Կինը միշտ եղել և մնում է հանելուկ:
Այդուհանդերձ, բազմաթիվ գիտական փորձարկումները հնարավորություն տալիս են որոշ բացահայտումներ անել կնոջ մասին:

Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են՝ մարդիկ նույնն են, սեռերի միջև տարբերությունները՝ չնչին, ներկայացնում են հետևյալ փաստերը:
- Կանանց սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդկանցը
- Կանայք ավելի դանդաղ են ճարպ այրում, քան տղամարդիկ
- Կանանց դիմադրողականությունն ավելի ուժեղ է
- Կանանց մազերի տրամագիծը երկու անգամ ավելի կարճ է, քան տղամարդկանցը
- Կանանց լեզվի վրա քաղցրի ընկալիչն ավելի լավ է զարգացած
- Կանայք ավելի շատ ունեն նյարդային ընկալիչներ: Դա է պատճառը, որ նրանք ցավն ավելի շատ են զգում
- Կանայք տղամարդկանցից լավ են տարբերակում գույները, քանի որ գունային ընկալումներն առավել լավ արտացոլվում են իքս քրոմոսոմների միջոցով
- Կանայք աչքերը երկու անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ
- Կանանց մարմինը 10 անգամ ավելի զգայուն է
- Կանայք գենետիկորեն ավելի ճկուն են, քան տղամարդիկ
- Կանայք ավելի լավ են տարբերում բարձր հաճախականություն ունեցող ձայները
- Կանանց 30 տոկոսը հղիության ընթացքում ցանկություն է ունենում ուտելու համար անպետք մթերք օգտագործել
- Կանայք տարեկան միջինը 30-64 անգամ են լաց լինում, տղամարդիկ՝ ընդամենը 6-17
- Կանանց հոտառությունն ի ծնե ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանցը
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

