100 ոգեշնչող մտքեր, որոնք ձեզ դժվարին պահերին ուժ կտան:
1. Ձեզ այս կյանքը տրված է, որովհետև դուք բավականաչափ ուժեր ունեք այն ապրելու համար:
2. Ես այն չեմ, ինչ ինձ հետ եղել է, այլ այն եմ, ինչ ուզում եմ դառնալ:
3. Մոռացեք ձեր անցյալն ու ձեզ, ու հենց հիմա ամեն ինչ նորից սկսեք:
4. Երբ ձեզ սկսում են տանջել կասկածները, թե դեռ որքան հեռուն պետք է գնաք, հիշեք, թե որքան եք արդեն անցել: Հիշեք այն ամենը, ինչի միջով ստիպված եք եղել անցնել, բոլոր հաղթած ճակատամարտերը, բոլոր վախերը, որոնք հաջողությամբ հաղթահարել եք:
5. Աճը ցավոտ է, ցավոտ են նաև փոփոխությունները, բայց ոչ ավելի, քան նույն տեղում մնալն ու ոչինչ չփոխելը:
6. Աստծո սիրուն, ինձ պետք չէ փրկել: Պարզապես իմ կողքին եղեք, երբ ես ինքս ինձ փրկելիս կլինեմ:
7. Հույսը միակ բանն է, որն ուժեղ է վախից:
8. Թույլ տվեք ձեզ լինել այնպիսին, ինչպիսին կաք: Սկսեք արդեն այսօրվանից:
9. Ես ավելի ուժեղ եմ դառնում, երբ ինձ ցավեցնում են:
10. Ներողություն մի խնդրեք ավելորդ զգացմունքայնության ու զգայունության համար: Դա այն բանի նշանն է, որ դուք մեծ սիրտ ունեք, և դուք վախենում եք դա ցույց տալ: Զգացմունքների ցուցադրությունն ուժի նշան է:
11. Երբ դուք ինչ-որ մեկին շատ ուժեղ սիրում եք, ուժեղանում եք: Դա ձեզ խիզախություն է տալիս:
12. Դուք դեպի ձեզ եք ձգում այն, ինչ իրականում կաք: Եթե ինչ-որ մեծագույն բան եք ուզում, ինքներդ դարձեք այդպիսին:
13. Դուք կարող եք գոռալ, դուք կարող եք լաց լինել, բայց չհամարձակվեք անգամ հանձնվել:
14. Հագեք իմ կոշիկն ու դրանով անցեք իմ կյանքի ճանապարհը: Եթե դուք էլ ինձ նման ուժեղ դառնաք, ապա կհասկանաք, թե որքան ուժեղ եմ ես:
15. Եթե դուք մնացածներին նման չեք, անգամ մի մտածեք փոխվելու մասին:
16. Ես ուժեղ եմ, որովհետև զգում եմ իմ թուլությունը, ես անվախ եմ, որովհետև ես վախենում եմ:
17. Աշխատեք արդար գործի, այլ ոչ ծափերի համար: Ապրեք ինչ-որ բան արտահայտելու, այլ ոչ տպավորություն գործելու համար: Մի ձգտեք այն բանին, որ բոլորը նկատեն ձեր ներկայությունը: Պարզապես այնպես արեք, որ նկատեն ձեր բացակայությունը:
18. Արթնացեք վճռականությամբ, քնեք բավարարված:
19. Պետք չէ ինձ ասել` առաջ գնա: Պարզապես ասեք, թե ինչ ես չեմ կարող անել, և ես կաշվիցս դուրս կգամ հակառակն ապացուցելու համար:
20. Մի դատեք, որովհետև դուք պատկերացում անգամ չեք կարող ունենալ, թե ձեր դիմացինն ինչերի միջով է ստիպված եղել անցնել:
21. Երբ դուք կսովորեք գնահատել ու հարգել ինքներդ ձեզ, ձեզ համար անտանելի կլինի մնալ այն մարդկանց հետ, ովքեր դա չեն անում:
22. Ընդհանրապես սկզբունքորեն որևէ մեկի հավանության կարիքը չունեցող կինը մոլորակի ամենասարսափելի էակն է:
23. Ժպտացեք: Դուք այդպես ավելի լավն եք:
24. Հարգելի սթրես, արի միմյանց հրաժեշտ տանք:
25. Ուժեղ մարդիկ նրանք չեն, ովքեր իրենց ուժը ցուցադրում են ձեր աչքի առջև, այլ նրանք, ովքեր ճակատամարտեր են հաղթում, որոնց մասին մենք անգամ գաղափար չունենք:
26. Երբեմն պետք կլինի, որ ձեր առջև խոչընդոտներ շարեն, նախքան դուք այնքան կբարձրանաք, ինչքան երբևէ չեք բարձրացել:
27. Ժպտացեք, և թող բոլորն իմանան, որ այսօր դուք շատ ավելի ուժեղ եք, քան երեկ էիք:
28. Աստծուն մի խնդրեք հեշտ կյանքի մասին, աղոթեք, որ նա ձեզ ուժ տա հաղթահարել ձեր ճանապարհին եղած խոչընդոտները:
29. Ձեր այսօրվա պայքարը ձեզ վաղվա համար անհրաժեշտ ուժ է տալիս:
30. Ճիշտ ժամանակին հեռանալ իմանալը մեծագույն իմաստնության մասին է խոսում:
31. Եթե ես երբևէ գլուխս կախեմ, ապա միայն նրա համար, որ հիանամ իմ կոշիկներով:
32. Կանանց սովորեցրել են շատ ցածր խոսել շրթներկը չլղոզելու համար: Եվ ահա ուրեմն այդ օրերն ավարտվել են:
33. Մի ամաչեք ձեր սպիներից: Նրանք ընդամենը խոսում են այն մասին, որ դուք ավելի ուժեղ եք եղել, քան նա, ով ցանկանում էր ձեզ վիրավորել:
34. Դուք չեք ստեղծվել դեպրեսիայի, պարտությունների, մեղքի զգացման ու այն մտքերի համար, որ ինչ-որ բանի արժանի չեք: Դուք ստեղծվել եք հաղթող լինելու համար:
35. Երբ դժվար ժամանակներ եք ապրում, հիշեք, որ խնդիրները չեն ուղարկվել, որ ձեզ ոչնչացնեն: Դրանք ուղարկվել են, որպեսզի ձեզ օգնեն ավելի ուժեղ դառնալ:
36. Ամենացնցող գեղեցկությունը, որը շատ դժվար է տրվում, այն է, որը ներսից է գալիս, ձեր ուժից, խիզախությունից ու արժանապատվությունից:
37. Ուժը և սեփական արժանապատվության զգացումը նրա հագուստներն են, և նա ժպիտով է նայում իր ապագային:
38. Երբեմն մեր կյանքում տեղի են ունենում ինչ-որ վատ բաներ, որ մեզ ուղղորդեն դեպի ինչ-որ լավ բան, ինչն այլ հանգամանքներում մեզ հետ տեղի չէր ունենա:
39. Նա աջակցում է ուրիշներին, որովհետև լավ գիտի այն զգացողությունը, երբ ամեն ինչ կործանվում է:
40. Փոթորիկները ծառերին ստիպում են արմատներն ավելի խորը ձգել:
41. Ուրիշ մարդկանց թույլ մի տվեք կործանել ձեր ներքին աշխարհը:
42. Ես ուժեղ եմ, քանի որ գիտեմ իմ թուլությունները: Ես գեղեցիկ եմ, քանի որ գիտեմ իմ բոլոր թերությունները: Ես ոչնչից չեմ վախենում:
43. Ինքներդ ձեզ մի քիչ ավելի շատ հավատացեք:
44. Դուք ավելի ուժեղ եք, քան մտածում եք:
45. Մի անհանգստացեք…
46. Այնքան առաջ գնացեք, որքան կկարողանաք, իսկ հետո ևս մեկ քայլ կատարեք:
47. Ոչ ոքի թույլ մի տվեք կոտրել ձեր սիրտը:
48. Ինչ էլ որ լինի, եղեք ձեր կյանքի հերոսը, այլ ոչ՝ զոհը:
49. Եթե ինչ-որ մեկն ուզում է ձեր կյանքի մի մասը դառնալ, նա դա կանի, ինչ էլ որ դա նրան արժենա: Երկու անգամ մտածեք, նախքան ձեր սիրտը կբացեք այն մարդու առջև, ով ոչինչ չի անում ձեզ հետ լինելու համար:
50. Ուժեղ մարդը սիրում է, ներում, հեռանում, թողնում, փորձում է կրկին ու երբեք չի հանձնվում:
51. Բնավորություն: Խելք: Ուժ: Ոչ: Ահա թե ինչն է մեզ գեղեցիկ դարձնում:
52. Միաժամանակ փափուկ և ուժեղ լինել. Ահա թե ինչն է իսկական վարպետությունը:
53. Եթե ուզում եք երջանիկ լինել, բաց թողեք այն, ինչ արդեն անցել է, շնորհակալ եղեք այն բանի համար, ինչ ունեք այսօր, և վստահ առաջ նայեք:
54. Ինչ կանեիք, եթե չվախենայիք:
55. Ես շնորհակալ եմ այս պայքարի համար, քանի որ…
56. Այն, ինչ պետք է ճակատագրի բոլոր մարտահրավերներին պատասխանելու համար, արդեն ձեր մեջ կա:
57. Երբ սովորական բաներին այլ անկյան տակ եք նայում, նրանք նույնպես փոխվում են:
58. Իմ լռությունը որպես չիմացություն մի ընդունեք, հանգստությունը` որպես ընդունում, և բարությունը թուլության հետ մի շփոթեք:
59. Բոլորն իրենց մեջ անհավանական ուժ ունեն, որն իրեն դրսևորում է այն պահերին, երբ կյանքը փորձարկում է մեր ամրությունը:
60. Եթե դուք չեք կարող դադարել մտածել ինչ-որ բանի մասին, մի դադարեք աշխատել դրա վրա:
61. Ես չափազանց շատ եմ զբաղված իմ մարգագետնում, որպեսզի նկատեմ, որ հարևանի մարգագետնի խոտն ավելի կանաչ է:
62. Ամենախիզախ որոշումը, որը դուք երբևէ կարող եք ընդունել, դա ձեզ հեռանալ թույլ տալն է բոլոր այն դեպքերում, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը վիրավորում է ձեր սիրտն ու հոգին:
63. Ձեզ համար հեքիաթ հորինեք ու ապրեք այդ հեքիաթի մեջ:
64. Դուք կարող եք ու դուք դա կանեք:
65. Թույլ մի տվեք, որ այն, ինչ հիմա է կատարվում, ձեզ ստիպի մոռանալ այն մասին, ինչին արժանի եք:
66. Մեր բոլորի մեջ մարտիկ է ապրում:
67. Երբ զգում եք, որ թուլանում եք, դուք պետք է ավելի ուժեղ դառնաք:
68. Ավելի լավ է մեկ անգամ կոտրել սեփական սիրտը` հեռանալով ինչ-որ մեկից, քան նրան թույլ տալ դա ամեն օր անել իր վարքով:
69. Մտածեք պոզիտիվ բաների մասին, անգամ, եթե ձեր կյանքը կտորտանքների է վերածվում:
70. Որոշ մարդիկ ձեզ չեն սիրում, քանի որ ձեր ուժը նրանց իրենց թուլությունների մասին է հիշեցնում: Նրանց ատելությանը թույլ մի տվեք խանգարել ձեզ:
71. Ամեն ինչ ունենալու գաղտնիքն այն ամենով գոհանալու մեջ է, ինչ ունեք:
72. Նետեք ինձ գայլերի առաջ, ու ես կվերադառնամ՝ որպես ոհմակի առաջնորդ:
73. Եթե չեք ուզում սովորել, ձեզ ոչ ոք չի օգնի: Իսկ եթե անընդհատ սովորում եք, ձեզ արդեն ոչ ոք չի կանգնեցնի:
74. Վախենալը նորմալ է: Դա նշանակում է, որ դուք ինչ-որ խիզախ, իսկապես կարևոր բան կանեք:
75. Մի հանձնվեք: Ավելի լավ է ձեզ համար հիմա դժվար լինի, սակայն հետո ողջ կյանքում որպես հաղթող ապրեք:
76. Արեք այն, ինչ պետք է անեք, քանի դեռ անում եք այն, ինչ ուզում եք:
77. Մոռացեք հազար պատճառի մասին, թե ինչու դա չի կարող լինել, ու հիշեք այն մեկը, ինչի պատճառով դա կարող է լինել:
78. Միակ մարդը, ում հետ դուք ձեզ կարող եք համեմատել, դուք եք՝ երեկ:
79. Երջանկությունը նշանակման վայր է: Դա մեր ուղին է:
80. Մի կորցրեք հավատը: Ամենաանհավանական բաները հենց այդ ժամանակ են տեղի ունենում: Երբ մենք արդեն պատրաստ ենք հանձնվել:
81. Հանձնվել կարող է յուրաքանչյուրը: Դա ամենահեշտ բանն է: Իսկ ահա հավաքվել այն պահին, երբ աշխարհում ամեն ինչ ձեր դեմ է, իսկական ուժի է նշան է:
82. Դարձեք այն ուժեղ մարդը, ով անցել է բոլոր դժվարությունների միջով:
83. Ոչ ոք չի կարող հանգցնել ներսից ճառագող լույսը:
84. Թող որ իմ սիրտը խիզախ լինի, գիտակցությունս` հզոր, իսկ ոգիս` ազատ:
85. Եթե դուք ուզում եք լեգենդ դառնալ, ապա դուք պետք է առաջ գնաք ու դառնաք այն, ինչ ուզում եք:
86. Ուժեղ կինը միայն իրեն չի պաշտպանի: Նա կլինի յուրաքանչյուրի թիկունքին:
87. Իսկական հերոսը նա չէ, ով ամենամեծ ուժն ունի, այլ նա, ով ամենամեծ սիրտն ունի:
88. Ուժեղ եղեք, ու թող նրանք զարմանան, որ դեռ ժպտում էլ եք:
89. Ես երբեք չեմ հանդիպել հեշտ ճակատագիր ունեցող ուժեղ մարդկանց:
90. Դուք միշտ էլ ուժ ունեք, մնում է միայն, որ դա դուք ինքներդ հասկանաք:
91. Մարդը երբեք չափազանց պատանի չի լինում մեծագույն բաների մասին մտածելու համար:
92. Գնացեք ձեր երազանքի հետևից:
93. Մարդկանց մի պատմեք ձեր երազանքների մասին: Ցույց տվեք դրանք:
94. Անգամ, եթե 7 անգամ ընկնեք, 8-րդ անգամ անպայման ոտքի կկանգնեք:
95. Եթե դու դեռ ինչ-որ բան չես գտել, դա չի նշանակում, որ այն չկա: Շարունակիր փնտրել:
96. Ոչ ոք այդքան զբաղված չի լինում: Ամեն ինչ կախված է ձեր առաջնայնություններից:
97. Ձեր երազանքների ու իրականության միջև ընկած տարածությունը սոսկ ձեր գործողությունն է:
98. Եղեք այնտեղ, ուր ձեզ ուրախ են տեսնել, այլ ոչ թե այնտեղ, ուր ձեր ներկայությունը մի կերպ տանում են:
99. Գիտակցելով, թե որտեղ են ձեր սահմանները, դուք կարող եք դուրս գալ դրանց շրջանակներից:
100. Մի քիչ պայքարիր, և արևը դուրս կգա:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ