Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

Երբ տղամարդն իսկապես սիրահարվում է, նա պատրաստ է գնալ Երկրի ծայրը՝ միայն թե սիրելիի կողքին լինի:

Ի՞նչն է ստիպում տղամարդկանց գերադասել մի աղջկան մյուսից:

Ցավոք, կանանց մեծամասնությունը պարզապես չի հասկանում, որ խոսքը հաճախ ամենասովորական բաների մասին է, որոնցով, ամենայն հավանականությամբ, իրենք էլ են օժտված, սակայն չեն գիտակցում դա:

1. Ձեր հայացքը

Մի հարցրեք, թե ինչու, բայց տղամարդկանց մեծամասնությունը իսկապես հալչում է, երբ գրավիչ աղջիկը նայում է նրանց:

Նույնիսկ լուրջ գիտական ​​հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կանայք, ովքեր շփման ժամանակ տղամարդկանց հետ տեսողական կապ են պահպանում, ավելի մեծ հնարավորություններ ունեն, որ այդ տղամարդը կգերվի իրենցով:

Ուստի մի կասկածեք, որ տղամարդը կսկսի փափկել հենց որ հասկանա, որ դուք անկեղծ հետաքրքրությամբ եք նայում իրեն։

2. Ձեր իսկությունը

Այո, տղամարդիկ սիրահարվում են կանանց, ովքեր համապատասխանում են գեղեցկության իրենց պատկերացումներին: Բայց այն, ինչ շատ կանայք չեն գիտակցում, դա այն է, որ նրանք ստիպված չեն կրկնօրինակել Բարբիին, որպեսզի տղամարդիկ խենթանան իրենց համար:

Ճշմարտությունն այն է, որ տղամարդկանց մեծ մասը սիրահարվում է ոչ կատարյալ կանանց: Նրանք սիրում են փոքր, ոչ ձիգ որովայնով, կամ միգուցե զվարճալի պեպեններով աղջիկների: Եվ նրանք հաճախ այդ փոքրիկ թերությունները շատ գրավիչ են համարում: Ի վերջո, տղամարդիկ իսկական կին են ուզում, ոչ թե մանեկեն:

3. Ձեր անհատականությունն ու ինտելեկտը

Շատ տղաներ սիրում են դժգոհել, թե որքան դժվար է գտնել աղջկա, ում հետ կարելի է խորը թեմաներից խոսել: Կանայք, ովքեր հիմար են խաղում, շատ շատ են: Բայց առանձնանալով նրանցից և ինտելեկտուալ մարտահրավեր նետելով ձեր պոտենցիալ զուգընկերոջը, դուք երաշխավորված եք գրավելու նրա ուշադրությունը:

4. Ձեր ինքնավստահությունը

Տղամարդիկ հաճախ ասում են, որ իրենց գրավում են հնազանդ ու քնքուշ աղջիկները։ Բայց սա ամենևին էլ այն չէ, ինչ նրանք իրականում փնտրում են պոտենցիալ սիրելիների մեջ:

Անվստահությունը սեքսուալ չէ: Այն, ինչ տղաները իսկապես ցանկանում են տեսնել ձեր մեջ, դա ուժն ու հաստատակամությունն է, որն անհրաժեշտ է նրանց ասելու համար, որ դուք չեք համակերպվի նրանց հիմարությունների հետ:

5. Ձեր սեքսուալությունը

Կնոջ սեքսուալությունը հաճախ այն կեռն է, որի մեջ ընկնում են տղամարդիկ: Սա չի նշանակում, որ դուք պետք է դառնաք ավելի ազատամիտ, քան ցանկանում եք, կամ, ընդհակառակը, պետք է միանձնուհի լինել:

Բանն այն է, որ տղամարդիկ սեքսուալ առումով միշտ ֆանտազիա են անում կանանց մասին, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները։ Ոմանք փափագում են բուռն, խենթ BDSM թագուհուն: Մյուսները երազում են անմեղ, ամաչկոտ աղջկա մասին:

Անկախ նրանից, թե ինչպես է կինը ներկայացնում իր սեքսուալությունը, վստահ եղեք, որ ինչ-որ մեկը միևնույնն է կխելագարվի այդ կերպարի համար։

6. Ձեր խոհարարական ունակությունը

Մայրս միշտ ասում էր. «Տղամարդու սիրտ տանող ճանապարհը նրա ստամոքսի միջով է»։ Եվ գիտե՞ք ինչ: Նա ճիշտ էր:

Մի թերագնահատեք, թե որքան արժեքավոր կարող են լինել համեղ ուտելիք պատրաստելու հմտությունները։ Նույնիսկ եթե դա հնաոճ հնչի, խոհարարական հմտությունները միշտ սեքսուալ կհամարվեն նրանց համար, ովքեր երազում են երկարաժամկետ հարաբերությունների մասին։

7. Այն, ինչ նա զգում է ձեր կողքին

Մարդը կարող է մոռանալ հագուստը, բառերը կամ նույնիսկ այն, թե ընդհանրապես ինչ տեսք ունեիք։ Բայց մի բան, որը միշտ կմնա նրա հետ, դա այն է, թե ինչպես է նա զգացել ձեր կողքին: Եվ եթե այս զգացմունքները հրաշալի էին, ապա, ամենայն հավանականությամբ, նույնիսկ տարիներ անց նա կշարունակի հիշել ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)