Այս խորհուրդները ձեզ կօգնեն դուրս գալ կյանքի միապաղաղ վիճակից

Like on FB:

Վիճակագրությունը տխուր թվեր է ներկայացնում: Մարդկանց 69%-ն իրեն զգում է ամենօրյա միապաղաղության որոգայթում, և միայն 10-ից 3-ն են գոհ իրենց կյանքից:

Մարդիկ համարում են, որ դոփում են տեղում թե՛ կարիերայի, թե՛ հարաբերությունների համատեքստում, և թե՛ կյանքում:

Ժամանակի հետ այդ զգացողությունը միայն ուժեղանում է, և արդյունքում՝ մարդիկ մոռանում են իրենց նպատակների և երազանքների մասին:

Համարձակություն ունեցեք ձեր կյանքում նորություններ մտցնել, անգամ, եթե դա ձեր ուժերից վեր է թվում:

Բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ ունենում են այդ զգացողությունը:

Դա կարող է ունենալ բազում պատճառներ: Դրանցից մեկը, այսպես կոչված, խաբուսիկ նպատակներն են: Մարդիկ կարող են իրենց կյանքը դասավորել հասարակության կողմից ընդունված չափանիշերի համաձայն, սակայն դա իրենց բավարարություն չբերի: Արդյունքում՝ ստացվում է, որ դուք կանգային վիճակում եք: Եվս մեկ պատճառ կարող է լինել այն, երբ դուք չգիտեք, թե ով եք: Դուք չգիտեք ձեր արժանիքները, առավելությունները, տաղանդները, իրական պահանջմունքները: Հնարավոր չէ իրացնել պոտենցիալը, երբ չգիտես քեզ:

Այդ զգացողությունը քայքայում է ձեր կյանքը:

Այո, դուք աստիճանաբար սկսում եք թեթևակի դժգոհել կյանքից, և այդ վիճակը խորանում է: Հետագայում սկսում է կանգ առնել մասնագիտական աճը, տուժում են հարաբերությունները, իսկ հետո ի հայտ են գալիս խորը հիասթափություններ՝ աննպատակ անցկացրած ժամանակի և չիրականացած երազանքների համար: Մահվան մահճում գտնվող մարդկանց ստանդարտ արտահայտություններից մեկն էլ հետևյալն է. «Ես ցավում եմ, որ համարձակություն չունեցա ապրել իմ կյանքով, այլ ոչ թե այն կյանքով, որն ինձնից ակնկալում էր իմ շրջապատը»:

Փոխեք կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը:

Որպես կանոն՝ մարդիկ շատ կանոնակարգված են ապրում: Նրանք ուտում են մոտավորապես նույն մթերքները, ամեն օր գնում են միևնույն տեղը, խոսում են նույն մարդկանց հետ, անում են միևնույն գործողությունները: Բայց ահա այս, այսպես ասած, ավտոպիլոտի ռեժիմից դուրս գալ է պետք: Նախ և առաջ՝ ճանաչեք ձեր խաբուսիկ նպատակները: Ասենք՝ միայն այն բանի համար, որ ձեր նախորդ սերունդները բժիշկներ են եղել, չարժե բժիշկ դառնալ՝ ամբողջ սրտով չտենչալով այդ մասին: Միայն այն, որ ձեր բոլոր ընկերներն ամուսնացել են ու արդեն 1-2 երեխա ունեն, չի նշանակում, որ դա ձեզ համար լավագույն ճանապարհն է:  Եթե դուք ամեն ինչ անում եք մարդկանց մեծամասնության նման, նշանակում է՝ դուք դոփում եք տեղում: Սկսեք այլ կերպ մտածել և այլ կերպ դասավորել ձեր կյանքը:

Երկու հարց, որ ինքներդ ձեզ պետք է տաք ամեն օր:

Դրանք կօգնեն ձեզ կենտրոնանալ ձեզ համար իսկապես կարևոր բաների վրա:

ա. Ինչո՞ւ ես պետք է այսօր անեմ այն, ինչ անում եմ ամեն օր:

Եթե դուք ամեն օր գնում եք գրասենյակ և ձեր կյանքի լավագույն տարիները նվիրում եք աշխատանքին, կարևոր է, որ ձեր «ինչու»-ի պատասխանը չլինի  «որ աշխատավարձ ստանամ ու կատարեմ բոլոր վճարումներս»: Այս հարցը կօգնի ձեզ մտածել, թե ինչն է ձեզ ոգեշնչում ու մոտիվացնում, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է:

բ. Ի՞նչ եմ անելու ես այսօր իմ ապագայի համար:

Ինքներդ ձեզ պատկերացրեք ապագայում: Որոշումներ ընդունելով հենց ապագայի տեսանկյունից՝ դուք կարող եք զարգանալ և խուսափել հիասթափություններից: Ներկայիս հասարակությունը շատ է կենտրոնացած վայրկենական հաճույքների վրա, սակայն շատ բան այս կյանքում ժամանակ ու ջանք է պահանջում: Սովորեք կատարել փոքր քայլեր՝ ձեր նպատակներին ու երազանքներին հասնելու համար:

Հետագա գործողությունների ռազմավարությունը:

  • Ընտրեք նպատակներ, որոնք իրականում կարևոր են ձեզ համար: Հրաժարվեք խաբուսիկ նպատակներից և լսեք ձեր ներքին ձայնին ու վստահեք ներուժին:
  • Հետևեք ձեր մտածողությանը: Աշխատեք այն բանի վրա, թե ինչպես և ինչի մասին եք դուք մտածում, վերաձևակերպեք ձեր սովորական մտքերը, որպեսզի տեսնեք սեփական հնարավորությունները: Ձեր նորացված մտածողությունը պետք է ձեզ առաջ մղի ու մոտիվացնի:
  • Դուրս եկեք ձեր հարմարավետության հատվածից: Ձեզ թափ տվեք ու ձեր կյանքում նոր էմոցիաներ ավելացրեք, ակտիվացրեք այն և փնտրեք ու գտեք նոր տպավորություններ ու նույնիսկ՝ արկածներ:
  • Շրջապատեք ձեզ այն մարդկանցով, ում դուք կուզեիք նմանվել: Թույլ մի տվեք ձեզ ձանձրանալ, ներքաշվել ամենօրյա տիղմի մեջ: Շփվեք համարձակ և իրենց կյանքը փոխած մարդկանց հետ: Դա իսկապես ոգեշնչում է և հավատով լցնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Մերկ քնելու 3 պատճառ
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում