Ինչով է տարբերվում սովորական ծնողն իմաստուն ծնողից

Երեխայի դաստիարակությունը երկար ճանապարհ է, որն առաջացնում է մի շարք դժվարություններ:

Նրանից, թե ինչ են ծնողները վաղ հասակում ներդնում իրենց երեխաների սրտերում և մտքերում, կախված է նրանց հետագա ամբողջ կյանքը:

Հաճախ լավ չհասկանալու պատճառով բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, որը հանգեցնում է փոխադարձ կշտամբանքների և գանգատների:

Յուրաքանչյուրն ուզում է, որպեսզի իր երեխան իր մեջ տեսնի առաջին հերթին՝ ընկերոջ, բայց, ցավոք սրտի, դա հաջողվում է իրականացնել շատ քչերին:

Մենք կպատմենք, թե ինչով է տարբերվում սովորական ծնողն իմաստուն ծնողից:

7 տարբերություն սովորական և իմաստուն ծնողների միջև:

1. Սովորական ծնողը վստահ է, որ իր ամբողջ ազատ ժամանակը պետք է նվիրի երեխային, ընդ որում, իր հետաքրքրությունները նա մղում է երկրորդ պլան:

Իմաստուն ծնողը ընդունակ է ինքնուրույն իր մասին հոգ տանել և նույնը սովորեցնում է իր երեխաներին:

2. Սովորական ծնողը նվիրում է երեկոները երեխայի տնային հանձնարարությունները կատարելուն:

Իմաստուն ծնողը երեխայի դաստիարակության մեջ գործածում է հետևյալ ստրատեգիան. երեխան ամբոջությամբ պատասխան է տալիս հանձնարարությունների կատարման և չկատարման համար և պատասխանատվություն է կրում դրա համար:

3. Սովորական ծնողը փորձում է մեղքի զգացողությունը քավել` օգտագործելով տարբեր նվերներ և դրամական միջոցներ:

Իմաստուն ծնողը ռեգուլյար գումար է հատկացնում երեխային` մանր ծախսերի համար, որը նա պետք է սովորի տեղաբաշխել այնպես, որպեսզի ինքնուրույն կարողանա ձեռք բերել որոշակի իրեր, որոնք չեն մտնում ընտանեկան բյուջեի մեջ:

4. Սովորական ծնողը չի աշխատում հասկանալ, թե ինչու է երեխան իրեն վատ պահում: Նրան բավարար է վերացնել չլսելու երևույթը կոնկրետ պահին:

Իմաստուն ծնողն ամբողջ ուժով փորձում է լսել երեխային, որպեսզի հասկանա, թե ինչն է վատ վարքագծի պատճառը, և ինչպես կարելի է նրան օգնել:

5. Սովորական ծնողը երեխայի դաստիարակության ժամանակ նպատակ է հետապնդում՝ մեծացնել նրան` որպես արժանի մարդ:

Իմաստուն ծնողն անում է ամեն ինչ այն բանի համար, որպեսզի մոտ հարաբերություններ կառուցի իր երեխայի հետ:

6. Սովորական ծնողը մեծացնում է երեխային ամենաթողության մթնոլորտում` թույլ տալով նրան «նստել իր գլխին»:

Իմաստուն ծնողը գիտակցում է, որ ինքն ունի անձնական տարածքի, հետաքրքրությունների և ժամանակի լրիվ իրավունք: Նա հարգում է ինչպես՝ իր սահմանները, այնպես էլ՝ իր երեխայի սահմանները:

7. Սովորական ծնողն աշխատում է պաշտպանել իր երեխային կյանքի յուրաքանչյուր անհաջողությունից, որի պատճառով անում է նույնիսկ այն, ինչի մասին նրան չեն խնդրում:

Իմաստուն ծնողը թույլ է տալիս երեխային սխալ թույլ տալ, որից հետո նրա հետ միասին քննարկում են այն, թե ինչ դրական դաս կարելի է քաղել ստեղծված իրավիճակից:

Երեխայի դաստիարակության մեջ առաջին տեղում միշտ մնում է սերը, որը Դուք նվիրում եք նրան: Ընտանեկան հարաբերությունների մեջ ամենաթանկը լիակատար վստահությունն է, որով մենք պարգևատրում ենք միայն նրանց, ովքեր չեն խոչընդոտում մեզ հետևել մեր ճանապարհին և օգնում են իմաստուն խորհուրդներով, երբ մենք ժամանակ առ ժամանակ սայթաքում ենք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․