Բարեկիրթ լինել՝ նշանակում է՝ ճիշտ խոսելու կարողություն, օգտագործել ճիշտ բառապաշար, զսպել էմոցիաները, կոկիկ ու մաքուր տեսք ունենալ, դրսևորել պատրաստակամություն:
Ահա բարեկրթության կանոնների մի շարք, որը ձեզ կօգնի առօրյա կյանքում լավ համարում ունենալու համար:
1 .Եթե դուք ինչ-որ մեկի հետ զբոսնում եք, ու նա բարևում է իր ծանոթներին, դուք նույնպես պետք է ողջունեք, նույնիսկ, եթե այդ մարդուն առաջին անգամ եք տեսնում:
2. Եթե դուք այլ մարդու ներկայությամբ անընդհատ հեռախոսով ինչ-որ գործողություն եք անում, նա կարող է որոշել, որ ձեզ համար ձանձրալի ու անհետաքրքիր է: Ձեզ լիովին նվիրեք զրուցակցին, իսկ սոցիալական ցանցերը կսպասեն:
3. Տղամարդիկ կարող են փայտիկների փոխարեն՝ սուշին ձեռքով ուտել:
4. Մարդկանց զբոսնելու կամ ռեստորան մի հրավիրեք, եթե պատրաստվում եք ողջ երեկոյի ընթացքում հաղորդագրություններ գրել կամ խոսել հեռախոսով:
5. Միշտ շնորհակալություն հայտնեք ձեզ օգնող մարդկանց, որպեսզի ցույց տաք, որ դուք գնահատում եք նրանց օգնությունը:
6. Կինը երբեք չպիտի թույլ տա, որ տղամարդը տանի իր պայուսակը, իսկ ահա վերնազգեստը դեպի հանդերձարան միշտ պետք է տղամարդը տանի:
7. Մի դատարկախոսեք հեռախոսով, այլ պատասխանեք միայն կարևոր զանգերին:
8. Ակնապիշ մի նայեք մարդկանց, մի ծիծաղեք ու մի բարձրացրեք ձեր ձայնը:
9. Եթե դուք ավտոմեքենայի ղեկին եք, աշխատեք շրջանցել ջրափոսերը, որ անցորդներին չջրեք:
10. Եթե դուք ներողություն եք խնդրել, և դա ընդունվել է, երբեք մի կրկնեք միևնույն սխալը:
11. Բարեկիրթ տղամարդը հավասարապես հարգում է բոլոր կանանց:
12. Այս 9 թեմաները ոչ մի դեպքում մի քննարկեք` տարիքը, կրոնը, սկանդալը, պատիվը, գործերը, հարստությունը, հիվանդություննեը, նվերները և ընտանեկան անախորժությունները:
13. Եթե դու միակն ես, ով հետևում է որոշակի նորաձևության տենդենցի, ուրիշների համար դա կարող է անհեթեթ թվալ, որքան էլ որ լավ դա չնայվի:
14. Անկախ տարիքից, մասնագիտությունից ու կարգավիճակից, երբ ինչ-որ տեղ եք մտնում, ողջունեք բոլոր ներկաներին:
15. Պահեք ձեր կեցվածքը: Կծկված ուսերը հարգանքի բացակայություն են նշանակում այլոց հանդեպ:
16. Ռեստորանում հենց կինն է որոշում, թե երբ է ավարտվել երեկոն:
17. Արմունկները սեղանին մի դրեք, ապուրն աղմուկով մի կերեք, ու բացի հացից, որևէ կերակրատեսակի ձեռքերով մի դիպեք:
18. Կանայք չպետք է շպարվեն օտար մարդկանց ներկայությամբ, հատկապես՝ սեղանի շուրջ:
Եվ միշտ հիշեք, որ բարեկիրթ լինելը բոլոր ժամանակներում նորաձև է:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ