Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին

Շատերս ապրում ենք՝ չկարողանալով ներել ուրիշներին, իսկ առաջին հերթին՝ ինքներս մեզ։ Դա անվանում ենք ուժեղ բնավորություն ու երկաթե սկզբունքներ։ Բայց իրականում այդ ամենը առաջին հերթին վնասում է հենց մեզ։ Եվ միայն խոր ծերության տարիներին մարդիկ, հետ նայելով իրենց կյանքին, հասկանում են՝ որքան կործանարար էր դա։ Եվ եթե նրանք թեկուզ մեկ րոպե կարողանային հանդիպել իրենց երիտասարդ տարբերակին, միայն մեկ բան կասեին․ «Սովորիր ներել։ Սովորիր ավելի արագ ներել»։

Այս առակը աշխարհի ամենաուժեղ ու ստեղծարար բանի մասին է՝ ներման։

Մի կին մահանում է, և նրա մոտ գալիս է Մահը։ Կինը, տեսնելով Մահին, ժպտում է ու ասում, որ պատրաստ է։

— Ինչի՞ն ես պատրաստ, — հարցնում է Մահը։

— Պատրաստ եմ, որ Աստված ինձ տանի Դրախտ, — պատասխանում է կինը։

— Իսկ ինչո՞ւ ես որոշել, որ Աստված քեզ կընդունի իր մոտ, — հարցնում է Մահը։

— Դե ինչպե՞ս։ Ես այնքան եմ տառապել, որ արժանի եմ Աստծո սիրուն ու խաղաղությանը։

— Իսկ ինչի՞ց ես տառապել։

Կինը սկսում է պատմել իր կյանքի բոլոր ցավերի մասին՝ ծնողների դաժանությունից, դպրոցական նվաստացումներից, ամուսնու դավաճանություններից, երեխաների անտարբերությունից, աշխատանքի դժվարություններից, մարդկանց չար լեզվից ու բռնությունից։

Մահը լսում է ու հետո հարցնում․

— Իսկ ի՞նչ լավ բան ես արել կյանքում։

— Ես բոլորի հանդեպ բարի եմ եղել, աղոթել եմ, հոգ տարել մարդկանց մասին, ամեն ինչ իմ վրա եմ վերցրել։ Ես այնքան ցավ եմ կրել, որ արժանի եմ Դրախտին…

— Լավ, — ասում է Մահը։ — Մնացել է ընդամենը մի փոքր ձևականություն։ Պետք է ստորագրես այս թուղթը։

Կինը վերցնում է թուղթն ու քարանում։ Այնտեղ գրված էր․

«Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ, և ներողություն եմ խնդրում բոլորից, ում ցավ եմ պատճառել ես»։

— Ես չեմ կարող սա ստորագրել, — ասում է կինը։

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրանք արժանի չեն իմ ներմանը։ Եթե ներեմ, կնշանակի՝ ոչինչ էլ չի եղել։ Իսկ ես ոչ մեկից ներողություն խնդրելու բան չունեմ։ Ես ոչ մեկին վատ բան չեմ արել։

— Վստա՞հ ես։

— Այո՛։

— Իսկ ինչ ես զգում նրանց հանդեպ, ովքեր քեզ ցավ են պատճառել։

— Զայրույթ, վիրավորանք, ցավ։ Դա անարդար է՝ մոռանալ այն ամենը, ինչ արել են ինձ հետ։

— Իսկ եթե ներես նրանց ու այլևս այդ զգացումները չունենաս, ի՞նչ կլինի։

Կինը երկար լռում է։

— Ներսումս դատարկություն կլինի…

— Այդ դատարկությունը միշտ եղել է քո ներսում, — ասում է Մահը։ — Իսկ քո ցավն ու վիրավորանքը պարզապես իմաստ էին տալիս կյանքիդ։

Հետո Մահը հարցնում է․

— Ինչո՞ւ ես այդ դատարկությունը զգում։

— Որովհետև ամբողջ կյանքում մտածել եմ, որ նրանք, ում սիրել եմ ու ում համար ապրել եմ, կգնահատեն ինձ։ Բայց նրանք չգնահատեցին…

Այդ ժամանակ Մահն ասում է․

— Երբ Աստված իր որդուն ուղարկում էր Երկիր, վերջին խոսքերից մեկը սա էր․ «Աշխարհը սկսվում է քեզնից»։

— Ի՞նչ է դա նշանակում։

— Նշանակում է, որ քո կյանքում կատարվողի պատասխանատվությունը առաջին հերթին դու ես կրում։ Տառապե՞լ, թե՞ երջանիկ լինել՝ ընտրում ես դու։

Կինը դողացող ձայնով ասում է․

— Ստացվում է՝ ես ինքս եմ ինձ ցավ պատճառել…

— Ուրեմն ո՞ւմ չես կարողանում ներել։

— Ինձ…

— Ինքներդ ձեզ ներել նշանակում է ընդունել սեփական անկատարությունը։ Դու ինքդ քեզ ցավ ես պատճառել ու որոշել, որ ամբողջ աշխարհն է մեղավոր։

Մահը շարունակում է․

— Աստված քեզ նորից Երկիր է ուղարկում, որպեսզի սովորես ստեղծել մի աշխարհ, որտեղ սեր ու հոգատարություն կա։ Որովհետև մարդը, ով չի կարող հոգ տանել իր մասին, խաբված է, եթե կարծում է, թե կարող է հոգ տանել ուրիշների մասին։

Կինը լաց է լինում ու հասկանում․

— Ես ուզում էի, որ բոլորը խղճան ինձ… Բայց ոչ ոք չխղճաց…

Մահը պատասխանում է․

— Ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր մշտապես խղճահարություն են ուզում։ Նրանց անվանում են «զոհեր»։ Աստծուն զոհեր պետք չեն։ Ով միայն ցավ ու տառապանք է կրել ու ուրիշ ոչինչ չի սովորել, չի կարող Դրախտ մտնել, որովհետև այնտեղ էլ ցավ կտարածի։

— Վերադարձիր ու սովորիր սիրել քեզ։ Իսկ հետո՝ նրանց, ովքեր ապրում են քո աշխարհում։ Եվ առաջին հերթին ներիր քեզ։

Կինը փակեց աչքերը և սկսեց իր ճանապարհը նորից՝ արդեն ուրիշ անունով ու ուրիշ ծնողների ընտանիքում։

Հեղինակ՝ Կոնստանտին Սարկիսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)