40 տարեկանից բարձր կանանց տասը հիանալի հատկանիշ

Եթե մտածում եք, որ 40 տարեկանից հետո կյանքն ավարտվում է, ապա պետք է անհապաղ ընթերցել այս հոդվածը եւ բացահայտել ձեր տասը հիանալի հատկանիշները։

1. 40 տարեկանից բարձր կանայք միշտ դրական ու լավ են տրամադրված, քանի որ վատն արդեն անցյալում է

Այս կանայք հավատում են միայն լավին, քանի որ մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ մանր խնդիրները նրանց այլեւս չեն մտահոգում։ Նրանք արդեն ավելի սուր տեսողություն, զգայուն լսողություն, նուրբ ձեռքեր եւ խելացի միտք ունեն։

2. Նման կայանք գեղեցիկ են

Ոչ, միգուցե բարեկազմ չեն, բայց շատ գեղեցիկ են. ապա գնահատեք նրանց կուրծքը, հետույքը, դեմքի հմայքը։ Դրանք են հենց 40-ից բարձր կանանց առավելությունները։

3. Նրանք արդեն հագեցել են «միլիոններից», «կարիերայից», «հաջողակ լինելուց» եւ «սոցիալական կարգավիճակից»

Նրանք այժմ գիտեն ճշմարտությունը. կարեւոր չէ այն, ինչ ցուցադրում են հեռուստացույցով, սոցիալական կայքերում, համացանցում եւ այլն։ Կյանքում կարեւորը հենց կյանքն է, նրա համը, գույնը, ռիթմը, ամեն օրը վայելելու եւ հաճույք ստանալու ունակությունը։

4. Այս կանայք վաղուց հրաժարվել են սուր մտքերից եւ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ զգեստներից

Նրանք արդեն դադարել են «ակտիվ փնտրտուքը», քանի որ այս կանայք արդեն գտել են այն մեկին, ով նրանց կողքին է այսքան տարի։ Եվ ահա այսքան բանական լինելը օգնում է նրանց ավելի ու ավելի հետաքրքիր լինել դիմացինի համար։

5. Նրանք կարող են եւ հեկեկալ, եւ խանդավառ ծիծաղել

Նրանք արդեն կարող են խախտել բոլոր սոցիալական արգելքները, հասարակության կողմից ընդունված կանոններն ու պահանջները։ Այս կանայք արդեն ատում են անտեղի զվարճանալն ու ժպտալը, երբ լացելու մեծ ցանկություն ունես, նրանք արդեն հոգնել են կառավարել եւ վերահսկել իրենց։ 40 տարեկանից բարձր կանայք արդեն ազատ են, զգայուն եւ բնական…

 6. Նրանք ապրում են այնպես, ինչպես շնչում են. մի պահ՝ շատ բուռն, մի պահ՝ շատ մեղմ…

40 տարեկանից բարձր կանայք շնչում ու զգում են կյանքի ռիթմը, եւ հենց այս շրջանում էլ նրանք սկսում են ապրել կյանքին համընթաց։  

7. Նրանք շատ հետաքրքրասեր են

«Այո, ես դա գիտեմ» արտահայտությանը փոխարինելու են գալիս «աղջիկներ, այստեղ ինչ հաճելի է» խոսքերը։

Նրանք սկսում են նոր հետաքրքրություններ ձեռք բերել, նոր շնչով լցվել՝ նկարել, ստեղծագործել, ասեղնագործել եւ այլն։

8. 40-ից բարձր աղջիկները մորաքույրեր չեն  

Նրանք երկար կիսաշրջազգեստ են հագնում, որովհետեւ այդպես շատ գեղեցիկ է, սակայն չեն մոռանում նաեւ կարճ կիսաշրջազգեստների եւ ջինսերի մասին։ Իսկ թանկարժեք զարդերին փոխարինելու են գալիս աքսեսուրաները. չէ՞ որ նրանք այլեւս կարիք չունեն ցույց տալ, որ «ես նույնպես ադամանդե զարդեր ունեմ»։ Նրանց համար կարեւոր է, որ գեղեցիկ տեսք ունենան։ Նման կանանց չեն հետաքրքրում այս սեզոնի նորաձեւ միտումները։ Նրանց համար կարեւորը գեղեցիկ լինելն է, ինչի արդյունքում նրանք շատ ավելի գեղեցիկ, հմայիչ ու կանացի են դառնում։

9. 40-ից հետո կանայք դադարում են մտահոգվել իրենց կալորիաների մասին

Որովհետեւ սերը, կենսասիրությունը, ակտիվ շարժումները, աշխատանքը շատ ավելի կարեւոր են, քան մարզասրահներն ու պլաստիկ վիրաբույժները։ Ահա այս է պատճառը, որ նրանք այդքան բնական են ու գեղեցիկ։

10. Նրանք գնահատում են ամեն վայրկյանը

Այս կանայք գիտեն րոպեի արժեքը, ոչ մի տեղից չեն ուշանում, ամեն ինչ հասցնում են եւ երբեք չեն շտապում։ Նրանք չեն պայքարում ինչ-որ բանի հասնելու համար, այլ պարզապես ապրում են եւ վստահ են, որ 40 տարի անց ավելի հետաքրքիր է լինելու…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ