4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ

Ընդհանրապես ասում են, որ եթե սիրում ես մարդուն, ապա նրան կընդունես յուրաքանչյուր տեսքով: Իհարկե դա այդպես է, սակայն ամեն դեպքում, ինչ վերաբերվում է արտաքինին՝ պետք է լինել ծայրահեղ զգույշ, քանի որ ամեն ինչ չէ, որ անում ենք՝ սազում է մեզ: Նաև գոյություն ունի մի համոզմունք, որտեղ ասվում է, որ ինչ-որ մեկին դուր գալու համար պետք չէ ինչ-որ բան անել, պետք է առաջին հերթին դուր գալ ինքդ քեզ: Նորից կհամաձայնվենք։ Սակայն ինչ վերաբերվում է տղամարդկանց՝ ապա հարկավոր է թեկուզ մի փոքր հաշվի առնել նրա նախասիրությունները։ Չէ՞ որ մենք բոլորս էլ ցանկանում ենք գեղեցիկ երևալ սիրելիի աչքերում և միշտ որսալ հիացած հայացքներ և հաճոյախոսություններ։ Դուք կարծում եք, որ նա չի՞ նկատի մազերի նոր գույնը, կտրվածքը կամ սանրվածքը։ Շատ իզուր։ Տղամարդիկ ամեն ինչ նկատում են, ուղղակի չեն խոսում այդ մասին կամ էլ ուղղակի նա Ձեզանով հետաքրքրված չէ։

Եվ այսպես, գոյություն ունեն որոշակի սանրվածքներ և կտրվածքներ, որոնք բոլորովին դուր չեն գալիս տղամարդկանց և ինչ-որ առումներով վանում են նրանց։ Զինվեք ի գիտություն և փորձեք չկրկնել նմանատիպ սխալները։

2 պոչիկ

Որոշ աղջիկներ գտնում են, որ դա իրենց շատ քնքուշ է դարձնում։ Բայց ոչ, այդպիսի սանրվածքը սազում է միայն փոքրիկ աղջիկներին, այլ ոչ թե մեծ աղջիկներին կամ կանանց։ Դա մեղմ ասած տարօրինակ է դիտվում, իսկ առավելագույնը՝ անհեթեթ։ Տղամարդիկ իրենց կողքին ուզում են տեսնել տպավորիչ աղջկա, ով էմոցիաներ է առաջացնում, այլ ոչ թե հասուն մարդու, ով ընկել է մանկության գիրկը։

Աբստրակտ գունդ

Շատ հաճախ աղջիկները առօրյայում այսպիսի սանրվածք են անում, քանի որ այն պրակտիկ է և շատ արագ է ստացվում։ Իսկ ահա տղամարդկանց դա բավական ոչ կոկիկ է թվում, և նրանք կարծում են, որ այդ գնդիկը հարմար է միայն տան մաքրության ժամանակ։

Թաց մազերի էֆեկտ

Այս սանրվածքը կատարողական տեխնիկայով բավական բարդ է, սակայն տղամարդկանց այն չի հիացնում։ Նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը մի քանի օր չի լվացել մազերը։ Չնայած դրա վրա հսկայական քանակով կոսմետիկ միջոցներ և ժամանակ է ծախսվում։

«Պլաստիկե» խոպոպներ

Տղամարդիկ սիրում են շոյել կնոջ մազերը, իսկ նմանատիպ խոպոպներով՝ դա բավական տհաճ կլինի, քանի որ խոպոպները պահվում են մեծ քանակի լաքով, ինչն էլ մազերը կոպտացնում է։ Շոշափելով տպավորություն է ստեղծվում, որ դրանք մազ չեն, այլ պլաստիկ են, իսկ դա անմիջապես վանում է։ Տղամարդկանց դուր են գալիս փափուկ մազերը, որոնք հաճելի են բուրում։ Եվ գլխավորը, երբ դրանք բնական վիճակում են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․