Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց

Հաճախ կանայք հավաքում են իրենց ամբողջ քաջությունն ու ամբողջ ուժը եւ լքում տղամարդկանց, որոնց հետ ընդհանուր երեխաներ ունեն, տուն եւ կյանք:

Գրեթե միշտ դա տեղի է ունենում գեթ մեկ պատճառով: Կանայք հեռանում են, որովհետեւ իրենց տղամարդն այլեւս չկա:

Ոչ թե ընդհանրապես գոյություն չունի, այլ ներկա չէ իրենց կյանքում:

Տղամարդիկ աշխատում են: Ֆուտբոլ են խաղում կամ էլ համակարգչային խաղեր: Հեռուստացույց են դիտում: Գնում են ձկնորսության…

Այս ցուցակը երկար կարելի է շարունակել: Այն տղամարդիկ, ում մասին խոսում ենք, վատ մարդիկ չեն: Լավ մարդիկ են, լավ հայրեր են:

Նրանք ապահովում են իրենց ընտանիքը: Հաճելի են, գրավիչ: Բայց չեն հետաքրքրվում իրենց կանանցով։

Իսկ խնդիրը հենց դա է: Ձեր կինը ձեր սեփականությունը չէ: Նա պարտավոր չէ ամբողջ հոգով սիրել ձեզ: Այդ սերը պետք է վաստակել. օրեցօր ու ամեն վայրկյան: Ճիշտ ինչպես փող եք վաստակում, պետք է նվաճեք ձեր կնոջը` ոչ թե փողով կամ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ:

Նա պիտի զգա, որ դուք անտարբեր չեք: Նա պիտի իմանա, որ իր խոսքերն ու ապրումները ձեզ համար կարեւորություն ունեն: Պետք է հասկանա, որ լսում եք իրեն: Պարզապես գլխով մի արեք, երբ նա ձեզ ինչ-որ բան է բացատրում: Նրան մի հանգստացրեք միատարր «ամեն ինչ լավ կլինի»-ով:

Մի խաղացեք սատանայի փաստաբանի դերը: Փորձեք լսել նրան: Իրոք լսել: Լիակատար ուշադրությամբ շփվեք նրա հետ:

Եթե բռնում եք ձեռքը, ուշադրություն դարձրեք ձեռքի մեջ ձեր զգացողություններին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում այն պահին, երբ դիպչում եք իրար կամ գրկում:

Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում: Դուք ինչ եք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր ամենանուրբ զգացողություններին եւ հույզերին։

Բայց դուք, իհարկե, չափից ավելի զբաղված եք դրա համար: Ժամանակ չունեք: Հինգ րոպե՞ էլ: Ամեն օր հինգ րոպե:

Յուրաքանչյուր տղամարդ օրվա ընթացքում կարող է հինգ րոպե գտնել՝ ամբողջությամբ, անմնացորդ իր կնոջը նվիրվելու համար:

Համոզված եղեք, որ դա անելուց անմիջապես հետո կզգաք այն, ինչ վաղուց չեք զգացել:

Հնարավոր է նույնիսկ, որը կյանքի լրիվ նոր համ զգաք: Եվ ձեր ամուսնությունը կփրկվի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․