Տղան իր հղի 17-ամյա ընկերուհու հորն ասաց, որ չի սիրում նրան. տեսեք, թե ինչպես վարվեց հայրը…

zNews-ը ներկայացնում է երիտասարդի պատմություն, որը իր հղի 17-ամյա ընկերուհու հորն ասել է, որ չի սիրում նրա աղջկան…

«Ես մի ատոմոբիլային ընկերությունում որպես գլխավոր տնօրեն եմ աշխատում: Երբ աղջիկս 17 տարեկան էր, նա երեկույթի գնաց: Այնտեղ երիտասարդի է հնադիպել և հղիացել: Երբ մենք իմացանք այդ մասին, աղջիկս չէր ուզում ասել՝ ով է ապագա երեխայի հայրը:

Մի կիրակի (այդ ժամանակ աղջիկս արդեն մի քանի ամսեկան հղի էր) ես տան բակում նստած՝ թեյ էի խմում, երբ տան առաջ հին բեռնատար կանգնեց: Մի երիտասարդ իջավ:

Նա մոտեցավ ինձ ու հարցրեց.

– Դուք Սթեյսիի հա՞յրն եք:

Ես նայեցի նրան և պատասխանեցի.

– Այո: Իսկ Դուք ուզում էիք նրան տեսնե՞լ:

– Ոչ: Ես այստեղ եմ, որ Ձեզ հետ խոսեմ: Կարո՞ղ եմ նստել:

Նա ինձ պատմեց, որ 18 տարեկան է, վերջերս է դպրոցն ավարտել: Նա «այդքան էլ խելացի չէ» և իր առաջ շքեղ ապագա չի տեսնում: Ես սկսեցի հասկանալ՝ ինչ է ակնարկում:

Հետո նա ասաց.

– Ես այդպես եմ հասկանում, որ Սթեյսին հղի՞ է:

– Այո:

– Ես երեխայի հայրն եմ:

– Եվ ինչպե՞ս եք մտադիր վարվել:

Նա նախքան շարունակելը խորը շնչեց:

– Ես Ձեր դստերը չեմ սիրում, և ես չպետք է ինձ թույլ տայի այսքան հեռու գնալ: Բայց համենայնդեպս, ես շուտով հայր կդառնամ, իսկ փող առանձնապես չունեմ: Ես գիտեմ, որ Դուք խոշոր ընկերություն եք ղեկավարում և ավտոմեքենաների վաճառքով եք զբաղվում: Ես կուզենայի Ձեզ մոտ աշխատել, այդ դեպքում փող կունենամ երեխային պահելու և լավ հայր լինելու համար:

Ես նայեցի նրան ու հարցրի.

– Ի՞նչ աշխատանքով կուզենայիք զբաղվել իմ ընկերությունում:

– Ես կուզենայի ավտոմեքենաներ վաճառել: Լսել եմ՝ դրա համար դիպլոմի առկայություն չի պահանջվում: Ամենը, ինչ պետք է՝ երկար ժամեր աշխատելն է և դրա դիմաց փող ստանալը:

Ես գլխով արեցի և ասացի.

-Այո, կարելի է: Հիմա տղաս, ես քեզ կասեմ՝ անխղճություն էր ահա այսպես գալը և հայտարարելը, որ իմ աղջիկը հղի է, դու նրան չես սիրում… Նաև աշխատանք խնդրելը:

– Ես կարծում էի՝ սա ինձ համար աշխատանք գտնելու և երեխային պահելու համար փող աշխատել սկսելու լավագույն տաբերակն է:

– Լավ, վաղը առավոտյան 8-ին արի: Հասկացա՞ր:

– Այո,- պատասխանեց նա արագ, բայց թեթևանալով:

– Հիմա գնա: Վաղը կտեսնվենք:

Այդ ժամանակից 10 տարի է անցել: Հիմա նա կառավարիչ է լավագույն խանութներից մեկում, և դա լավագույն ախատանքի տեղավորելն է, որը ես կյանքումս արել եմ: Ավելին՝ նա 2 երեխաների հրաշալի հայր է (նա ուրիշ կնոջ է՝ հանդիպել և նրանք ընդհանուր երեխա ունեն):

Նա առաջին երեխային խնամում է աղջկաս հետ համատեղ: Հիմա՝ տարիներ անց, ես չեմ ասում, որ նա սխալ չի գործել: Չեմ ասում, որ նրանց իրավիճակն իդեալական էր:

Բայց կարող եմ վստահաբար ասել, որ այդ երիտասարդը արել է ամեն ինչ, որպեսզի կատարի իր պարտավորությունները և հիանալի հայր լինի: Ես գիտեմ, որ շատ տղամարդիկ նրա փոխարեն այլ կերպ կվարվեին»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որ ամսին ծնվել է կինը՝ այդպես էլ կդասավորվի նրա ճակատագիրը
Ինչպես նիհարել ջրի օգնությամբ
Թեստ․ Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Վիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին
Ուշադրության թեստ. 30 վայրկյանում գտեք, թե նկարում պատկերված որ թռչունը չի կարող թռչել
Սխտորի հայտնի ու անհայտ օգտակար հատկությունները. ե՞րբ չի կարելի այն կիրառել
Կկարողանա՞ք հաղթահարել ուղղագրական այս թեստը
Իմաստուն ԱՌԱԿ․ «Անդունդ»
Ուշադրությանը ստուգող թեստ, որը քչերն են կարողանում լուծել