Դժբախտություն՝ Արման Նշանյանի ընտանիքում (Photo)

Լոս Անջելեսում հուլիսի 24-ին 93 տարեկանում մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը:

Երգչուհին ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1945թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Եգիպտոսում` «Անուշ» օպերայում կատարելով Անուշի դերը: Ավարտել է տեղի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը: Երկու տարի հաճախել է դասընթացների իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի մոտ, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ:

1952թ. առաջին անգամ ժամանել է Երեւան եւ հանդես եկել համերգային ծրագրով: 1959թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երեւան եւ նույն թվականից աշխատել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1963թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` կամերայի եւ օպերային երգչուհի որակավորումով: Հանդես է եկել բազմաթիվ օպերային դերերգերով` Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլն:

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում: Կատարել է նաեւ Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորսկու եւ այլ հայտնիների ստեղծագործություններից: Հյուրախաղերով եղել է Խորհրդային Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում: 1964թ. նկարահանվել է Հ.Ղափլանյանի «Քաղաքավարության վնասներ» կինոնկարում: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1977թ.` ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրի: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք ամերիկյան պարգեւների եւ մրցանակների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման: 2013թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Հիշեցնենք, որ Աննա Նշանյանը վաստակոր արտիստ Ժան Նշանյանի մայրը եւ հայտնի դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի տատիկն էր:

Աննա Նշանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ Գլենդելի հայկական եկեղեցում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ