատասխանված զանգի դեպքում անհապաղ հետ չզանգահարել: Նաև՝ մի շարք այլ փոքրիկ կանացի գաղտնիքներ:

1. Մի տարալուծվեք տղամարդու մեջ և թույլ մի տվեք նրան ունենալ ձեզ լիովին տիրանալու զգացում:

Տեղ թողեք ձեր հետաքրքրությունների, գործերի և նախասիրությունների համար: Տեսնելով, որ դուք միշտ անելիք ունեք և չեք հրաժարվում ամեն ինչից, որպեսզի հանդիպեք իր հետ, նա կձգտի դեպի ձեզ: Դա նրա մեջ կարթնացնի նաև որսորդի բնազդը, և կցանկանա անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք առավելագույնս շատ ժամանակ անցկացնեք իր հետ:

2. Շատ հաճախ սիրահարված կինն անում է ամեն ինչ` երկրպագության օբյեկտին գոհացնելու համար:

Եվ փոխանակ նախաձեռնությունը ստանձնի տղամարդը, կինն ինքն է դա անում: Դերերը փոխվում են, և ժամանակի ընթացքում տղամարդու համար անհետաքրքիր է դառնում: Ցույց տվեք ձեր համակրանքը, փոխադարձությունը, բայց ձեր գործերը պետք է առաջին տեղում պահեք, այնպես, որ խաղի կանոնները ձեր ձեռքում լինեն, և ոչ թե զարգանան ըստ նրա սցենարի:

3. Խաղի և կոկետության տարրերը նույնպես չեղարկված չեն:

Դուք միշտ կարող եք կապի մեջ լինել կամ ամեն օր միմյանց մաղթել բարի գիշեր, բայց մի օր փոխեք վարքի սովորական ձևը: Հաճախ SMS-ի կամ երկար սպասված զանգի բացակայությունը ստիպում է, որ մյուս կեսը անհանգստանա և մտածի դրան նպաստող պատճառների մասին: Իսկ դուք, կարծես, ոչինչ էլ չի պատահել, կարող եք ասել, որ զբաղված էիք շատ կարևոր գործով: Սա հաճախ խթանում է տղամարդկանց հետաքրքրությունը ձեր հանդեպ, կարևորն այն է, որ դրանք հաճախակի չլինեք և չափը չանցնեն:

Գլխավորը, որ տղամարդն ստիպում է միշտ մտածել ձեր մասին, դրանք անկեղծությունը, փոխադարձությունը և կանացիությունն են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․