Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը

Հոգեբանության մեջ կա մի տեսություն, ըստ որի մարդկային կյանքը բաժանվում է յոթամյա փուլերի։

Եկեք տեսնենք որոնք են այդ փուլերը և ինչ է տեղի ունենում մարդու կյանքում այդ փուլերի ընթացքում։

0-7 տարեկան

Աշխարհի ընդհանուր ճանաչողություն` հիմնարար մակարդակում, մոր հետ կապ: Շրջափուլի ավարտը համընկնում է մայրական պաշտպանությունից բավականին ցավոտ պոկմանը, հետաքրքիր, բայց սառը աշխարհի մեջ ընկղմվելուն:

7-14 տարեկան

Սեփական անհատականության ճանաչում, աշխարհի ավելի նեղ ճանաչողություն:

14-21 տարեկան

Ընդվզում, սեփական գերազանցության գիտակցում: Աշխարհի, շրջապատողների փոփոխման և սովորականի ավերման պահանջ:

21-28 տարեկան

Կայունացում, վերադարձ հասարակություն, դրա արժեքի գիտակցում: Ցանկություն է առաջանում ավելի լավը լինելու, քան նախորդ սերունդները: Ընտանիք ստեղծելու, համապատասխան աշխատանք գտնելու ձգտում:

28-35 տարեկան

Սեփական ընտանեկան օջախի վրա աշխատանք: Նախորդ յոթամյա փուլերը հաջող անցնելու դեպքում սեփական ընտանիքի վրա աշխատանքն ավելի հեշտ կընթանա, դա վերաբերում է նաև կարիերային: Եթե նախորդ յոթամյա փուլերն այնքան էլ հաջող չեք անցել, այս փուլի ավարտին ձեզ կարող է սպասել ամուսնալուծություն, աշխատանքից հեռացում, դեպրեսիաներ:

35-42 տարեկան

Թվում է, թե ամեն ինչ զրոյից է սկսվում, բայց ընդամենը փորձի վերաիմաստավորում է տեղի ունենում: Վերաիմաստավորվում է ընտանիքի, մարդկանց, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությանը վերաբերմունքը ևս փոխվում է, աշխատանքը գնահատվում է ոչ թե հետաքրքրության տեսանկյունից, այլ էներգածախսերի և այն ժամանակի, որը մնում է կյանքի համար: Նորից փորձելու և ավելի լավ անելու ցանկություն է առաջանում, նախկինում կուտակված փորձը կօգնի դրան:

42-49 տարեկան

Ընտանիքում, հասարակությունում կյանքի լիության զգացում: Սխալների վրա կատարված աշխատանքի շնորհիվ մարդը նվաճում է կյանքի այն ոլորտները, որոնք նախկինում անմատչելի էին: Բայց հաճախ այդ շրջափուլն ավարտվում է էկզիստենցիալ հարցերի անցնելով, ինչպես օրինակ. ո՞րն է իմ գոյության իմաստը:

49-56 տարեկան

Հոգևոր հեղափոխություն: Հոգևոր կողմնորոշիչների, հարցերին պատասխանների պահանջ: Հետագայում ամեն ինչ շարունակվում է պարույրաձև: Ամեն յոթ տարին մեկ մարդը մեկ գալարով վեր է բարձրանում և դարձյալ անդրադառնում է բոլոր հավերժական հարցերին` դրանց վերաբերյալ ավելի շատ պատասխաններ ստանալով: Յոթամյա շրջափուլում ամեն տարին անցնում է որոշակի երկնային մարմնի նշանի տակ, որն իր անկրկնելի ազդեցությունն ունի մարդու կյանքի վրա: Օրացուցային տարին տվյալ իրավիճակում հարաբերական հասկացություն է, յուրաքանչյուր կոնկրետ մարդու կյանքում տարին կարող է մի քիչ ավելի երկար կամ կարճ լինել, բայց դուք միևնույն է` հնարավորություն ունեք հետևելու, թե որ փուլում եք այժմ:

Յոթ տարուց շրջափուլը նորից է սկսվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․