Իմաստուն ԱՌԱԿ դժվարությունների մասին

Սա մի փոքրիկ ու խորիմաստ պատմություն է այն մասին, որ մեր կյանքում անհրաժեշտ են դժվարությունները:

Հենց դրանց շնորհիվ ենք մենք դառնում ավելի ուժեղ և ունակ թռչելու:

Երբ բոժոժի վրա փոքրիկ մի ճեղք առաջացավ,  պատահական մի անցորդ նկատեց դա ու կանգ առավ՝ նայելու, թե ինչպես է թիթեռնիկը ջանում դուրս գալ այդ փոքրիկ ճեղքից:

Ժամեր շարունակ նա հետևում էր, թե ինչպես է թիթեռնիկը ջանք գործադրում:

Երբ արդեն բավական ժամանակ էր անցել, մարդուն թվաց, թե թիթեռնիկը դադարեցրեց իր ջանքերը, իսկ ճեղքը այդպես փոքր էլ մնաց:

Թվում էր՝ թիթեռնիկը արեց ամեն բան և այլևս ուժ չուներ որևէ նոր բան ձեռնարկելու:

Եվ այդ ժամանակ մարդը որոշեց օգնել թիթեռնիկին: Նա հանեց գրպանի դանակը և զգուշորեն պատռեց բոժոժը:

Թիթեռնիկն իսկույն դուրս եկավ բոժոժի միջից, բայց նրա մարմինը դեռևս թույլ էր և անուժ, նրա թևերը թափանցիկ էին և հազիվհազ էին շարժվում:

Մարդը շարունակում էր նայել նրան՝ կարծելով, թե ահա ուր որ է թիթեռնիկի թևերը կուղղվեն, կամրանան ու նա կթռչի, բայց ոչինչ տեղի չունեցավ:

Թիթեռնիկը իր թույլ մարմնով մի կերպ հենվում էր գետնին, իսկ իր չբացված թևերով նա այդպես էլ չկարողացավ թռչել:

Եվ դա այն պատճառով, որ մարդը, ցանկանալով նրան օգնել, չէր գիտակցում, որ այն ջանքը, որը գործադրելով  նա պիտի դուրս գար բոժոժի նեղ ճեղքից, անհրաժեշտ էր հենց թիթեռնիկին:

Հեղուկը այդ ջանքերի շնորհիվ պետք է մարմից գնար դեպի թևերը, որպեսզի թիթեռնիկը կարողանար թռչել:

Կյանքը ստիպում էր թիթեռնիկին դժվարությամբ թողնել իր պաշտպանիչ թաղանթը, որպեսզի նա այդպես կարողանա աճել ու զարգանալ:

Առակը զի՞նչ կցուցանե։

Երբեմն հենց այդպիսի ջանքեր են մեզ անհրաժեշտ կյանքում: Եթե մենք կարողանայինք ապրել առանց դժվարությունների հանդիպելու, շատ բանից զրկված կլինեինք, և չէինք լինի այնքան ուժեղ, որպեսզի կարողանայինք նաև թռչել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․
Ինտելեկտուալ թեստ գիտակների համար․ փորձեք պատասխանել բոլոր 13 հարցերին
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․