Որոնք են կանանց մոտ անցանկալի մազերի, պզուկների, դաշտանային ցիկլի խանգարումների առաջացման պատճառները

Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները(acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան–կոսմետոլոգների: Ստանում են բուժում, սակայն այն կարճատև արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է: Սակայն ավելի մանրամասն հարցում անելիս, բժշկական լեզվով ասած` անամնեզ հավաքելիս, պարզ է դառնում, որ առկա են նաև գինեկոլոգիական և էնդոկրին խնդիրներ`դաշտանային ցիկլի , ձվազատման, հղիության ընթացքի բազմաթիվ խախտումներ: Հասկանալի է դառնում, որ հիմքում ընկած է ընդհանուր մեկ խնդիր , որն անվանվում է հիպերանդրոգենային համախտանիշ:

Անդրոգենները` արական սեռական հորմոններն են , համախտանիշն էլ ավելի հասկանալի կարելի մեկնաբանել որպես կնոջ արյան մեջ արական սեռական հորմոնների բարձր պարունակություն:

Իրականում անդրոգենները, ինչպես նաև իգական սեռական հորմոնները` էստրոգենները, սինթեզվում են երկու սեռերի օրգանիզմում բոլորիս շատ հայտնի մի նյութից` խոլեստերինից: Կնոջ օրգանիզմում անդրոգենների առաջացումը կատարվում է ձվարաններում, մակերիկամներում և ծայրամասային հյուսվածքներում: Դրանց նկատմամբ ռեցեպտորներ`ընկալիչներ, կան ողջ օրգանիզմում`գլխուղեղում, մկաններում, մաշկի մազարմատներում, ճարպագեղձերում, երիկամներում, միզասեռական համակարգում և այլն: Հետևաբար արյան մեջ անդրոգենների բարձր պարունակությունը խնդիրներ կառաջացնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ որ կան այդ ռեցեպտորները, որոնց միջոցով էլ կակտիվանա կամ կճնշվի տվյալ օրգանի տվյալ ֆունկցիան:

Կլինիկորեն անդրոգենների բարձր պարունակություն արյան մեջ կամ կենսաբանորեն ակտիվ արդրոգենների ավելացում դիտվում են մի քանի հիվանդությունների, համախտանիշների դեպքում:

Դրանք են`

  • ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
  • մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա( դասական և ոչ դասական ձևեր)
  • ձվարանների անդրոգենարտադրող ուռուցքներ
  • մակերիկամների անդրոգենարտադրող ուռուցքներ
  • հիպոֆիզի ուռուցքներ
  • հիպոթալամիկ համախտանիշ
  • հիպերպրոլակտինեմիկ համախտանիշ
  • վահանձև գեղձի ֆունկցիայի խախտում
  • անդրոգենային ազդեցություն ունեցող որոշ դեղերի երկարատև ընդունման ժամանակ`անաբոլիկների, գլյուկորտիկորիդների, հեստագենների, հակատուբերկուլյոզային դեղերի և այլն

Սրանց ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները`

  • պզուկներ`ակնեներ (acne vulgaris)
  • սեբորեա`մաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացում`ճարպահոսություն
  • հիրսուտիզմ` մաշկի անդրոգենկախյալ հատվածների(վերին շրթունքից վեր, դեմքի կոմնային հատվածներ, կզակ, պարանոց, կրծքավանդակ, մեջք, հարպտուկային շրջան, որովայնի սպիտակ գիծ, ազդրերի ներքին մակերես) ավելորդ մազակալում հաստ տերմինալ մազերով- պետք չէ խառնել հիպերտրիխոզի հետ, երբ ողջ մարմինը պատված է բարակ աղվամազերով
  •  անդրոգենային ալոպեցիա` գլխամաշկի մազածածկույթի նոսրացում տղամարդկային տիպի(սկսվում է քունքայնին հատվածից)
  • վիրիլիզացիա-առնականացում( ուսագոտու լայնացում, կոնքի նեղացում, կրծքագեղձերի հետաճ, ձայնի տեմբրի փոփոխություն, ծլիկի գերաճ)
  • դաշտանային ֆունկցիայի խախտում` ցիկլի երկարում, դաշտանի ուշացում 2-3 երբեմն 6 ամսից ավել
  • վերարտադրողական ֆունկցիայի խախտում

ձվազատման բացակայութուն , դեղին մարմնի անբավարաություն , հղիության բացակայություն, հղիության նորմալ զարգացման խախտում` ինքնաբեր վիժումների կամ չզարգացող հղիության տեսքով

Ախտորոշման համար անհրաժեշտ է համալիր հետազոտությունների անցկացում` հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, հորմոնալ պրոֆիլի դինամիկ ստուգում, փոքր կոնքի, ըստ անհրաժեշտության նաև այլ օրգան-համակարգերի, սոնոգրաֆիկ հետազոտություն, հորմոնալ փորձերի կիրառում:

Բուժման պլանը կազմելիս հաշվի է առնվում առկա խնդրի տեսակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, վաղեմություն, նախկինում ստացած բուժման էֆեկտիվությունը, տարիքային առանձնահատկությունները և այլն:

Բուժումն իրականացվում է համատեղ մի քանի մասնագետների `գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, մաշկաբան – կոսմետոլոգի, գաստրոէնտերոլոգի (հաճախ պատճառը մարսողական տրակտի հիվանդություններն են) կողմից:

Կան բուժման վիրաբուժական, կոնսերվատիվ(դեղորայքային) և համակցված մեթոդներ: Հասկանալի է, որ վիրաբուժական մեթոդն կիրառվում է ուռուցքային պատճառների դեպքում, երբեմն էլ այն անհրաժեշտ է լինում խնդրի վաղեմության , ոչ արդյունավետ կոնսերվատիվ բուժումից հետո:

Գրագետ բուժումը, որը կարող է տևել միջինում 6 ամսից մինչև 2 տարի, ապահովվում է արյան մեջ անդրոգենների կայուն ցածր քանակը, հետևաբար հիվանդության կլինիկական նշանների վերացումը , անցանկալի մազերից, պզուկներից ձերբազատումը, դաշտանային ցիկլի և ձվազատման վերականգնումը, չբերության խնդրի լուծումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․