«Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է. դա միայն նրան զայրացնում է». Հնդկական իմաստուն արտահայտություններ

Հնդկաստանում ասում են. «Ուզո՞ւմ ես մարդուն ճանաչել։ Ուրեմն նեղացրու նրան։ Մարդն անոթ է։ Ինչով որ լցված է, այն էլ նրանից դուրս է ժայթքում»։

Հնդկաստանը բազմադարյա պատմությամբ ու հարուստ մշակույթով հզոր երկիր է։

Երևի ոչ մի ուրիշ երկրում այդքան իմաստուններ, փիլիսոփաներ ու կրոնական լուսավորիչներ չեն ծնվել, որքան Հնդկաստանում…

Ի տարբերություն արևմտյան երկրների, ուր առաջին տեղում դնում են արտաքին ձեռքբերումները, Հնդկաստանի բնակիչներն իրենց ուժն ու էներգիան ուղղել են ինքնաճանաչողությանը։

Դա իսկական հոգևոր լաբորատորիա է, ուր դարերով ուսումնասիրում են կյանքի հանելուկը, ներաշխարհն ու մարդկային նուրբ հոգին։

1. Եթե ինչ-որ մեկը քեզ մեկ անգամ դավաճանել է, դա նրա մեղքն է, իսկ եթե 2-րդ անգամ է դավաճանում, դա քո մեղքն է։

2. Սովորիր ուրիշների սխալների վրա։ Հնարավոր չէ այնքան երկար ապրել, որ դրանք բոլորը փորձարկես քեզ վրա։

3. Մեծագույն ուղեղները քննարկում են գաղափարները, միջինները՝ իրադարձությունները, իսկ փոքր, մանր ուղեղները՝ մարդկանց։

4. Ուշադիր եղիր հյուրիդ նկատմամբ, անգամ, եթե նա քո թշնամին է։ Նույնիսկ կացինը ձեռքին անտառահատին ծառը չի մերժում ստվեր տրամադրել։

5. Չի եղել, չկա ու չի կարող լինել այնպիսի մարդ, ով արժանի լինի միայն պարսավանքների կամ միայն գովեստների։

6. Գիտելիքը թաքնված է յուրաքանչյուր իրի մեջ։ Կար ժամանակ, երբ աշխարհը գրադարան էր։

7. Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է։ Դա միայն նրան զայրացնում է։

8. Ուրիշների համար ապրող մարդու համար անգամ շատ կարճ կյանքը երջանկությամբ է լցված։

9. Չմխիթարվածը մխիթարվում է անցածով, թուլամիտը՝ ապագայով, խելացին՝ ներկայով։

10. Երջանկությունն ինքն է ճանապարհ գտնում դեպի հոգով ուժեղը։

11. Երեխան հյուր է քո տանը, կերակրիր, խմեցրու և բաց թող։

12. Գլուխդ մի գովիր ճանապարհ գնալիս, այլ դա արա հետադարձիդ ճանապարհին։

13. Կանայք գիտնական են բնությունից, իսկ տղամարդիկ՝ գրքերից։

14. Ինքդ քեզ հաղթելն անպարտելի լինելու լավագույն եղանակն է։

15. Ուրախությամբ է լցված աշխարհը բոլոր նրանց համար, ովքեր բոլորին առանց թշնամանքի ու նախապաշարմունքների են նայում։

16. Եթե հնարավոր չէ խուսափել վտանգից, ի՞նչ իմաստ կա վախկոտության մեջ, որը, միևնույն է, քեզ չի պաշտպանելու։

17. Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են։

18. Եթե դու իմաստուն ես, ապա մի հակառակվիր հարուստին, իշխանավորին, երեխային, ծեր մարդուն, ասկետին, իմաստունին, կնոջը, հիմարին ու ուսուցչին։

19. Ինքդ քեզ կառավարելու համար գործի դիր գլուխդ։ Ուրիշների հետ շփվելու համար օգտագործիր սիրտդ։

20. Եթե կինը փայլում է, ապա փայլում է ողջ տունը։ Մռա՞յլ է կինը, ուրեմն ողջ տունը թաղված է խավարի մեջ։

21. Կարելի է բռնել վագրին անտառի թավուտում, թռչունին՝ երկնքում, ձկանը՝ ջրերի խորքում, բայց չի կարելի որսալ կնոջ անկայուն սիրտը։

22. Երբ պետք է ուրիշներին խորհուրդներ տալ, յուրաքանչյուրն իմաստնության շտեմարան է։ Իսկ երբ պետք է, որ ինքդ հետևես այդ խորհուրդներին, ապա իմաստունն էլ հիմարից խելոք չէ։

23. Չեն երևում թռչունի հետքը երկնքում, ու ձկանը՝ ջրում։ Այդպիսին է և բարերարների ճանապարհը։

24. Մարդու զարդարանքն իմաստնությունն է, իմաստնության զարդարանքը՝ հանգստությունը, հանգստության զարդարանքը խիզախությունն է, իսկ խիզախության զարդարանքը՝ փափկությունը։

25. Խելամիտն իրավիճակը գնահատում է իր սեփական դատողության համաձայն, հիմարը վստահում է հանրության ասածին։

26. Նեղվածությունը գրեք ավազի վրա, իսկ բարի գործերը փորագրեք մարմարին։

27. Աստիճանի վերին հարթակին բարձրանալու ամենաբարդ բանը նրա ստորին հատվածի ամբոխը ճեղքելն է։

28. Հիմարը դատարկ բանից մեծ աղմուկ է բարձրացնում, իսկ խելոքն անգամ մեծ գործեր նախաձեռնելիս հանգստություն է պահպանում։

29. Մենք ի վիճակի չենք փոփոխել մեր կյանքի տևողությունը, բայց մենք կարող ենք ինչ-որ բան անել նրա լայնության ու խորության վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․