«Փնտրեք ձեր մարդկանց»

Փնտրեք կրքոտ, ուժեղ ու երջանիկ մարդկանց…

Նրանք աստղերի նման են․ մինչև գլուխդ վեր չբարձրացնես՝ չես նկատի։ Իսկ երբ հայացքով կորչես աստղալից երկնքում, կհասկանաս, թե որքան անհաշիվ շատ են նրանք։

Փնտրեք ձեր մարդկանց։ Նրանց նույնպես վախեցնում ու ցավեցնում է կյանքը։ Նրանց մոտ էլ լինում են մութ օրեր, սխալներ ու կոտրվածքներ։ Բայց նրանք պատրաստ են անցնել վախի միջով, ազդել իրադարձությունների ընթացքի վրա, կյանքի ռիթմ թելադրել։ Ինչ-որ բանում նրանք ավելի լավն են, ինչ-որ բանում՝ ավելի թույլ։ Նրանք չեն նախանձում ու չեն բողոքում։ Նրանք երախտագիտությամբ են ընդունում ճակատագրի նվերները և սիրում են իրենց այն բանի համար, որ բախտը ժպտում է իրենց։

Փնտրեք հավատարիմ ու ազնիվ մարդկանց։ Նրանց, ովքեր չեն թաքցնի զայրույթն ու արցունքները կեղծ ժպիտի ու ձևականության հետևում։ Նրանք ասում են այն, ինչ մտածում են։ Թող երբեմն դա տհաճ լինի, երբեմն՝ ուղիղ սրտին դիպչի։ Բայց ազնիվ կլինի։ Ոչ չարությունից, այլ սիրուց։ Նրանք անկեղծ են ուրախանում, բարձր ու ազատ ծիծաղում՝ վարակիչ ու կենդանի։ Նրանք չեն թաքցնում և չեն ամաչում իրենց ուրախությունից։

Փնտրեք նրանց, ում կարելի է սիրել հավերժ։ Փնտրեք նրանց, ովքեր կանգնած սպասում են ձեր սիրուն։ Նրանց, ում հետ երկու լիճ միախառնվում ու ծով են դառնում։ Փնտրեք նրանց, ում մեջ կյանքը շատ է։ Փնտրեք կենդանի, ջերմ մարդկանց՝ ծիծաղի գծերով ու կնճիռներով։ Փնտրեք նրանց այգիներում ու բեմերում, տխուրների ու ուրախների մեջ, փոքրերի ու մեծերի մեջ։ Նրանք մի քիչ երեխա են․ քայլում են կյանքով բարության հանդեպ հավատով։ Իհարկե տեսնում են և՛ սևը, և՛ սպիտակը, բայց ապրում են դեղինի, կարմիրի ու կապույտի համար…

Փնտրեք նրանց։ Պետք է միայն գլուխը բարձրացնել։

Հեղինակ՝ Էռնեստո Բոնիվուր

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․