«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»

Կարճ ակնարկ այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։

Ես հաշվեցի իմ տարիները և հասկացա, որ ապրելու համար ինձ մնացել է ավելի քիչ ժամանակ, քան արդեն ապրել եմ։

Ես ինձ զգում եմ այն երեխայի պես, ով շահել է կոնֆետների տուփ․ սկզբում դրանք ուտում է հաճույքով, բայց երբ հասկանում է, որ քիչ են մնացել, սկսում է իսկապես վայելել ամեն մեկը։

Ես այլևս ժամանակ չունեմ անվերջ ժողովների ու քննարկումների համար՝ կանոնների, օրենքների, ընթացակարգերի մասին, երբ նախապես պարզ է, որ ոչինչ չի փոխվելու։

Ես ժամանակ չունեմ անհեթեթ մարդկանց հանդուրժելու, ովքեր իրենց տարիքին համապատասխան չեն պահում։

Ես ժամանակ չունեմ միջակության դեմ պայքարելու։ Չեմ ուզում լինել այնտեղ, որտեղ մարդիկ միայն իրենց էգոն են մեծացնում։

Չեմ կարող տանել մանիպուլյատորներին ու շահախնդիր մարդկանց։ Ինձ անհանգստացնում են նախանձողները, ովքեր փորձում են վարկաբեկել ավելի արժանիներին՝ նրանց տեղը, տաղանդն ու հաջողությունները խլելու համար։

Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել վերնագրեր քննարկելու համար։ Ես դա չեմ ուզում, որովհետև հոգիս շտապում է։ Տուփում շատ քիչ կոնֆետ է մնացել։

Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր իսկապես մարդ են։ Մարդիկ, ովքեր կարողանում են ծիծաղել իրենց սխալների վրա, ովքեր հասել են իրենց հաջողություններին։ Մարդիկ, ովքեր հասկանում են իրենց կոչումը և չեն թաքնվում պատասխանատվությունից։ Նրանք, ովքեր պաշտպանում են մարդկային արժանապատվությունը և ուզում են լինել ճշմարտության, արդարության ու ազնվության կողմում։ Հենց դա է կյանքը դարձնում արժանի ապրելու։

Ես ուզում եմ ինձ շրջապատել մարդկանցով, ովքեր գիտեն՝ ինչպես դիպչել ուրիշների սրտերին։ Մարդիկ, ովքեր կյանքի ծանր հարվածների միջով անցնելով՝ սովորել են աճել ու պահպանել հոգու նրբությունը։

Այո՛, ես շտապում եմ։ Շտապում եմ ապրել այն ուժգնությամբ, որը կարող է տալ միայն հասունությունը։

Ես փորձում եմ իզուր չվատնել ինձ մնացած ոչ մի կոնֆետը։ Համոզված եմ՝ դրանք ավելի համեղ կլինեն, քան նրանք, որոնք արդեն կերել եմ։

Իմ նպատակը վերջնակետին հասնելն է՝ հաշտ լինելով ինքս ինձ, իմ սիրելիների և խղճիս հետ։

Դուք կարծում էիք, թե երկու կյանք ունեք, բայց հանկարծ հասկանում եք, որ ունեցել ու ունեք միայն մեկը։

Հեղինակ՝ Մարիու դի Անդրադի

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․