«Թույլ չտաս քեզ մեռնել` այդպես էլ չվայելելով սիրած մարդու հետ քնելու հաճույքը». Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտնի մտքերը

Այս կոլումբիացի գրողի ստեղծագործությունները փառաբանեցին իսպաներենը:

Նա գրականության չափազանց հետաքրքիր մի ճյուղի` կախարդական ռեալիզմի հիմնադիրն է:

Այն իրենից գեղարվեստական մեթոդ էր ներկայացնում, ուր կախարդական տարրերը ներառված էին իրական, ամենօրյա կյանքի մեջ:

Նրա ստեղծագործություններն իր ողջ կյանքի նման պարուրված էին միֆերով և հանելուկներով, լի էին կյանքով ու սիրով:

Ինչպես ասում էր Մարկեսը, մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները համառորեն մեզ պատմում են ոչ այնքան կարևոր, ամենօրյա իրադարձությունների մասին:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մեծ գրողի մտքերը մարդու և կյանքի բնույթի մասին, ուր սերը բոլորովին էլ վերջին տեղը չի գրավում:

1. Եթե հանդիպեք Ձեր իրական սիրուն, այն Ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ո՛չ մի շաբաթ, ո՛չ մի ամիս և ո՛չ էլ մի տարի հետո:

2. Ընտանեկան կյանքում շատ ավելի հեշտ է խուսափել աղետներից և խոշոր վեճերից, քան վիրավորական մանրուքներից:

3. Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե քանի տարեկան ես քեզ զգում:

4. Եթե ինչ-որ բանի մեջ կնոջ մատը խառն է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար բացարձակ ակնհայտ է, որ կանայք են իշխում աշխարհին:

5. Ճաշի սեղանի շուրջ էլ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում:

6. Կյանքն այն օրերը չեն, որոնք անցել են, այլ նրանք, որոնք հիշվել են:

7. Ամեն մի իր կենդանի է, շնչող: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

8. Պետք է կարողանաս լսես այն երեխայի ձայնը, որը մի ժամանակ եղել ես,  և ով դեռ ինչ-որ տեղ քո ներսում ապրում է: Մեր միջի երեխային լսելիս մեր աչքերը փայլում են: Եթե մենք այդ երեխայի հետ մեր կապը չկորցնենք, կյանքի հետ մեր կապն այլևս չի կտրվի:

9. Այդքան ջանք մի գործադրիր. լավագույն բաներն անսպասելի են պատահում:

10. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ մեկի առաջ չհանեմ:

11. Բարեհաջող ծերությունն այն է, որ կարողանաս պայմանավորվել քո սեփական միայնության հետ:

12. Կարողացիր գնահատել նրան, ով չի կարող առանց քեզ, և մի ընկիր նրա հետևից, ով երջանիկ է առանց քեզ:

13. Հեշտությամբ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել:

14. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, մինչև այն միակին հանդիպելը, որպեսզի հենց դա պատահի՝ մենք շնորհակալ լինենք:

15. Հասարակության կյանքում կարևորն այն է, որ կարողանա կառավարել վախը, իսկ ամուսնական կյանքում` ձանձրույթի հախից գալը:

16. Ապրելու և առաջ գնալու միակ եղանակը հիշողություններին քեզ քայքայելու հնարավորություն չտալն է:

17. Չկա մի այնպիսի դեղ, որն ունակ լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը:

18. Ժպտա. դժբախտությանը հաճույք մի պատճառիր:

19. Հնարավոր չէ սիրել ու հետո ոչինչ չզգալ: Կամ այն ժամանակ էիր խաբում, կամ հիմա:

20. Թույլ չտաս քեզ մեռնել` այդպես էլ չվայելելով սիրած մարդու հետ քնելու հաճույքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․