Պատմության մեջ միակ մարդը, ով եղել է և՛ թզուկ, և՛ հսկա. ինչպե՞ս է նման բան հնարավոր

Ադամը Ռայները ծնվել է 1899թ.-ին Ավստրիայում, ու նա պատմությանը հայտնի միակ մարդն է, ով և՛ թզուկ է եղել, և՛ հսկա։ Ինչպե՞ս է այդպիսի բան հնարավոր։

Պարզվում է, որ փոքր տարիքում Ադամը չափազանց ցածրահասակ էր։

Բժիշկները նրա մոտ թզուկություն էին ախտորոշել, ու ծնողները վստահ էին, որ երեխան չի մեծանալու։

Արդյունքում դպրոցում Ադամին ծաղրում էին իր ցածր հասակի համար։

Անցան տարիներ։ 1914թ.-ին Ադամը որոշեց, որ պետք է վերջապես զորակոչվի բանակ, սակայն նրան մերժեցին, որովհետև տղան ընդամենը 131 սմ հասակ ուներ։

1918թ.-ին նա նորից դիմեց բանակ գնալու նպատակով, սակայն նրան կրկին մերժեցին, չնայած հասակն արդեն 142 սմ էր։

Ամեն ինչ գալիս էր նրանից, որ, չնայած ցածր հասակին, նրա ոտքի չափսը 43 էր։

Ամեն բան փոխվեց, երբ Ադամը դարձավ 26 տարեկան։ Ադամը սկսեց հանկարծակի հասակն ավելացնել, ամեն տարի՝ 10 սմ-ով։ Արդյունքում ինչ-որ պահի նրա հասակը դարձավ 218 սմ։ Բժիշկներն ուղղակի շոկի մեջ էին ու միանգամից որոշեցին, որ նախկին թզուկն այժմ էլ հսկա է դառնում։ Երկար ուսումնասիրությունների արդյունքում նրանք հայտարարեցին, որ Ադամի մոտ գլխուղեղի ուռուցք կա, որի հետևանքով նրա աճն ամբողջովին փոխվել է։ Այժմ նա սկսել է արագ աճել, ու սա կարող է հանգեցնել նրա վաղաժամ մահվան. պետք էր գործել։

Առաջին հերթին նրանք որոշեցին, որ ամենաճիշտ տարբերակը հենց գլխուղեղի ուռուցքի հեռացումը կարող է լինել։ Արդյունքում, նրանք վիրահատեցին Ադամին, ու վիրահատությունն իրոք բարեհաջող անցավ։ Սակայն Ադամի հասակն ուղղակի չէր կարող չանդրադառնալ նրա ինքնազգացողության վրա։ Նա դժվարությամբ էր շարժվում, իսկ հետո արդեն սկսեց խնդիրներ ունենալ սրտի հետ։

Իր հասակի շնորհիվ Ադամը դարձավ չափազանց հայտնի։ 51 տարեկանում նա արդեն 238 սմ էր։ Սակայն գնալով նրա հիվանդություններն ու հոդացավերն ավելացան։ Հայտնի հսկան, ով նախկինում հայտնի թզուկ էր, հենց 51 տարեկանում էլ մահացավ։

Մինչև օրս բժիշկները չեն կարողանում հասկանալ տղայի այդպիսի մուտացիայի առեղծվածը։ Շատերը հիմա ենթադրում են, որ նրա հիվանդությունը կարող էր և կապ չունենալ գլխուղեղի քաղցկեղի հետ։ Ցավոք, Ադամի մարմինն այնպես էին թաղել, որ նրանից ԴՆԹ անալիզ վերցնելն ու նոր ուսումնասիրություն կատարելը դարձավ լրիվ անհնար։ Մինչ օրս Ադամը միակն է աշխարհում, ով անհայտ պատճառներով կարողացել է ապրել և՛ թզուկի, և՛ հսկայի կյանքով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․