Կենդանակերպի նշան, որին ամենադժվարն է հասկանալ

Խոսքը, իհարկե, Ձկների մասին է: Նրանք զգայուն են եւ խոցելի, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում եւ սուր արձագանքում քննադատությանը:

Դա ոչ միշտ է հնարավոր նկատել, քանի որ Ձկները հակված են թաքցնել իրենց իրական զգացմունքներն ու դրանք վերապրել միայնակ՝ իրենք իրենց հետ:

Այս նշանի տակ ծնվածները հաճախ են հակասական զգացմունքներից տառապում:

Նրանք գիտակցում են, որ ոչ բոլորն են ի վիճակի իրենց հասկանալ, թեեւ երբեմն իրենք չեն կռահում, ինչն է պատճառը:

Այդ պատճառը, սակայն, շատ լավ գիտեն աստղագետները.

1. Ձկները շատ բան են իրենց մեջ պահում

Նրանք ցանկանում են, որ մարդիկ իրենց հասկանան, բայց ոչ միշտ են պատրաստ խոսքեր գտնել՝ արտահայտելու համար, թե ինչ են իրենք զգում եւ ինչի կարիք ունեն: Նրանք շատ ժամանակ են ծախսում մտորումների վրա, ուստի շատ  մարդկանց համար հեշտ չէ նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Ժամանակ տվեք նրանց, շրջապատեք հոգատարությամբ, ուշադրությամբ, եւ նրանք կբացվեն: Խոսեք նրանց հետ արվեստի, երեւակայության եւ ստեղծագործության մասին, եւ նրանք հաճույքով կմիանան զրույցին:

2. Նրանք հաճախ են իրականությունը երեւակայական աշխարհով փոխարինում

Իրականությունը Ձկներին ձանձրալի է թվում: Նրանց համար հարմարավետ չէ մշտական  աղմուկը, անընդհատ փոփոխությունները, ուստի նրանք մխիթարություն են գտնում սեփական մտքերի մեջ: Այստեղ նրանք կարող են ոգեշնչվել եւ հոգեպես  հանգստանալ: Ընդունեք Ձկների այս առանձնահատկությունը, եւ ձեզ հեշտ կլինի նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:

3. Նրանք վստահող են

Պատանեկության տարիներին Ձկները պատրաստ են հեշտությամբ տալ սիրտը նրան, ով, նրանց կարծիքով, արժանի է դրան: Նրանք զգայուն են եւ սիրահարվող: Սակայն նման նվիրվածությունը հաճախ նրանց համար աղետի էվերածվում: Մեկ անգամ կոտրված Ձկան սիրտն այլեւս երբեք նախկինը չի լինի:

4. Ձկներն ուզում են մերձենալ ձեզ հետբայց վախենում ենոր իրենց ցավկպատճառեն

Նրանք բարի են, հոգատար եւ ուշադիր, հենց այդ պատճառով էլ մարդիկ հաճախ չարաշահում են նրանց այդ որակները: Ձկները մտերիմ հարաբերություններ են փնտրում, բայց քանի որ նրանց նախկինում ցավ են պատճառել, վախենում են բացվել: Տվեք նրանց հնարավորություն եւ կտեսնեք, որքան խորն ու հրաշալի կարող են լինել ձեր հարաբերությունները:

5. Նրանց շատ անձնական ժամանակ եւ տարածություն է պետք

Դա չի նշանակում, որ նրանք չեն ցանկանում ձեզ իրենց կյանքում տեսնել: Պարզապես արտաքին աշխարհը շատ է հյուծում եւ քամում նրանց: Ձկների համար առանձնանալն անհրաժեշություն է՝ իրենք իրենց հետ ներդաշնակություն գտնելու համար: Սակայն ուշադրությունն ու աջակցությունը նույնպես կարեւոր են նրանց համար, ուստի նրանց շատ հեռու մի թողեք:

6. Նրանք շատ անկախ են

Նրանք չեն սիրում հույսն ուրիշների վրա դնել եւ նախընտրում են նպատակին հասնելու համար սեփական ռեսուրսներն օգտագործել: Նրանց վախեցնում են չափազանց բարձր պահանջներն ու ակնկալիքները, նրանք վախենում են իրենց ազատության սահմանափակումից: Ուստի երբեք ճնշում մի գործադրեք նրանց վրա: Եթե դուք համբերատար լինեք եւ նրանց որեւէ պահանջ չներկայացնեք, նրանք կդառնան ամենահուսալի, ամենահավատարիմ ու հոգատար գործընկերները կամ ընկերները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․