Ամերիկացի հայտնի երգչուհի Մրայա Քերին People ամսագրին պատմել է, որ նույն օրը կորցրել է մորը՝ Պատրիսիային ու քրոջը՝ Էլիսոնին։
«Սիրտս կոտրված է, այս շաբաթավերջին կորցրի մայրիկիս, ցավոք սրտի, ողբերգական զուգադիպության հետևանքով նույն օրը մահացավ քույրս»,- պատմել է երգչուհին։
Նա չի բարձրաձայնել մոր և քրոջ մահվան պատճառների մասին՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքի իրավունքը և շնորհակալություն հայտնել իրեն ցուցաբերած աջակցության համար։