Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի

Բազմաթիվ միջոցներ կան պարզելու մարդու բնավորության շատ գծեր նախքան նրա հետ շփվելը:

Կնոջ մազերի գույնի եւ բնավորության միջեւ զուգահեռները երբեմն հասնում են առասպելաբանության, բայց չենք կարող չհամաձայնել նաեւ, որ նույն գույնի մազեր ունեցողներին ինչ-որ հատկանիշներ միավորում են:

Փորձենք ներկայացնել ընդհանուր գծերով:

Սևահերներ

Ուժեղ բնավորությամբ նրանց հետ կարող են համեմատվել ոչ բոլորը: Նրանց համբերատարությանը, նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Նրանք աշխատասեր են, բայց սիրում են աշխատել նեղ շրջանակներում, փոքրաթիվ կոլեկտիվի հետ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին, գտնում են կյանքում իրենց տեղը: Երբեմն կարող են նաև դաժան լինել, հաշվի չառնել ուրիշի շահերը: Նրանց համար ամենաէականը նպատակն է, որին հասնելու համար ջանք և միջոց չեն խնայում: Նրանց շարքերում հազիվ թե գտնես մելանխոլիկների, զգացմունքային, հակված խորը ապրումների, ընկճվածների:

Նրանք սրտակեր են: Սիրում են խաղալ զգացմունքների հետ և հիմնականում այն պատճառով, որ ուզում են ապացուցել իրենց սեքսուալությունը, ցանկալի լինելը: Շատ տղամարդիկ խուսափում են այսպիսի կանանցից, քանի որ նրանք իշխող են, հազվադեպ են փոխըմբռնումների գնում: Սակայն նրանց սեքսուալությունը, հմայքը անտարբեր չեն թողնում ոչ մի տղամարդու:

Շիկահերներ

Նրանց բնորոշ է բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և փոփոխականությունը: Վերջինս նրանց թույլ բնավորությունից կամ տրամադրության սուր անկումներ պատճառով է:

Նրանք հաճախ են իրականությունն այլ կերպ տեսնում: Նրանք իդեալականացնում են ամեն ինչ: Կարող են հուզվել ամենաչնչին առիթով և լաց լինել այնքան, մինչև շնչահեղձությունից ուշքի գան: Հաճախ նրանք նաև ամաչկոտ են, ինքնամփոփ: Նրանք մեր երկրագնդի ընդամենը 17 տոկոսն են կազմում, բայց տղամարդկանց 70 տոկոսը երազում է հենց նրանց մասին: Շիկահերները նաև խարաթափանց են, կարող են միանգամից ճիշտ բնորոշում տալ մարդկանց:

Հակառակ սեռի հետ հարաբերություններում նրանց ամենամեծ խնդիրը շատ շուտ վստահելն է: Նրանք նվիրվում են ամբողջությամբ, ինքնամոռաց: Դրա համար էլ շատ հաճախ խաբվում են տղամարդկանց կողմից:

Շագանակագույն մազեր ունեցողներն առանձնանում են կենդանի, բայց հավասարակշռված բնավորությամբ:

Սիրում են ուսումնասիրել աշխարհը, ճանապարհորդել, անընդհատ նոր բաներ սովորել: Եվ դա նրանց մոտ հիանալի է ստացվում ոչ միայն ընդունակությունների շնորհիվ, այլև աշխատասիրության: Նրանք հիանալի ինտեգրվում են յուրաքանչյուր շրջապատ: Դա՝ հիմնականում շնորհիվ կենսասիրության և շփվող լինելու: Նրանք կարողանում են զսպել իրենց յուրաքանչյուր պարագայում: Նաև լավ գիտեն իրենց շահերի մասին և թույլ չեն տա ոտնահարել դրանք: Այս աղջիկները երբեք չեն մոռանում հետևել իրենց առողջությանն ու արտաքինին: Կարողանում են ելք գտնել անգամ անելանելի իրադրություններում:

Տղամարդիկ շատ բարձր են գնահատում նրանց ինտելեկտը, տրամաբանությամբ առաջնորդվելու կարողությունը, բայց հաճախ ընդունում են նրանց որպես «կիսաշրջազգեստով տղաների»: Տղամարդիկ վստահում են նրանց իրենց գաղտնիքները, բայց սիրային հարաբերությունների համար ընտրում ուրիշներին…

Հ.Գ. Նշված գույների բոլոր երանգները մտնում են բնութագրության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․