3 կին, ովքեր ամբողջ կյանքում տղամարդ ձևացան ու դարձան պատմության ամենահայտնի դեմքերը

Ներկայիս իրականությունում դժվար է պատկերացնել, որ կանայք կարող են տղամարդ ձևանալ միայն նրա համար, որ կարողանան պաշտպանել իրենց իրավունքներն ու հասնեն իրենց երազանքներին։

Այսօր քիչ թե շատ կանանց իրավունքները պաշտպանված են, ու նրանք կարող են տեր կանգնել իրենց բաժին երազանքին։ Սակայն պատմության խորքերում քիչ չեն եղել կանայք, ովքեր տղամարդ են ձևացել։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ պատմությանը հայտնի 3 կնոջ, ովքեր տղամարդ են ձևացել ու մեկընդմիշտ դաջվել պատմության մեջ որպես ամենահայտնի պատմական դեմքեր։

1. Ալեքսանդր Ալեքսանդրով (Նադեժդա Դուռովա)

Նա ծնվել է 1783թ.-ին զինվորականների ընտանիքում և ամբողջ կյանքում երազել է զինվորական դառնալու մասին։ Այդպես էլ եղավ. 19 տարեկանում Նադեժդան սկսեց զինվորական ակադեմիայում իր ուսուցումը։ Քանի որ կանանց զինվորական ուսումն արգելված էր, նա ստիպված էր ձևանալ երիտասարդ ազնվական՝ Ալեքսանդր Ալեքսանդրով անունով։ Ասում են, որ շատերն անգամ գլխի էլ չէին ընկնում, որ իրենց դիմաց կին է կանգնած։

Սակայն այսպես երկար շարունակվել չէր կարող։ Շուտով զինվորական կնոջ մասին բամբասանքները տարածվեցին։ Ալեքսանդր 1-ին կայսրն անգամ իմացավ այս դեպքի մասին, սակայն նա ոչ միայն չհեռացրեց Նադեժդային ծառայությունից, այլ նաև նրան մեդալ շնորհեց զինվորի կյանքը փրկելու համար։ Նադեժդան շարունակեց իր ծառայությունն ու անգամ հասցրեց Կուտուզովի ղեկավարությամբ մասնակցել Բորոդինոյի ճակատամարտին։

2. Յոհան 8-րդ պապ (Ագնեսա)

800-ական թվականներին վանականի ընտանիքում մեծացած Ագնեսան ստիպված էր տղամարդու հագուստով շրջել, քանի որ հայրը կարծում էր, որ հավատացյալների նկատմամբ խիստ վերաբերմունքը, հատկապես, երբ նրանք իգական սեռի ներկայացուցիչ էին, այնքան վտանգավոր էր, որ կարող էր վնասել իր դստերը։ Ագնեսան մեծանում էր տղամարդու հագուստով ու ապրելակերպով։

Շուտով նրա հայրը մահացավ, ու Ագնեսան հասկացավ, որ տղամարդու կյանքով ապրելն ավելի հետաքրքիր է ու անվտանգ, քան կնոջը։ Նա դարձավ վանական համալիրի սան։ Նրա խելքն ու իմաստությունը չէին կարող վրիպել եկեղեցականների աչքերից, ու աղջիկը շատ արագ առաջ գնաց։ 855թ.-ին Ագնեսան դարձավ Հռոմի պապ՝ Յոհան 8-րդ անվամբ։ Նա մինչև մահ պահպանեց իր տղամարդու կերպարը և միայն մահից հետո պարզ դարձավ, որ Ագնեսան ամբողջ կյանքում ստել է բոլորին։

3. Խուա Մուլան

Բոլորս էլ երևի թե դիտել ենք հայտնի «Մուլան» մուլտֆիլմը, որտեղ Մուլան անունով երիտասարդ աղջիկը ստիպված է տղամարդու տեսքով մեկնել պատերազմ՝ իր հորը պատերազմ մեկնելուց ձերբազատելու համար։ Պարզվում է, որ այս պատմությունն իրականություն է։

Ենթադրվում է, որ իսկական Մուլանն ապրել է 400-ական թվականներին ու առանձնացել իր խիզախ պահվածքով։ Նա իրոք մեկնել է պատերազմ՝ իր հորը պատերազմական վտանգներից պաշտպանելու համար։ Նշվում է, որ Մուլանը երկար ծառայելուց հետո մի օր հանձնել է իր սուրն ու վերադարձել ընտանիք։ Նաև աղբյուրները հավատացնում են, որ ծառայությունը դադարեցնելուց առաջ Մուլանը հասցրել էր գեներալի կոչում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

 

 

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ