Տղամարդկանց 3 տեսակ, որոնց կողքին կանայք կորցնում են գլուխը

Կարիերիստ

ԴՈՒ. սիրում ես եւ կարողանում ես գումար վաստակել: Եվ որքան շատ, այնքան ավելի լավ: Իսկ ռոմանտիկ ժամադրությունները, ծով ուղեւորությունը, կնոջը գոնե կենդանաբանական այգի տանելու խոստումները կսպասեն: Զուգընկերուհին չի կարող չհասկանալ. դու որսորդ ես, փորձում ես որսալ հերթական մամոնտին, ավելի ճիշտ՝ միլիոնը, իսկ նա պետք է հանգիստ նստի վիգվամում եւ սպասի, թե իր տերը երբ կբերի որսը: Բայց մի՞թե այդ մասին է երազում յուրաքանչյուր նորմալ կին:

ՆԱ. պայմանով, որ ցանկացած կոնֆլիկտ կավարտվի նրանով, որ կնոջը կփոխանցես քարտդ՝ «Ուրախացրու քեզ» խոսքով, աղջիկը կսկսի քեզ ընկալել որպես բանկոմատի շնչավոր տարբերակ: Նրա հետ շփումը, բնականաբար, որեւէ մերձեցում չի ենթադրում, այդ թվում՝ ինտիմ բնույթի, ինչը ժամանակի ընթացքում նրան նույնիսկ հարմար է թվում:

Կանանց սիրելին

ԴՈՒ. կարծես հանդարտվել ես, ընտանիք կազմել, բայց քեզ այնպես ես պահում, կարծես ոչ ոք եւ ոչինչ քեզ չի խանգարում ձիգ հետույքով մատուցողուհուն ժամավճարով մոթել տանել: Ինքնահաստատվելով եւ պահպանելով ժառանգական սրտակերի իմիջը՝ անդադար սեթեւեթում ես գործընկերուհիների, խանութի վաճառողուհիների, ընկերուհուդ ընկերուհիների հետ: Բայց չես խախտում «դիտել կարելի է, ձեռք տալ՝ ոչ» կանոնը, ինչի արդյունքում քեզ պարկեշտ մարդ եւ օրինակելի ընտանիքի հայր ես համարում:

ՆԱ. չկարողանալով հասկանալ, թե որտեղ է ավարտվում իմիջի համար ֆլիրտը եւ սկսվում իրական դավաճանությունը, նա սկսում է ստուգել հեռախոսդ ու փոստդ: Հետո պնդում է գործուղումների եւ կորպորատիվ երեկույթների ընթացքում քեզ ուղեկցելու հարցում, լրտեսում է ընդհանուր ընկերների միջոցով, թե այդ ինչ գործնական հանդիպման ես եղել մինչեւ կեսգիշեր: Եվ, որպես կանոն, ի վերջո ոչ մխիթարական եզրահանգման է գալիս, որ դու իրեն, ամեն դեպքում, դավաճանում ես (պարզապես նա բավականաչափ լավ չի ստուգում եւ հետեւում), եւ որոշում է համարժեք միջոցներ ձեռնարկել՝ ինչ-որ կերպ ներքին ֆենշույը վերականգնելու համար:

Ստեղծագործական էություն

ԴՈՒ. քեզ վեր ես համարում զուգարանակոնքը նորոգելուց («դրա համար սանտեխնիկ գոյություն ունի»), մանկապարտեզի տնօրենի հետ վիճելուց, ուր հաճախում է երեխադ («ինձ ընդհանրապես 5-օրյակի էին թողնում եւ մինչեւ 6 տարեկան գնդերով շիլայով կերակրում, եւ ոչինչ, նորմալ մարդ եմ դարձել») եւ հարեւանների հետ խնդիրները լուծելուց: Ո՛չ, դու կնոջդ կոչ չես անում իրեն նույն կերպ պահել: Ուզում է նորոգել, վիճաբանել, պարզաբանել, մի խոսքով՝ հարցեր լուծել, թող զվարճանա: Իսկ դու այդ ընթացքում կպառկես բազմոցին եւ Շոպենհաուեր կկարդաս:

ՆԱ. կա՛մ սկսում է յուրաքանչյուր խնդրանք 20 անգամ այնպես կրկնել, կարծես մտավոր հետամնացի է դիմում, կա՛մ երկաթե ձվեր է աճեցնում եւ դառնում է ընտանիքի ղեկավարը, իսկ քեզ հետ խիստ հրամանատարական-հովանավորչական տոնով է խոսում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․