Ինչպես արձագանքել վիրավորանքներին. իմաստուն առակ

Շատ հաճախ, երբ մեզ վիրավորում են, մենք սկսում ենք պատասխան չարությամբ պատասխանել կամ նույն վիրավորական բառերով՝ մտածելով, թե այդպիսով պաշտպանվում ենք ուրիշներից:

Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ես ուշադրություն դարձնում նեգատիվին, այնքան շատ է այն քո կյանքում լինում:

Այս իմաստուն առակը կպատմի այն մասին, թե ինչպես ճիշտ արձագանքել ձեզ հասցած վիրավորանքներին:

Մի անգամ Բուդդան իր աշակերտների հետ անցնում էր մի գյուղի մոտով, ուր ապրում էին բուդդայականների հակառակորդները:

Գյուղի բնակիչները դուրս թռան տներից, շրջապատեցին Բուդդային ու նրա աշակերտներին ու սկսեցին վիրավորել նրանց:

Աշակերտները նույնպես բորբոքվեցին և պատրաստվում էին արժանի հակահարված տալ, սակայն Բուդդայի ներկայությունը խաղաղեցրեց նրանց: Այդ պահին Բուդդան խոսեց, ու նրա բառերը խառնեցին թե՛ գյուղի բնակիչների, թե՛ Բուդդայի աշակերտների մտքերը: Նա շրջվեց դեպի իր աշակերտներն ու ասաց.

– Դուք հիասթափեցրիք ինձ: Այդ մարդիկ իրենց գործն են անում: Նրանք զայրացած են: Նրանց թվում է, թե ես իրենց թշնամին եմ, իրենց կրոնի, իրենց բարոյական արժեքների թշնամին: Այդ մարդիկ վիրավորում են ինձ, և դա բնական է: Իսկ ինչո՞ւ եք դուք բարկանում: Ինչո՞ւ դուք այդ մարդկանց թույլ տվեցիք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Դուք այժմ նրանցից եք կախված: Բայց մի՞թե դուք ազատ չեք:

Ակնհայտորեն գյուղի բնակիչներն այդպիսի արձագանքի չէին սպասում: Նրանք մտահոգ տեսք ունեին ու սսկվեցին: Ու այդ լռության մեջ Բուդդան շրջվեց դեպի նրանց կողմը.

– Դուք ամեն բա՞ն ասացիք: Եթե դեռ ամեն ինչ չեք ասել, ապա դուք դեռ հնարավորություն կունենաք ասել ինձ այն ամենը, ինչ մտածում եք իմ մասին, երբ մենք վերադառնանք:

Գյուղացիները չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ու ասացին.

– Բայց չէ՞ որ մենք վիրավորել ենք քեզ, դու ինչո՞ւ չես բարկանում մեզ վրա:

Բուդդան պատասխանեց.

– Դուք ազատ մարդիկ եք, ու այն, ինչ դուք եք արել, ձեր իրավունքն է: Ես դրան չեմ արձագանքում: Ես էլ եմ ազատ մարդ, և ոչինչ չի կարող ինձ ստիպել արձագանքել, և ոչ ոք չի կարող ինձ վրա ազդել ու մանիպուլյացիայի ենթարկել ինձ: Ես իմ դրսևորումների տերն եմ: Իմ արարքներն իմ ներքին հոգեվիճակի արտացոլանքն ու դրսևորումներն են: Իսկ հիմա ես կուզեի մի հարց տալ, որը ձեզ է վերաբերում: Ձեր կողքի գյուղի բնակիչները ողջունեցին ինձ, նրանք ծաղիկներ, մրգեր ու քաղցրեղեն էին բերել: Ես նրանց ասացի. ‹‹Շնորհակալ եմ, սակայն մենք արդեն նախաճաշել ենք: Վերցրեք ձեզ այս մրգերը, որոնց մեջ արդեն նաև իմ օրհնանքը կա: Մենք չենք կարող դրանք մեզ հետ տանել, քանի որ մենք մեզ հետ սնունդ չենք տեղափոխում››: Հիմա ես ձեզ եմ հարցնում՝ ի՞նչ պիտի անեին նրանք բոլոր այն բաների հետ, որը ես չընդունեցի ու վերադարձրեցի նրանց:

Ամբոխից մեկը պատասխանեց.

– Հավանաբար դրանք նրանք իրենց հետ տուն են տարել, իսկ արդեն տանն այդ մրգերն ու քաղցրեղենը բաժանել են իրենց ընտանիքներին, երեխաներին:

Բուդդան ժպտաց.

– Դե հիմա ասեք ինձ՝ ի՞նչ եք դուք անելու ձեր վիրավորական բառերի ու անեծքների հետ, որոնք ինձ եք ուղղել: Ես դրանք չեմ ընդունում: Եթե ես հրաժարվում եմ այդ մրգերից ու քաղցրեղենից, նրանք դրանք պետք է հետ վերցնեն: Իսկ դուք ի՞նչ կարող եք անել: Ես մերժում եմ ձեր վիրավորանքները, այնպես որ, դուք էլ ձեր այդ անտանելի բեռը ձեզ հետ տուն տարեք ու արեք նրա հետ՝ ինչ ուզում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․