10 օրինակ, թե ինչպես ընթերցանությունը կարող է արմատապես փոխել կյանքը

Լրագրողը խոստովանում է, այո, ինքը կախում ունի գրքերից: Գրքամոլությունը սկսվել է դեռ փոքր տարքից:

Նա նորից ու նորից վերադառնում է հետ` գրախանութ կամ նորից ու նորից մտնում է էլեկտրոնային գրքերի պահարան:

Այնուամենայնիվ, ինչ կլինի, եթե մենք բոլորս սկսենք ավելի շատ կարդալ:

1. Կգտնեք անհաջողություններից, սթրեսներից ու ձանձրույթից փախչելու ամենաանվտանգ միջոցը. Առանց հոգեմետ դեղերի, խմիչքի ու մասնագետների: Երբ շատ ենք կարդում, կյանքը փոխվում է: Գիրք կարդալը նույնիսկ ֆինանսական տեսանկյունից է ձեռնտու: Գրանցվեք գրադարանում կամ էլ պարզապես «քաշեք» էլեկտրոնային անվճար գրքեր: Կորեք ուրիշ մի աշխարհում, ձեր գլխից ու մտքերից տեղափոխվեք գրքի հերոսի մտքեր: Դա տեղի է ունենում արագ, հարմար, էժան: Դա իսկական էվակուացիա է, երբ աշխարհը դառնում է ուղղակի անտանելի:

2. Կբացահայտեք, որ ընտանիք ունեք. Իհարկե, ընտանիք, գուցե, իսկապես ունեք: Ծնողներ, քույրիկներ ու եղբայրներ, մորաքույրեր ու հորեղբայրներ, տատիկներ ու պապիկներ: Բայց և այնպես, գուցե բազմահազար հարազատների կողքին Դուք, ամեն դեպքում, մենակ եք, լքված: Դա իրականություն է, թե այդպես եք զգում, արդեն կարևոր չէ: Գիրքը կգտնի Ձեր հարազատներին: Գրքերի հերոսները համաշխարհային, բաց ու հիանալի ընտանիք կդառնան: Դա կլինի գրքասերների ու գիրք կարդացողների ընտանիք: Ավելին, այն կլինի գրական թմրամոլների, բիբլոֆիլների ընտանիք:

3. Կդառնաք առանց ժամանակային սահմանափակման գլոբալ խոսակցության մաս. Գրքերի միջոցով անցյալը կարող է շփվել Ձեզ հետ: Դա նաեւ հնարավորություն է շփվել տարբեր մշակույթների, երկրների, սոցիալական դասերի ու խմբերի հետ: Գրքերն օգնում են տեղափոխվել ուրիշ կյանք: Կյանք, որը կպչուն ու նյարդայնացնող չէ: Չկա մեկը, որ գոնե մեկ անգամ չի ցանկացել լինել ուրիշ, գնալ ուրիշ տեղ, ապրել ուրիշ մի վայրում: Այս ամենը կարելի է գտնել միայն գրքերում:

4. Կսովորեք խոսել գեղեցիկ. Ընթերցանությունը բառապաշարը լցնելու ամենաանցավ ու հեշտ ձեւն է: Այն օգնում է նաեւ ուղղագրական ու քերականական սխալներ չանել: Կարդացեք ավելի շատ ու կկարողանաք ինքնավստահ քմծիծաղ տալ, երբ ձեր ծանոթները սոցցանցային հանրագրերում սխալներով կգրեն: Գուցե նաեւ մեծահոգի լինեք ու ուղղեք, սովորեցնեք նրանց:

5. Կսիրեք հերթերը, կանգառներն ու սպասման սրահները. Դա կլինի բեկումնային պահ Ձեր կյանքում: Անհամբեր, նյարդային սպասումները կդառնան ընթերցանության հաճելի վայրկյաններ: Բարկության նոպաների, կատաղության պոռթկումների, շնչահեղձության ու հիստերիայի փոխարեն կարելի է պարզապես կարդալ: Հանում եք գիրքը կամ էլ սմարթֆոնն ու պլանշետը ու սկսում եք կարդալ:

6. Կդառնաք ավելի հաճելի մարդ. Հնարավոր է, չեք էլ ուզում դառնալ հաճելի կամ ավելի հաճելի ուրիշների համար, բայց շրջապատը, հաստատ, դեմ չի լինի: Հնարավոր է, դուք երբեք չեք դարձել ռասիզմի, բռնության ու աղքատության զոհ: Հնարավոր է, չգիտեք՝ ինչ է նշանակում տառապել անպատասխան սիրուց: Հնարավոր է, ավելի հեշտ քննադատում եք, քան հասկանում:

Ընթերցանությունը դա չի փոխի ամբողջությամբ, բայց այն կօգնի մտորել, կարեկցել: Երբ ընթերցողը անհանգստանում է ուրիշի փոխարեն, տեսնում է այլ կյանք: Կյանք, որի մասին մինչեւ այդ չի էլ ենթադրել: Դուք ավելի հետաքրքրասեր, հասկացող ու ավելի քիչ «բոլորին դեմ» կլինեք:

7. Շատ բան կիմանաք. Նույնիսկ եթե կարդում եք ֆանտաստիկա, կարող եք տեղեկացված լինել նաեւ պատմության, մշակույթի, մարդկային հարաբերությունների, վախի ու հոգեբանության մասին: Ավելի շատ եք ուզում իմանալ, կարելի է կարդալ նաեւ գիտահանրամատչելի գրականություն, պատմական գրականություն: Ավելին, կարելի է նույնիսկ կարդալ «Արա ինքդ» վերնագրով գրքեր:

8. Կբացահայտեք, որ ավելի հիմար եք, քան կարծում էիք. Կարծում եք, որ շատ բան գիտեք, լայն մտահորիզոն ունեք: Հետո սկսում եք կարդալ…. Պարզվում է, իրականում ամեն ինչ մի քիչ այլ է: Այն ժամանակ, երբ ավելի քիչ էիք կարդում, ավելի խելացի էիք թվում ինքներդ Ձեզ: Այն ամենը, ինչ թվում էր, ծանոթ, հայտնի, ինչի մասին 200 տոկոս եւ ավելի վստահ գիտեիք, իրականում այդպես չէ: Եւ երբ ճեղքից լույս է հայտնվում, տեսնում եք Ձեր մտքի ու գիտելիքների իրական չափը:

9. Կբացահայտեք Ձեր իսկ ստեղծագործական սկիզբը. Երբ միտքը լցվում է թարմ նյութերով, տեղեկություններով ու ինֆորմացիայով, տեղի է ունենում ինչ-որ հիանալի բան: Միտքը սկսում է արթնանալ թմբիրից: Իրականում, ստեղծագործական միտքը կապեր հաստատելու ունակությունն է: Բոլոր այն մարդիկ, որոնց մտքով հիանում ենք, ունեն տեղեկությունների մեծ բազա և թույլ են տալիս, որ նույնիսկ պոեզիան ներթափանցի գիտության մեջ: Քիչ կարդացող մարդիկ սիրում են իրերին ու երեւույթներին փակցնել պիտակներ, շատ ընթերցող մարդիկ պոկում են այդ պիտակները:

10. Կդադարեք վախենալ տարօրինակ լինելուց. Երբ գիրք եք կարդում, որը ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է, սկսում եք ավելի շատ վստահել Ձեր երեւակայությանն ու օգտագործել այն: Հիանալի է, երբ մարդն ուղեղն օգտագործում է իր մբողջ վախեցնող, հիանալի ու նույնիսկ տարօրինակ պոտենցիալով: Գիրքը կօգնի: Եթե ինքներդ Ձեզ տարօրինակ եք համարում, ուղղակի սկսեք կարդալ սյուրռեալիստական գրականություն կամ գիտական ֆանտաստիկա կամ էլ` սյուրռեալիստական ֆանտաստիկա: Շատ շուտով կզգաք, որ ամենասովորական մարդն եք: Բայց կցանկանաք ավելի ու ավելի շատ կարդալ: Եւ այդ ժամանակ Ձեր երեւակայությունը կխառնի կարդացածը իրական կյանքի հետ, կավելանա Ձեր ինֆորմացիոն բացառիկ բազան, փորձն ու կրթությունը: Ի՞նչ գիտեք, թե այդ ամենը ուր կհասցնի Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ