Ի՞նչ կապ կա կնոջ մազերի երկարության և նրա սեռական կյանքի միջև

Հարավային Կորեայի գիտնականները կապ են հայտնաբերել կնոջ մազերի երկարության և սեռական կյանքի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Psychology ակադեմիական ամսագրում։

Նշվում է, որ գեղարվեստական գրականության և արվեստի ամենականացի կերպարներն օժտված էին երկար գանգուրներով, այդ թվում՝ Ռապունզելը կամ Վեներան Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից։

«Երկար, մետաքսյա մազերով կանանց նման պատկերները կանացիության կերպար են ստեղծում, որը կարող է գրավիչ լինել ընկալողի համար», – ասում է Յուն Յուն Չոնի գլխավորած թիմը:

«Իդեալական կնոջ կերպարը հաճախ ներառում է երկար, մետաքսյա մազեր, այնուամենայնիվ, հոգեբանական հետազոտությունների բացակայությունը սահմանափակում է այն բանի հասկացողությունը, թե ինչ դեր ունեն կանանց մազերը ռոմանտիկ հարաբերություններում»,- նշում է նա:

Պարզելու համար, թե արդյոք կնոջ մազերը ազդում են ննջասենյակում նրա գործողություններ վրա, թիմը հարցում է անցկացրել 204 հետերոսեքսուալ ամուսնացած զույգերի վրա՝ նրանց հարցեր տալով մազերի որակի, մազերի երկարության, գրավչության, սեռական ցանկության, սեռական հաճախության և սեռական բավարարվածության մասին: Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց հետաքրիր են մազերը։

Ավելի երկար, առողջ մազերով կանանց իրենց ամուսիններն ավելի սեքսուալ էին համարում, և արդյունքում նրանք ավելի շատ սեքսով էին զբաղվում։

«Տղամարդիկ ավելի գրավիչ էին համարում ավելի երկար մազերով կանանց, ինչը, հետևաբար, հանգեցրեց տղամարդկանց սեռական ցանկության աճին», – ասում են փորձագետները: «Այս աճող սեռական ցանկությունը կապված էր զույգերի մեջ ավելի հաճախակի սեռական հարաբերությունների հավանականության հետ»:

Նրանք ավելացրել են, որ բացահայտումները ցույց են տալիս, որ «կանանց մազերը կարող են իսկապես էվոլյուցիոն ուղերձ փոխանցել հակառակ սեռին»:

Մինչդեռ հետազոտությանը մասնակցող կանանց հարցեր են տվել նաեւ իրենց ամուսնու մազերի մասին։ Թեև կարելի է ենթադրել, որ հաստ մազերով տղամարդիկ նմանապես «էվոլյուցիոն հաղորդագրություններ» են ուղարկում գրավչության և պտղաբերության մասին, արդյունքները ցույց են տվել, որ տղամարդու մազերի և սեռական կյանքի միջև կապ չկա: Թեև սա կարող է ողջունելի նորություն լինել ճաղատ մաչո տղամարդկանց համար, գիտնականները խոստովանել են, որ ավելի շատ հետազոտություններ պետք է արվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․