8 բան, որոնց մասին տղամարդը երբեք Ձեզ չի պատմի…

Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն:

Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին:

Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան:

Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում:

Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը:

1. Ձեր մասին ոչ հաճելի արձագանքներն ու խոսակցությունները: Եթե տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա վերջինիս չի վշտացնի՝ իր մասին այլոց ոչ բարենպաստ կարծիքները փոխանցելով: Այդ իսկ պատճառով էլ, եթե Դուք կասկածում եք, որ Ձեր սիրելիի ընկերը կամ բարեկամներից մեկն այնքան էլ լավ կարծիք չունի Ձեր մասին, Դուք դժվար թե այդ մասին իմանաք նրա շուրթերից:

2. Գաղտնի խնայողություններ: Շատ ընտանիքներում այսպիսի սովորություն կա. տղամարդն աշխատավարձը տուն է բերում և ամբողջությամբ տալիս կնոջը: Ամեն դեպքում մենք ենք այդպես մտածում: Սակայն վիճակագրությունն ասում է, որ յուրաքանչյուր 2-րդ տղամարդն իր անձնական օգտագործման համար պահում է աշխատավարձի մոտ 10-20%-ը:

3. Իր վախերը: Տղամարդիկ ծայրահեղ աստիճանի սարսափում են թույլ երևալուց: Այդ իսկ պատճառով էլ հաճախ անմիտ, չհիմնավորված արարքներ են կատարում միայն նրա համար, որ խիզախ և ինքնավստահ երևան: Եվ ուրեմն, նրանք դժվար թե Ձեզ ասեն, որ վախենում են կորցնել աշխատանքը կամ ծնող դառնալուց:

4. Իր նեղվածությունը: Իրականում տղամարդիկ կանանցից քիչ չեն նեղանում: Պարզապես նրանք կարողանում են շատ լավ թաքցնել դա: Տղամարդիկ վախենում են թույլ, անօգնական ու նեղացած երևալ: Դրա համար էլ հազվադեպ են խոստովանում, որ իրենք նեղվում են Ձեր նկատողություններից, քմծիծաղից կամ կծու խոսքերից:

5. Իր թերությունները: Դա մենք` կանայքս ենք, օրինակ, տոներից հետո խոսում և ցույց տալիս մեր գիրացած մարմինը բոլորին, կամ քննադատում սեփական մեծ քիթն ու մարմնի այլ անկատար հատվածները: Տղամարդիկ, սակայն, որքան էլ անճոռնի լինեն, վատ տեսք ունենան, երբեք մեր առաջ իրենց թերություններն ի ցույց չեն դնի: Իսկ թերություններ բոլոր տղամարդիկ ունեն:

6. Նախկիններից բաժանվելու պատճառները: Հիմնականում տղամարդիկ հազվադեպ են հիշում, թե ովքեր են եղել իրենց կյանքում մինչև Ձեզ հանդիպելը, հատկապես, եթե այդ հիշողություններն այնքան էլ հաճելի չեն: Տղամարդը երբեք չի պատմի, որ շատ վատ է վարվել նախկին զուգընկերուհու հետ, կամ շատ հիմարություններ է արել, որոնց համար այժմ զղջում է:

7. Ինտիմ խնդիրներ: Սեքսից տղամարդու հրաժարվելն ամենից առաջ 2 մտքի է հանգեցնում. կամ նա ինչ-որ մեկն ունի, կամ Ձեզ այլևս չի սիրում: Իրականում պատճառները շատ ավելի բազմազան կարող են լինել: Դրանց շարքում չեն բացառվում հենց զուտ տղամարդկային խնդիրները, որոնց մասին նա, բնականաբար, կգերադասի լռել:

8. Նախկին անհաջողությունները: Որքան էլ անցյալը ցավոտ ու անդուր լինի, Ձեր տղամարդը երբեք մինչև վերջ ճշմարտությունը չի ասի Ձեզ: Հավանաբար նրա պատմությունն ավելի կրճատված կլինի ու հիմնականում՝ իր օգտին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ