Գոյություն ունի կանացիության 4 մակարդակ․ որոնք են դրանք

Այսօր կյանքի ռիթմն այնքան արագ եւ հագեցած է, որ կինը ժամանակ չի կարողանում գտնել իր համար, մոռանում է սեփական երջանկության ու հանգստության մասին եւ կորցնում իր կանացիությունը:

Կանացիությունը տարբեր է լինում: Լինում են դեպքեր, որ կնոջ արտաքինը շատ կանացի է, բայց նրա կողքին անհնար է ապրել: Սակայն առավել գնահատելի է, որ կինը կանացի լինի եւ արտաքնապես, եւ ներաշխարհով: Այս հարցում կարող են օգնել կյանքի հետեւյալ չորս մակարդակները՝

Ֆիզիկական մակարդակ. այն ինչ վերաբերում է մեր մարմնին

Զգայական մակարդակ. ներառում է այն ամենը, ինչ կապված է հարաբերությունների հետ

Ինտելեկտուալ մակարդակ. մեր գիտելիքները, տեղեկությունները եւ այլն

Հոգեւոր . շփում Աստծո հետ, կյանքի իմաստը հասկանալու մակարդակ

Կանացիությունը ֆիզիկական մակարդակում 

Այս մակարդակում առաջին հերթին ընդգրկված է ձեր արտաքին տեսքը, հագուստը: Որքանո՞վ է հագուստը ընդգծում ձեր մարմինն ու կանացիությունը, որքանո՞վ է այն պահպանում կնոջ էներգիան: Մի՞գուցե այն սադրիչ է եւ գայթակղու՞մ է դիմացինին: Ի՞նչ տեսք ունի ձեր մաշկը: Արդյո՞ք հարկավոր է խնամել մաշկը: Ճի՞շտ են համադրված աքսեսուարները: Իսկ մազե՞ր. առողջ եւ փայլուն տե՞սք ունեն դրանք…

Բացի նշված երեւույթներից, կարեւոր է նաեւ մեր եւ միջավայրի ներդաշնակությունը: Կարողանու՞մ ենք արդյոք գեղեցիկ մթնոլորտ ստեղծել ձեր շուջը: Կարողանու՞մ եք ազատվել ձեր կյանքում այլեւս տեղ չունեցող երեւույթներից: Հաջողվու՞մ եք պահպանել մաքրությունը։: Կարողանու՞մ եք սերը դնել ամեն ինչում եւ այլն:

Կանացիության զգայական մակարդակ 

Քանի որ այս մակարդակը մեծապես կապված է հարաբերություններով, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի դժվար է: Հասկանու՞մ եք ինքներդ ձեզ, ձեր պահանջներն ու ցանկությունները: Կարողանում եք ճիշտ շփվել հարազատների հետ: Հասկանու՞մ եք ձեր մտերիմների ցանկությունը: Կարողանու՞մ եք հաճույք ստանալ հարաբերություններից:

Կարողանու՞մ եք երջանկություն պարգեւել դիմացինին: Գիտեք ներել կամ հանդուրժել վիրավորանքը: Կարող ենք ընդունել ձեր հարազատներին՝ իրենց բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ: Զբաղվու՞մ եք ինքնազարգացմամբ, արվեստով: Կարողանու՞մ եք աջակցել, սատարել, ոգեշնչել տղամարդուն, թե միայն պահանջներ եք ներկայացնում եւ ճնշում նրան: Սրտո՞վ եք ապրում, թե՞ ուղեղով, կարողանում եք հասկանալ այն, ինչ զգում եք: Կարողանու՞մ եք ընդունել սերը նրանից, ով նվիրում է այն ձեզ: Ինչու՞ եք փորձում կանացի լինել՝ ձեզ համար, թե ինչ-որ մեկի կյանքը լուսավորելու եւ նոր գույներով լցնելու համար…

Ինտելեկտուալ կանացիություն

Արդյոք համատեղելի՞ են կանացիությունն ու ինտելեկտը: Կարծիք կա, որ կանացի եւ գրավիչ կինը փոքր-ինչ հիմար է, սակայն կանացիությունը ենթադրում է նաեւ իմաստություն: Իսկական կինը գիտի, թե ինչ է ցանկանում, ինչ կարող է անել: Նա գիտի, թե ինչպես պետք է խոսի եւ դրսեւորի իրեն հասարակության շրջանում, ընդ որում առանց ձեւացնելու, առանց դիմակի: Պարզապես նա մարդկանց տհաճ հարցեր չի տալիս, գռեհիկ չի լինում եւ սխալ քայլերի համար ներողություն է խնդրում: Գիտի տղամարդուն լսել. սկզբում՝ հորը, իսկ հետո՝ ամուսնուն: Նա խոսում է ճիշտ բառապաշարով: Կանացիությունը ենթադրում է նաեւ ձգտում լավագույնին:

Հագեւոր կանացիություն 

Հասկանու՞մ եք, որ դուք ինչ-որ մի ամբողջի մասնիկ եք, թե կարծում եք շուրջն առկա ամեն ինչ ձեր ձեռքբերով եք ստեղծել: Շնորհակա՞լ եք վերին ուժերին այն ամենի համար, ինչ ունեք, թե միայն խնդրում ու խնդրում եք: Մտածու՞մ եք, որ վերին ուժերն ավելի ճիշտ գիտեն, թե երբ եւ ինչ պետք է պատրաստեն ձեզ համար: Կարողանու՞մ եք բացել ձեր սիրտը վերին ուժերի առաջ: Կարողանու՞մ եք աղոթել հարազատների համար: Հասկանու՞մ եք, որ ամեն ինչից առավել մարդիկ սիրո եւ ջերմության կարիք ունեն: Օգնու՞մ եք ուրիշներին: Բարեգործությամբ զբաղվու՞մ եք. թեկուզ ժամանակ առ ժամանակ…

Իհարկե, կլինեն մարդիկ, որ միգուցե այս ամենը հիմարություն համարեն եւ չհավատան կանացիության զորեղ ուժին: Սակայն իրական կանացիությունը կասկածներ չի հարուցում: Նման կնոջ մեջ տղամարդիկ առաջին հերթին կին են տեսնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)