Երբ Դուք և Ձեր երկրորդ կեսը կենդանակերպի միևնույն նշանն եք:
1․ Խոյ
Պայթյունավտանգ զույգ։ Երկուսդ էլ տաքարյուն եք, երկուսդ էլ հակված եք պնդել ձեր տեսակետը և մեղադրում եք միմյանց, երբ գործերն այդքան էլ լավ չեն ընթանում։ Մյուս կողմից էլ, դուք փոխադարձաբար սնում եք ձեր կրքոտ էությունը և հրաշալի ժամանակ եք անցկացնում միասին։ Ձեր հարաբերությունները մշտական պայքար է, տիտանների իսկական մարտ։
2․ Ցուլ
Ցուլերը ծայրահեղ համառ են և տարբերվում են ոչ ճկուն, նեղ մտածողությամբ։ Եթե դուք միևնույն ճանապարհն եք ընտրել, ապա դա հրաշալի է։ Եթե ոչ՝ դուք երկուսդ էլ պետք է ընդլայնեք ձեր հարմարավետության սահմանները, իսկ դա շատ բարդ խնդիր է երկուսիդ համար։ Դուք երկուսդ անկոտրուն եք, և եթե ձեզանից մեկը ազատական է, իսկ մյուսը՝ պահպանողական, ապա սպասեք անախորժությունների։ Դուք համամիտ եք միայն մեկ հարցում՝ սիրում եք զգայական հաճույքներ։
3․Երկվորյակներ
Երկվորյակները երբեք միմյանց հետ չեն ձանձրացնում, և այդ միության մեջ շատ է անկանխատեսելիությունը։ Ձեզանից մեկը պետք է լինի ավելի կայուն, որպեսզի հարաբերությունները ապագա ունենան, քանի որ այս նշանը փոփոխական է։ Այնուամենայնիվ, երկուսդ կարողանում եք բարձրաձայնել ձեր խնդիրները և լուծումներ գտնել, բացի այդ՝ պաշտում եք վառ աշխարհիկ կյանքը։
4․Խեցգետին
Նույն նշանների լավագույն միություններից մեկն է։ Երկու Խեցգետիններն այն մարդիկ են, որոնք կենտրոնացած են իրենց ընտանիքների և հարմարավետության վրա։ Ամենամեծ թերությունը՝ երբ դուք սովորեք դիմանալ ձեր զուգընկերոջ կամակորություններին ու մռայլ տրամադրությանը, ձեր միջև եղած սեքսուալ կայծը կարող է հանգչել։
5․ Առյուծ
Միությունը աշխույժ է, ուրախ, բայց կարճատև։ Ձեզ երկուսիդ հարկավոր է շատ սեր և հաճոյախոսություններ և , որպես կանոն, Առյուծները շատ են տանջվում՝ չստանալով այս ամենը։ Առյուծների հարաբերությունները շատ կրքոտ են, ինչը լավ է սեքսուալ կյանքի համար, սակայն կենցաղում զգույշ եղեք խոսելիս և գործելիս, քանի որ հենց դա կարող է ամեն բան ոչնչացնել։ Հարաբերությունների գլխավոր պայմանն է փոխադարձ հարգանքը։
6․ Կույս
Եթե երկուսդ էլ բարձրագույն նպատակների եք ծառայում, ապա սա երկնային միություն է։ Միայն մի փորձեք կատարելագործել, վերլուծել կամ քննադատել ձեր զուգընկերոջը կամ նրա վարքը. դա ակնթարթորեն սպանում է կիրքը։ Ավելի լավ է՝ միասին ծառ տնկեք, կամ զբաղվեք յոգայով, որպեսզի բացահայտեք լավագույնը միմյանց ներաշխարհում։
7․ Կշեռք
Սա հիանալի միություն կարող է լինել, քանի որ երկուսդ էլ պատրաստ եք երջանկացնել ձեր զուգընկերոջը և միշտ հավասարակշռության և արդարության կողմնակից եք։ Սակայն վտանգը կայանում է նրանում, որ դուք շարունակելու եք մնալ չափազանց մակերեսային, այսինքն՝ արտաքուստ ցույց եք տալու սերն ու համակրանքը, իսկ հոգում պահելու եք վիրավորանքները։
8․ Կարիճ
Կիրք, վտանգ և ինտրիգ՝ սա է իսկական Կարիճների զույգը։ Հնարավոր է նույնիսկ չափից ավելի շատ կիրք և ինտրիգ։ Վստահությունը այս միության առանցքային բաղադրիչն է հանդիսանում։ Եթե զույգից մեկը խանդոտ է և կասկածամիտ, ապա հարաբերությունները կվերածվեն ամենաիսկական դժոխքի։ Կիսվեք ձեր զգացմունքներով և էմոցիաներով, որպեսզի վիրավորանքները չկուտակվեն։
9․ Աղեղնավոր
Ամենաուրախ ու ակտիվ զույգը։ Երկու Աղեղնավորները պատրաստ են մոտոցիկլով մրցավազք կազմակերպել, որպեսզի չձանձրանան։ Սկզբունքներն ու համոզմունքները կարող են երկուսին էլ դաժան բանավեճերի հանգեցնել, սակայն այս դեպքում հենց վեճերի ընթացքում է ծնվում ճշմարտությունը։ Աղեղնավորների խնդիրը կծագի այն ժամանակ, երբ նրանցից մեկը կփորձի պարտավորեցնել մյուսին, իսկ այդ մյուսը կնախընտրի մնալ ազատ և անկախ։ Նրանց կապում են միայն բարձր հոգևոր նպատակներն ու ընդհանուր երազանքները։
10․ Այծեղջյուր
Ռոմանտիկ հարաբերությունները ձեզ մոտ չեն հաջողվի, քանի որ դուք երկուսդ ամենասթափն եք բոլոր սթափ իրատեսներից։ Այդուհանդերձ, ձեր պրակտիկ բնավորությունը թույլ է տալիս գնահատել ձեր զուգընկերոջը առանց պատրանքների։ Այս հարաբերություններում թույլ մի տվեք փառասիրությանը, պճնամոլությանը կամ բարձր կարգավիճակին ձգտումները գերակայեն ձեր մարդկային դրական հատկություններին։
11․ Ջրհոս
Ջրհոսները շատ բաց են և կարող են ծայրահեղ դիմացկուն լինել իրենց զուգընկերոջ արարքների նկատմամբ։ Եվ այդ պատճառով երկու Ջրհոս զուգընկերներն ավելի շուտ լավ ընկերներ են, քան սիրեկաններ։ Զգացմունքայնությունը նրանց ուժեղ կողմը չէ, իսկ նուրբ զգացմունքների արտահայտումը Ջրհոսի համար հավասարազոր է հարմարավետության գոտուց դուրս գալու երևույթին։ Նրանք միշտ այնքան հեռացած են միմյանցից, որ նրանց միջև իրական կիրքը դժվար թե հնարավոր լինի։
12․ Ձկներ
Դուք երկուսդ հազվադեպ երազկոտներ եք, և դա աշխատում է ինչպես ձեր օգտին, այնպես էլ ձեր դեմ։ Երկու ձկները կարող են անվերջ լողալ իրենց երևակայության մեջ՝ երբեք դուրս չգալով դաժան իրականության մակերեսին։ Ձկները հակված են վարդագույն ակնոցներ կրել, և դա նշանակում է, որ դուք լիովին վստահում եք զուգընկերոջը և միշտ արդարացնում եք նրան, նույնիսկ եթե նա դրան արժանի չէ։ Ձեր թույլ կողմն է համատեղ բյուջեն և ֆինանսները կառավարելու անկարողությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ