Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

Սերն ու Բաժանումը գրազ եկան…. Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը… Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին…

-Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց ,-ասաց Բաժանումը:

-Լավ,-պատասխանեց Սերը,- միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:

Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը… Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ, հիմա չեմ կարող նրանց անջատել… Նրանց սիրտը լի է սիրով… Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին, հույսով, որ Սերն անցած կլինի արդեն… Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ… Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ… Շուռ եկավ` շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց… Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում… Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում…

-Ես ավելի ուշ կայցելեմ,- բարկացավ Բաժանումը:

Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ… Հիասթափված հոգոց հանեց.

Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով… Անցավ ժամանակ…

Նորից եկավ Բաժանումը… Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ…

Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից… Բաժանումը գնաց նրա հետևից… Կինը այցելում էր ամուսնու շիրիմին…

-Երևում է` ես ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը…

Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․