Իմաստուն առակ, որը պետք է միշտ հիշել

Այսօր zNews-ը ներկայացնում է մի առակ, որը շատ կարևոր դաս է բոլորիս համար։

Մի ծերունի տեղափոխվում է ապրելու իր տղայի հարսի և չորսամյա թոռան մոտ։

Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքն անվստահ էր։

Նրանք միասին էին սեղան նստում, սակայն ծերուկի դողացող ձեռքերն ու վատ տեղողությունը բարդացնում էին գործը. ուտելիքը նրա գդալից հատակին էր թափվում, կաթը՝ սփռոցին։

Տղան և հարսը գնալով ավելի էին նյարդայնանում այդ ամենից։

—Մենք պետք է ինչ որ մի բան ձեռնարկենք,– ասաց որդին։

Ամուսինները որոշեցին սենյակի անկյունում մի առանձին փոքրիկ սեղանիկ դնել։

Այդտեղ պապիկը սկսեց միայնակ ուտել, այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները սեղանի շուրջ վայելում էին ճաշը։

Այն բանից հետո, երբ ծերուկը երկու անգամ աման կոտրեց, նրան սկսեցին փայտե ամանով տալ կերակուրը։

Երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա լրիվ մենակ էր։

Չորսամյա տղան լուռ հետևում էր այդ ամենին։

Մի օր երեկոյան, ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ նա փայտի կտորի հետ է խաղում հատակին նստած։ Նա քնքշանքով հարցրեց որդուն.

— Ինչո՞վ ես զբաղված։

Տղան պատասխանեց.

— Փոքրիկ թասիկ եմ պատրաստում քո և մայրիկի համար, որից դուք ճաշ կուտեք, երբ ես մեծանամ։

Այս խոսքերն այնպես ապշեցրին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը։ Նրանց աչքերում արցունքներ երևացին։

Այդ երեկո որդին մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքից և քնքշանքով հետ տարավ դեպի ընտանեկան սեղանը։

Նա այդ օրվանից սկսեց կրկին բոլորի հետ միասին ճաշել։

Եվ չգիտես թե ինչու, հարսն ու որդին այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․