«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

Քանի՞ հայ կար և ի՞նչ էին կորցրել նրանք «Տիտանիկի» վրա: Առաջարկում ենք իմանալ հսկա ու շքեղ այս շոգենավի ողբերգական աղետի ու դրանով ճամփորդող հայ գաղթականների մասին:

Մեկ դար առաջ բոլորը հավատում էին, որ «Տիտանիկը» մարդու ստեղծած կատարելությունն է ու երբեք չի կործանվի: «Սաութհեմփթոն» նավահանգստում խարիսխ ձգած, հսկա ու շքեղ նավը նման էր Նոյյան Տապանին: Այն տեղավորում էր բոլորին` հարուստներին, աղքատներին, նոր մտավորականներին ու հին բուրժուաներին, պարունակում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների կտավներ, գերմանական մեքենաներ ու իտալական գինիներ: Բայց մի բանով «Տիտանիկը» տարբերվում էր Նոյյան Տապանից` սոցիալական դասակարգումն էր:

«Տիտանիկում» 3 կարգի տոմս էին վաճառում: Ամենաէժանը նավամբարի երրորդ դասի տոմսն էր` 10 ֆունտ: Երկրորդ դասը մեջտեղում էր, երրորդ՝ վերին հարկը միլիոնատերերի համար էր:

«Տիտանիկում» կար 6 հայ: էրզրումցի միգրանտներն ուղևորվում էին Կանադա: Հայ պանդուխտների գումարը հազիվ էր բավարարել երրորդ դասի տոմս գնելու համար: Նրանցից մեկը` Նշանը Ջեյմս Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի պես պատահաբար էր հայտնվել նավին:

«Տիտանիկի» նավապետ Սմիթը մեծ հեղինակություն էր վայելում, փորձառու ծովագնաց էր: Ուղիղ կեսօրին նա հրահանգ տվեց նավահանգստից շարժվել Նյու Յորքի ուղղությամբ: Նավի անձնակազմի անդամները շփվում էին ռադիոկապով, որը հետագայում պարզվեց մեծ սխալ էր: Այսբերգի վտանգի մասին բոլոր զգուշացումները մորզեի այբուբենի մասնագետները անտեսում էին: Շոգենավի շարժիչները աշխատում էին ամբողջ հզորությամբ:

1912-ի ապրիլի 15-ին, կեսգիշերից անմիջապես հետո 500 մետր հեռավորության վրա, երբ նավի դիտորդները նկատեցին այսբերգի ուրվագիծը, կամրջակի վրա առաջին սպան փորձեց շրջանցել սառցաբեկորը: Շոգենավը դղրդաց ու թեքվեց:

Առաջին եւ երկրորդ դասի առավել հետաքրքրասեր ուղեւրոները դուրս եկան տախտակամած: «Տիտանիկի» հայ ուղեւորները թղթախաղից հոգնում են ու գնում քնելու: Նշանի քունը չէր տանում եւ դուրս է գալիս նավախցից: Նա առաջիններից մեկն է տեսնում սառցաբեկորը: Ջուրն արդեն սկսել էր մեծ արագությամբ լցվել կաթսայատան ամբարը:

Տախտակամածի վրա մարդիկ դեռ հանգստություն էին պահպանում: Շատ ուղեւորներ չէին հավատում, որ նավը բախվել է այսբերգին: Շոգենավը սկսեց սուզվել, փրկարար մակույկները բավարար էին միայն ուղեւորների կեսին փրկելու համար: Ուղեւորները տեղափոխվեցին փրկանավակներ: Նախ կանայք, հետո երեխաները, վերջում տղամարդիկ: Անգամ այդ ժամանակ էր գործում դասկարգային հիերարխիան. առաջին, երկրորդ եւ երրորդ դասի ուղեւորները մակույկներ էին տեղափոխվում ըստ սոցիալական ծագման:

Նշանն արագ կողմնորոշվեց ու խորտակվող շոգենավից նետվեց կիսադատարկ 10-րդ համարի փրկարար մակույկի մեջ:

Այդ օրն ամենակրտսեր հայ ուղեւորի` Դավիթի ծննդյան օրն էր: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին դառնում էր 22 տարեկան: Նրա ծննդավայրում թուրքերը խստացրել էին ճնշումները, հարսնացուն սպասում էր, թե Դավիթը երբ կհաստատվի Կանադայում եւ իրեն կփրկի թուրքական դժոխքից: Բայց Դավիթն ինքը հայտնվեց իսկական դժոխքում: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն էլ էր արթնացել ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվում է ջուրն ու լողալով հասնում ամենամոտ փրկարար մակույկին:

Այդ ընթացքում երրորդ կարգում արդեն լիակատար խուճապ էր: Վախեցած ուղեւորները փորձեցին բարձրանալ տախտակամած: Բայց նավի անձնակազմը փակում էր նրանց ճանապարհը:

Առավոտվա 2-ն անց 20 րոպեին քամին ամբողջովին ցրել էր այն, ինչ մնացել էր աշխարհի ամենամեծ շոգենավից: 1495 մարդ զոհվեց. մի մասը ցրտից, մյուս մասն էլ պարզապես խեղդվեց: Փրկարար նավակների շուրջ լողում էին դիակներ: Ուղիղ մեկ ու կես ժամ անց մոտեցավ փրկարար նավը: «Տիտանիկի» առաջին դասի ուղեւորներից ողջ մնաց 2/3-ը: Փրկվեց երկրորդ դասի ուղեւորների կեսը: Երրորդ դասի ուղևորների 1/4-ը միայն խուսափեց մահից:

6 հայ տղաներից 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Նշանը «Տիտանիկի» աղետից հետո թոքաբորբով է հիվանդացել եւ մի քանի տարի անց ապաքինվել է: Դավիթը փրկվելուց հետո հաստատվել է Կանադայում: Նրա ընտանիքը այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ունեցել նրա մասին: Կանցնի 6 տարի, և Դավիթը կգտնի իր հարսնացուին ու կկանչի Կանադա:

Թվում է, թե այս պատմության մեջ ամեն ինչ պարզ է` նավը դուրս եկավ ճամփորդության, հարվածեց այսբերգին, վնասեց նավակողը եւ խորտակվեց: Մինչդեռ «Տիտանիկի» բերած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գիտնականները, ինժեներներն ու պատմաբանները մինչեւ հիմա չեն կարողանում համաձայնության գալ, թե իրականում ո՞րն էր խորտակման պատճառը:

Վարկածները սկսվում են սեփականատիրոջ կազմակերպած միտումնավոր խորտակումից և հասնում լուսնի եւ երկրի ուղեծիրների տեղաշարժին ու տիեզերական ձգողական ուժերի խախտմանը:

«Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավն իր դրամատիկ վախճանով ու նոր սկզբով: Բայց նավի կորուստը հանգեցրեց նորագույն ու անխափան գործող տեխնիկայի նկատմամբ հավատի կործանման: Եթե այսօր, մեկն ասի՝ դա բացառվում է, նրան կարելի է կարճ պատասխանել` իսկ «Տիտանի՞կը»: Մետաղաձույլ գերհսկաների նկատմամբ անվստահությունը հենց այն զգացումն է, որ սկսվեց Տիտանիկի խորտակումով ու շարունակվում է մինչև օրս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․