3 բան, որոնք պարտադիր պետք է դանդաղ անել, քանի որ հետո դժվար է ուղղել դրանք

1. Գիտելիքներ ու կրթություն ստանալ

2. կարողություն ու բարեկեցություն ապահովել

3. բարձրանալ լեռների գագաթներին

4. աշխարհիկ հաճույքներ ցանկանալ

5. կորցնել ինքնատիրապետումը

1. Մարդը, որը ցանկանում է արագ կրթվել, փորձում է սովորել երկրորդ դասը՝ նախքան առաջինը մանրամասն սովորելը: Քանի որ մանրամասն չի սովորել առաջին ու երկրորդ դասերը, երրորդն ու մնացածը  ևս դժվարությամբ կսովորի: Կրթություն ստացող մարդը պետք է համբերատարությամբ սովորի առաջին դասն այնքան ժամանակ, մինչև այն հիշի:

Միայն այդ դեպքում կարող է անցնել երկրորդին, հետո՝ մնացածին:

Բայց սովորելու ընթացքում դանդաղել, չի նշանակում՝ ծուլանալ ու ոչինչ չանել: Դանդաղ սովորել նշանակում է՝ կարդալ այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ սովորես տվյալ դասը:

2. Հարստության ու բարեկեցության ձգտող մարդը, որը ցանկանում է ակնթարթորեն մեծ կարողություն ունենալ, փորձում է շատացնել ու համատեղել աշխատանքների տարբեր տեսակները: Նման մարդու մոտ աշխատանքի ոչ մի տեսակ հաջողված չի կարող լինել, արդյունքում՝ նա կհիասթափվի: Հարստանալ ցանկացող մարդը պետք է հանգիստ ու անընդհատ կատարի այն աշխատանքը, որում վարպետացել է, որպեսզի արդյունք ունենա: Այդ մարդը կհարստանա՝ կախված նրանից, թե ինչքան ջանք է գործադրել աշխատանքում:

3. Մարդը, որը ձգտում է արագ հասնել լեռան գագաթին, ու դրա համար արագացնում է քայլերը, այլևս ուժ չի ունենա այնտեղ հասնելու: Մեկ ուրիշը, որը դանդաղ ու գիտակցաբար է բարձրանում, կհասնի մինչև լեռան գագաթը: Հետևաբար, մեծ  բարձունքների հասնելու համար պետք է հանդարտ քայլերով առաջ գնալ:

4. Կյանքի կեսին գտնելու համար պետք չէ շտապել: Շատերը շտապում են ու չեն հասցնում ճանաչել իրենց զուգընկերոջը, և նրան ընտրում են միայն ամուսնանալու համար: Միայն ամուսնանալուց հետո են հայտնաբերում, որ իրենց հարաբերություններում կան հակասություններ, և դժբախտանում են: Պետք է չշտապել զուգընկեր ընտրելիս, որը դառնալու է քո կյանքի ուղեկիցն ու աշխարհիկ հաճույքներդ կիսող մարդը:

5. Եթե մարդը բախվում է ինչ-որ  իրադարձության հետ ու կորցնում ինքնատիրապետումը, ապա չի մտածի պատճառի կամ հետևանքների մասին ու միանգամից կբարկանա: Այդ դեպքում նա չմտածված քայլեր է անում, որից տուժում է նրա համբավը, իսկ ընկերները սխալ պատկերացում են կազմում նրա մասին ու դադարում շփվել: Դրա համար, երբ ինչ-որ բան է պատահում, որն առիթ է տալիս ինքնատիրապետումը կորցնելու, պետք է դանդաղել ու սառը դատել:

Երեք բան, որոնք պարտադիր պետք է դանդաղ անել, քանի որ հետո դժվար է ուղղել դրանք

1. Ամուսնանալ

2. Կառուցել

3. Դաջվածք անել

1. Բարեկիրթ տղամարդն ու կինը, որոնք ունեն բարոյական ամոթի զգացում (hiri) և բարոյական վախի զգացում (ottappa), ցանկանում են ամուսնանալ միայն մեկ անգամ, այլ ոչ թե՝ մի քանի: Դա փոխել դժվար է: Հետևաբար, ամուսնական ակտը պետք է կատարվի մտածված ու դանդաղ:

2. Պատվելու համար Բուդդայի արձանը պետք է կառուցել այնպես, որ նա լինի կատարյալ, իսկ տեղը, որտեղ այն պետք է դրվի, պետք է անթերի տեսք ունենա: Եթե տեղը պատշաճ չէ, իսկ արձանը՝ ոչ կատարյալ, ապա դրանք ուղղելը բարդ կլինի: Հետևաբար՝ տաճար կառուցելիս պետք է չշտապել, լինել ուշադիր ու կարգապահ:

3. Երիտասարդները սովորություն ունեն դաջվածքներ անել իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ծերանում են, ուզում են ազատվել դրանցից, բայց դա արդեն բավական դժվար է: Դրա համար պետք է առանց շտապելու ու երկար մտածելուց հետո միայն դաջվածքներ անել:

Բաներ, որոնք պետք է առանց հապաղելու անել

Տալ (dana), բարոյական պահվածք (sila), կենտրոնանալ (samatha), վիպասանայի պրակտիկա, որի շնորհիվ կարելի է պարգևատրվել (vipassana merits): Բուդդան ասում էր, որ, եթե պարգևատրվելու հնարավորություն ունեք այսօր, ապա այսօր պարգևատրվեք:

Հնարավորությունը, որն ունեք այսօր, չպետք է հետաձգեք վաղվան: Ինչո՞ւ չպետք է հետաձգեք: Որովհետև դուք այսօր ողջ եք, իսկ վաղը կարող եք ողջ չլինել: Ինչո՞ւ կարող է ողջ չլինեք: Որովհետև ձեր ներքին մարմինն ունի հիվանդություններ, իսկ մահն ունի զենքերի բազմաթիվ տեսակներ, ինչպես՝ սուր, թույն և այլն: Դուք հնարավորություն չեք ունենա մահվանը խնդրել ևս մեկ-երկու օր սպասել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից
Չբացահայտված 7 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մոնա Լիզայի առեղծվածը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Կատարյալ զույգերն` ըստ կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդն ունի առավելություն պատկերված իրավիճակում
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
Անի Քրիստին հղիության շրջանից լուսանկարներ է հրապարակել (Photo)
Ինչու են ամուսնալուծվում Կենդանակերպի նշանները
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար․ Կկարողանա՞ք գտնել այն գաղտնի բառը, որը կարող է բացել դուռը