Ճապոնացիները հայտնի են իրենց յուրահատուկ և տարբերվող մշակույթով։
Նրանց բնորոշ իմաստությունը հայտնի է ողջ աշխարհում։
zNews-ը Ձեզ է ներկայացնում 40 խորիմաստ միտք Ճապոնիայից։
1. Արա՛ այն ամենն ինչ կարող ես, իսկ մնացածի հարցում հույսդ դիր ճակատագրի վրա։
2. Տոնական հավաքույթի գալիս են ուրիշները, սգի պահին՝ հարազատները։
3. Ավելորդ իր, ավելորդ խնդիրներ։
4. Երբ սրտում հանգստություն է, քայլվածքն էլ է ավելի թեթև դառնում։
5. Առանց հասարակ մարդկանց չեն կարող լինել և հանճարներ։
6. Քեզ արված լավությունը հիշի՛ր նույնքան երկար, որքան երկար հիշում ես քեզ արված վատությունը։
7. Մերկ մարդը ոչինչ էլ չի կորցնում։
8. Որտեղ ճիշտ է ուժը, այնտեղ ուժ չունի իրավունքը։
9. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, իսկ երբ աչքերն են արտասվում, ձեռքերը սրբում են արցունքները։
10. Հարցնելն ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ողջ կյանքում։
11. Քիչ է լինել պարզապես ամուսին և կին, հարկավոր է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո ուրիշ տեղ դրանք չփնտրել։
12. Ծանր իրավիճակներում հույսդ դիր միայն քեզ վրա։
13. Նաև այնպես է պատահում, որ տերևը խորտակվում է, իսկ քարը՝ լողում։
14. Ավելի հեշտ է գտնել 10000 շարքային զինվոր, քան 1 գեներալ։
15. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռավորության վրա կամ էլ թղթե հովանոցի տակից։
16. Լավ մտածելուց հետո համարձակվի՛ր, համաձակվելուց հետո էլ մի՛ մտածիր։
17. Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավել է սպասում, քան նրա հակառակորդը։
18. Ճանապարհ ընկնելիս հարկավոր է ուղեկից, կյանքում՝ ընկեր։
19. Հիմար մարդուց ավելի վտանգավոր թշնամի լինել չի կարող։
20. Մի՛ կանգնեցրու հեռացողին, մի՛ վանիր եկողին:
21. Աստվածացվող տաճարը ճանաչելի է դարպասներով:
22. Դժբախտությունը, ինչպես և պատռված շորը, հարկավոր է թողնել տանը:
23. Մի՛ վախեցիր մի փոքր կռանալ, ուղղվելիս էլ ավելի ուղիղ կլինես:
24. 7 անգամ ընկի՛ր, 8 անգամ բարձրացի՛ր:
25. Արևը չի ճանաչում ճշմարտացիներին, արևը չի ճանաչում սխալվածներին: Այն շողում է առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ինքն իրեն գտած մարդը նման է արևի:
26. Ոչ ոք չի սայթաքում ողջ օրը անկողնում պառկած:
27. 7 անգամ ստուգի՛ր մարդուն կասկածելուց առաջ:
28. Այն տուն, որտեղ ծիծաղում են, գալիս է երջանկություն:
29. Նետի լավ լինելը կախված է այն լարողից:
30. Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքերից:
31. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ այ սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի:
32. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա հարկավոր չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե լուծել հնարավոր չէ, ապա անհանգստանալն անիմաստ է:
33. Արագը նույն դանդաղն է, սակայն առանց ընդհատումների:
34. Վատ մարդը փորձում է արդարացնել իր սխալը, լավը՝ ուղղել այն:
35. Եղի՛ր քո սրտի ուսուցիչը, թույլ մի՛ տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:
36. Երբեմն մեկ պահն ավելի արժեքավոր է, քան հարստությունը:
37. Հիսունն այսօր շատ ավելի լավ է, քան հարյուրը՝ վաղը:
38. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի:
39. Լավ վաճառականը միանգամից ողջ տեսականին չի ցուցադրում:
40. Զգուշացիր լռակյաց մարդուց:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ