Արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ տղամարդն արդեն սիրահարվել է

Կանանց համար միշտ չէ, որ պարզ է, թե երբ է տղամարդը սիրահարվել է:

Բայց արտահայտությունները կարող են նրան մատնել․ չէ՞ որ մենք տարբեր կերպ ենք շփվում նրանց հետ, ում սիրում ենք և նրանց հետ, ում նկատմամբ զգացմունքներ չոււնենք:

Հետևաբար, կարելի է գտնել տարբերությունները և առանձնացնել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ տղամարդն արդեն սիրահարվել է:

Սկսենք «դու միշտ գեղեցիկ ես» արտահայտությունից: Եթե տղամարդը սիրում է, ապա նա այդպես կասի ոչ թե այն պատճառով, որ կինը կարող է վիրավորվել, այլ որովհետեւ նա իսկապես այդպես է կարծում: Նույնիսկ առանց դիմահարդարման և այլ պաճուճանքների: Եթե նա արդեն սիրահարվել է, ապա արտաքին տեսքը դառնում է ոչ այդքան կարևոր, կամ, համենայն դեպս, ոչ այնքան կարևոր, որքան սկզբում:

Տղամարդն արդեն այլ կերպ է ընկալում կնոջ գեղեցկությունը: Եվ նա գեղեցիկ է միայն այն բանի համար, որ ինքն է: Դա սիրո բացարձակ ցուցիչ է: Նրա համար այլևս նշանակություն չունի, թե կինն ինչ տեսք ունի, բավական է, որ նա է: Այո, գուցե սա հազվադեպ է, բայց երբ տղամարդն այդպես է մտածում և ասում, այդ դեպքում նա արդեն սիրում է:

Երկրորդ արտահայտությունն է. «իհարկե, դու դա կարող ես»: Ի՞նչ է սա նշանակում։ Այն անվերապահ աջակցության արտահայտություն է: Այսինքն, երբ կինը խոսում է իր ծրագրերի մասին, իսկ տղամարդը անվերապահորեն սատարում է, դա ցույց է տալիս, որ նա արդեն իսկ սիրում է: Ինչ խոսք, պարտադիր չէ, որ հենց այդ արտահայտությունը լինի: Կարևորն այն է, որ նա սատարում է նույնիսկ ամենատարօրինակ գաղափարներին:

Ոմանք կասեն, թե աջակցությունն ու սերը առանձնապես կապված չեն, բայց ոչ: Կապն ամենաուղիղն է: Իսկական սիրո մեջ մարդիկ միշտ անվերապահորեն կսատարեն միմյանց: Եվ եթե տղամարդն ասում է, որ կնոջ ծրագրերը լուրջ չեն, որ դրանցից ոչինչ չի ստացվի, ապա դա սեր չէ:

Եվ վերջապես՝ «կարո՞ղ եմ քեզ օգնել» արտահայտությունը: Տղամարդն ավելի ու ավելի հաճախ է սա հարցնելու: Եվ այն պատճառով, որ որքան շատ է նա օգնում, այնքան ավելի շատ հաճույք է ստանում: Սերն այդպես է գործում: Այն ներառում է նաև այն, որ տղամարդու համար հաճելի է դառնում օգնելը:

Ինչ խոսք, կնոջ փոխարեն ամեն ինչ չի արվի, քանի դեռ նա ձեռքերը ծալած՝ նստած է: Ոչ, խոսքը հենց օգնելու մասին է: Եթե ինչ-որ բան եք անում, ուրեմն՝ միասին: Կամ, երբ կինը հոգնած է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ
Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է ոչ ստանդարտ մտածելակերպ
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ այն ինչն է, ինչը․․․

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․