Տղամարդկանց ժեստերի լեզուն

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը, նրա ունքը, անկախ իր կամքից, բարձրանում և իջնում է: Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ, դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասաների, սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:

Եթե դու դուր ես եկել տղամարդուն, նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է: Ինչպես սա, այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:

Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել, բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ, հակառակը, կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:

Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է. «Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար»: Կամ նա կարող է մազերն ուղղել, այս ամենն ինքնաբերաբար է ստացվում: Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է, որ դու հետաքրքրում ես նրան, և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:

Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է, որ դու հետաքրքիր ես նրա համար:

Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպի քեզ, նրա մկանները լարված են, և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:

Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած՝ այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:

Նա կանգնած է ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտու վրա կամ ավելի ներքև՝ գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:
Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ:

Ներվային շարժումներ է անում: Սա նշան է, որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:

Եթե դու դուր ես գալիս նրան, նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտքը ոտքին է դնում, վերևի ոտքն ուղղված կլինի դեպի քեզ:

Քեզ հետ խոսելիս նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք, մեր մաշկը շատ զգայուն է դառնում, և դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք, սա շատ խոսուն ժեստ է:

Երբ դուք միասին քայլում եք, նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է, որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանում է:

Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլն… Այս ժեստը շատ բանի մասին է խոսում. «Դու նրա կինն ես, և այն, ինչ նրան է պատկանում, նաև քոնն է»: Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը՝ ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում, չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից, եթե, իհարկե, չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․