Էսկիմոսների տները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում (Photo)

Մեր մոլորակը բավականին խիտ է բնակեցված, սակայն ոչ հավասարաչափ։ Կան գրեթե անմարդաբնակ տարածություններ, որտեղ ոչ բոլորն են ի վիճակի ապրելու։

Ապրելու համար ամենաբարդ վայրերից մեկը գտնվում է մեր մոլորակի հյուսիսում։ Հեռավոր հյուսիսի բնիկ ժողովուրդներից են էսկիմոսները, որոնց մոտ շատ զարգացած են ծայրահեղ կլիմայական պայմաններում գոյատևելու ունակությունները։

Նման պայմաններում նրանց ապրել հաջողվում է մասամբ նաև իրենց ավանդական «տների»՝ իգլուների շնորհիվ։

Եթե իգլուն ճիշտ է կառուցված, ապա այն կարող է ներսում պահպանել մինչև 20 աստիճան տաքություն այն ժամանակ, երբ դրսում մինչև 40 աստիճան ցուրտ լինի։

«Էսկիմոս» բառը լսելիս շատ մարդիկ պատկերացնում են ոտքից գլուխ եղնիկի մորթուց պատրաստված հագուստ կրող մարդկանց։

Քչերն են տեղյակ, որ էսկիմոսները հնագույն ժողովրդի հետնորդներ են, որոնք դեռ գոյություն են ունեցել մեր թվարկությունից առաջ։

Նրանք առանձնանում են յուրահատուկ մշակույթով ու ավանդույթներով, որոնք սերնդից սերունդ են փոխանցվում։

Էսկիմոսները պատկանում են արկտիկական տիխի մոնղոլոիդների ռասային։ Երբեմն նրանց անվանում են «ինուիթներ», որն առավել քաղաքակիրթ է համարվում։

«Էսկիմոս» բառը ծագել է հնդկերեն «էսկիմանցիգ» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «մարդ, որը հում ձուկ է ուտում»։

Քանի որ այն վայրում, որտեղ բնակվում են էսկիմոսները, փայտ գտնելը շատ բարդ է կամ գրեթե անհնար, իգլուներում փայտ սովորաբար չեն վառում։

Ձնե տների նեքին հատվածը մի քանի մակարդակից է բաղկացած։

Տաք օդը բարձրանալով տաքացնում է մարդուն այն մակարդակում, որտեղ վերջինս ուտում ու հանգստանում է։ Այդ ժամանակ սառը օդն իջնում է ներքև։

Իգլուներում ապրող մարդկանց համար սեփական մարմինը վառարանի դեր է ստանձնում։ Եթե մարմնի ջերմաստիճանը բավարար չի լինում տաքանալու համար, այրում են նախկինում որսած կենդանու յուղ, օրինակ՝ ծովային կատվի կամ եղնիկի։

Իգլուների պատերը կլանում են խոնավությունը, ինչի շնորհիվ դրանում բնակվող մարդը հարմարավետ ու չոր է զգում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․