5 գաղտնի կազմակերպություններ, որոնք իսկապես կառավարում են աշխարհը

1. «Ազատ որմնադիրների միաբանություն» կամ մասոններ

Միաբանությունը գոյություն ունի արդեն շատ վաղուց:

Այդ միաբանության անդամները բոլոր մարդկանց բաժանում են տգետների և նրանց, ովքեր իրազեկ են Մեծ գաղտնիքին: Միաբանության ծագման կապակցությամբ կան տարբեր վարկածներ. դա և հռոմեական արհեստակցական միություններն են, և խաչակիրները, և Սողոմոն թագավորի միաբանությունը, և, նույնիսկ, հայրիշխանական կրոնը:

«Ընտրյալ» մարդիկ շանս ունեն ճանաչելու Տիեզերքի գաղտնիքները: Գաղտնիքներն իմանալ հնարավոր է հատուկ ծեսերի օգնությամբ և օգտագործելով հատուկ ռեկվիզիտ, որը շատ միամիտ է թվում. մոմեր, դաշույն, Աստվածաշունչ, կարկին, ոսկորներ և այլն: Յուրաքանչյուր տարր ունի իր սրբազան իմաստը: Օրինակ, ոսկորները նշանակում են՝ արհամարհանքմ ահվան նկատմամբ: Դաշույնը, հակառակը, մահը գերադասելու սիմվոլն է:

2. «Գանգ և ոսկորներ»

1832թ.-ին Վիլյամ Ռասելը` Ելյան համալսարանի բարձր կուրսի ուսանողը, հիմնադրեց այդ ընկերությունը: Նա նպատակ էր հետապնդում պատրաստել ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան կառավարել հասարակական կյանքի տարբեր բնագավառներ:
Ընկերության զինանշանի վրա պատկերված է «323» թիվը, որը կամ նշանակում է ընկերության հիմնադրման գաղտնագրված տարեթիվը, կամ մատնանշում է այն, որ այս ակումբը երկրորդ նմանատիպ ընկերությունն է աշխարհում:

Ամեն տարի ակումբում կարող է հայտնվել ընդամենը 15 նորեկ:

Եվ նրանք բոլորը դառնում են առաջնորդ իրենց բնագավառում: Ընտրության արարողությունը շատ տարօրինակ է. նորեկները մերկանում են, պառկում են դագաղի մեջ և պատմում են իրենց ինտիմ կյանքի մանրամասները: Ընկերները լսում են և պահում են այդ գաղտնիքը: Ամերիկայի պատմության մեջ կա ժամանակաշրջան, երբ պնդում էին, որ երկիրը կառավարում է «Գանգ և ոսկորներ» կազմակերպությունը, քանի որ Ջորջ Բուշնիբրթեայդընկերությանանդամ է: Բայցայդվարկածը հաստատում չի գտել:

3. Եռակողմ կոմիտե

Հայտնի բանկիր Դեյվիդ Ռոքֆելլերը հիմնադրել է կոմիտեն 1973թ.-ին: Այդ բանում նրան օգնել են Հարվարդի պրոֆեսոր Զբիգնև Բժեզինսկին և «Chase Manhetten Bank»-ի նախագահը:

Ընկերության նպատակն է եղել Արևմտյան Եվրոպայի, Ճապոնիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև հարաբերությունների ամրապնդումը: Համարվում էր, որ Եռակողմ կոմիտեն ցանկանում է մոնոպոլիզացնել քաղաքական իշխանությունը և կենտրոնացնել այն իր ձեռքերում:

Կարծիք կա նաև, որ կոմիտեն կապ է ունեցել խորհրդային «վերակառուցման» ժամանակաշրջանի հետ:

4. Օպուս Դեի («Աստծոգործ»)

Օպուս Դեին գաղտնի կաթոլիկ կազմակերպություն է, որը գտնվում է անձամբ Հռոմի պապի հովանավորության ներքո: Ներկա պահին կազմակերպությունը գտնվում է անհատական պրելատի կարգավիճակում. ոչ միայն Աստծո սպասավորները կարող են լինել կազմակերպության անդամ, այլ նաև աշխարհիկ մարդիկ:

Կազմակերպությունը հիմնադրվել է իսպանացի հոգևորականի կողմից 1928թ.-ին, ով 74 տարի հետո կանոնացվել է և դասվել սրբերի շարքը:

Կազմակերպության անդամները պնդում են, որ մարդկանց բաժանել նրանց, ովքեր մոտ են Աստծուն, և աշխարհիկների, անազնիվ է և սխալ: Յուրաքանչյուրը կարող է կատարել Աստծո գործը: Սրբությունը ձեռք է բերվում նրանով, որ դու ուղղակի քո գործնեսկատարում, չէ՞որԱստվածայնտեղ է, որտեղ աշխատանք կա:

Կազմակերպության անդամներն անողոք կերպով խոշտանգում են իրենց և զբաղվում են ինքնախարազանմամբ:

5. Տամպլիերներ կամ Քրիստոսի աղքատ ասպետներ

Հին միաբանություն` շատ հարուստ պատմությամբ, աշխարհում առաջին կրոնական զինվորական միաբանությունը: Ճանապարհի ամենասկզբում՝ 12-13-րդ դարերում, միաբանությունը շատ հարուստ էր, բայց հետո, երբ եգիպտական սուլթանը Պաղեստինից վռնդեց խաչակիրներին, նրանց դրությունն էապես վատացավ: 1307-1314թթ. ընթացքում միաբանության անդամները ենթարկվել են ձերբակալությունների, խոշտանգումների և մահապատիժների Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի կողմից: 1312թ.-ին միաբանությունը լուծարվել է:

Միաբանության ասպետների ճշգրիտ թիվն անհայտ է. պատմության մեջ կա տենդենց, ըստ որի՝ նրանց թիվն արհեստականորեն մեծացվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․