Ինչպես ազատվել մենակությունից․․․

Ինչպե՞ս ազատվել անպետք մտքերից, որոնք խանգարում են մեզ որևէ գործ ձեռնարկելիս ու հետ են պահում մեծ հաջողությունից: Ինչպե՞ս հաղթել սեփական մտքերի դեմ ճակատամարտում:

zNews-ը ռաջարկում է պարզ ու հետաքրքիր տարբերակ այդ հաղթանակին հասնելու համար:

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան իրագործել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը:

Եթե միայն այս պահերը անվերջ լինեին…

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:

«Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:

Ծանոթ է, չէ՞:

Հատկապես եթե դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրաստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն:

Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքիր դարձրեք: Օրինակ, դուք կարող եք յուրաքանչյուր բացասական մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարար եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսեք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ» 🙂

2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս ձեր գլխում իր նման անպիտան մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:

3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալություն» հայտնեք Բուբաբուին: Հիշեք՝ այն, որ ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք ձեզ թեթևացած կզգաք. կարծես ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: դուք ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:

Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է:

Այն դրական ազդեցությունը, որ դուք կարող եք ունենալ աշխարհում՝ ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և դուք պարզապես իրավունք չունեք ձեր գլխում պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ Առա՛ջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ