Սխալներ, որոնք թույլ են տալիս կանայք տղամարդկանց հետ հարաբերություններում

Like on FB:

Կանայք անձնական հարաբերություններում տղամարդկանց հետ շփվելիս հաճախ են թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ոչ միան կանանց չեն երջանկացնում, այլև տղամարդկանց տրամադրում են իրենց սիրելիների դեմ:

Ինչպես խուսափել հարաբերությունները բարդացնելուց և բավարարվել այն երջանկությամբ, որն արդեն ձեր ձեռքերում է:

Նախ՝մի փորձեք տղամարդուն դաստիարակելայն ժամանակ, երբ մտերմացել եք նրա հետ կամ օրինականացրել եք ձեր հարաբերությունները: Տղամարդուն փոխելու լավագույն ժամանակը սիրահետումների շրջանն է, երբ կնոջը գրավելու, նրա համակրանքը շահելու համար տղամարդն ինքն է ձգտում փոխվել, հարմարվել կնոջ ցանկություններին և պատկերացումներին: Բայց երբ արդեն կատարել եք ձեր ընտրությունը, այլևս փորձեր մի արեք նրան փոխելու, նրա մեջ բնավորության այլ գծեր դաստիարակելու համար, քանի որ տղամարդը չի ենթարկվի ձեզ: Ի վերջո, տղամարդը գիտակցում է՝ եթե դուք նրան ընտրել եք, ուրեմն սիրում եք այնպիսին, ինչպիսին նա կա, ուրեմն նա ձեզ համար լավագույնն է: Այդ դեպքում նրա համար անհասկանալի է, թե ինչու եք ուզում փոխել իր բնավորության այս կամ այն գիծը: Տղամարդը դա ընդամենը կանացի քմահաճույք է համարում, որին չի ցանկանում ենթարկվել:

Իսկ եթե, այնուամենայնիվ, տղամարդու մեջ ձեզ համար անտանելի հատկանիշ եք տեսել և հարաբերությունները փրկելու համար ամեն գնով ցանկանում եք արտամախիլ անել այդ գիծը, ապա դա բացահայտ մի արեք: Հիշեք, տղամարդը փոխվում է միայն այն ժամանակ, երբ նա է դա ցանկանում, և ինքն է իրեն փոխում, այլ ոչ թե արտաքին ազդակնեից դրդված: Ի վերջո նա ուժեղ սեռի ներկայացուցիչ է և չի ցանկանում խոնարհվել ուրիշների առաջ, դա նրա էությանը հարիր չէ:

Հաջորդ սխալը տղամարդուն քննադատելն է՝ հույս փայփայելով, որ նա կփոխվի: Սովորաբար տղամարդուն քննադատելիս կինը նրան համեմատում է իր ընկերուհիների, ծանոթների, հարևանուհու ամուսիններ հետ և սեփական ամուսնուն վատ լույսով ներկայացնում՝ բացասական որակումներ տալով նրան: Եվ այդքանից հետո կինը մտածում է, թե իր կողքի տղամարդը մի գեղեցիկ օր կոգեշնչվի և ավելի լավը կդառնա: Դա մոլորություն է: Ձեր այդ արարքով դուք տղամարդուն դրդում եք ծայրահեղության՝ ընդհուպ մինչև ձեզ լքելը և այլ կնոջ մոտ սփոփանք գտնելը, ով հաստատապես նրան չի քննադատի և կընդունի այնպիսին, ինչպիսին նա կա:

Կանանց մեծամասնությունը մտածում է, թե տղամարդը պետք է իր ամբողջ կյանքը միայն իրեն նվիրի: Կնոջ համոզմամբ՝ նա տղամարդու կյանքի միակ գերակայությունն է, տղամարդու ամբողջ ուշադրությունը միայն իրեն պետք է սևեռվի, և նա տղամարդուց պետք է ստանա այն ամենը, ինչ իրեն կարող են տալ ընկերուհիները, ծնողները, զավակները: Բայց չէ որ տղամարդու միակ դերը կնոջ համար ամուսին լինելն է, և նա կարող է միայն որպես ամուսին բավարարել նրան:

Մյուս կողմից էլ տղամարդու կյանքում նաև այլ գերակայություններ կան՝ ընկերներ, աշխատանք, ծնողներ, հարազատներ, զավակներ, և նա չի կարող իր ամբողջ ուշադրությունն ու սերը միայն կնոջը տալ:

Կինը հերթական սխալն է գործում, երբ մտածում է, թե ամբողջությամբ պետք է վերահսկի տղամարդուն: Հաճախ կինն իրեն իրավունք է վերապահում ստուգելու ամուսնու փոստը, հեռախոսը, ամեն պահի իմանալ, թե նա որտեղ է, ինչով է զբաղվում, ում հետ է և իր կամքը թելադրել: Այդկերպ կինը հասկացնում է տղամարդուն, որ չի վստահում իրեն: Սովորաբար այդպիսի կանայք ամեն առիթով քննադատում են ամուսնուն, մեղադրում այնպիսի բաներում, ինչը տղամարդն իրականում թույլ չի տվել: Օրինակ՝ կարող են խանդել և մեղադրել, թե ամուսինը դավաճանում է իրեն այ կնոջ հետ կամ ի վիճակի չէ լավ աշխատանք գտնել և հոգալ ընտանիքի ապրուստը: Տղամարդն այնքան է հոգնում այդ քննադատություններից և կնոջ անվստահությունից, որ որոշում է նրա ասածներն իրականություն դարձնել՝ կամ դուրս գալով աշխատանքից և բամոցին պառկելով կամ իսկապես կյանքի նոր ուղկից գտնելով՝ կնոջ կասկածներն արդարացնելու համար:

Այնպես որ, սիրելի կանայք, ավելի լավ է սովորեք վստահել ձեր տղամարդուն և քննադատելու փոխարեն ոգեշնչել նրան նոր սխրանքների: Ամուսնացեք նրանց հետ, ում վստահում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ
Դրամը ժամ առ ժամ գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանում
Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան