Մարիա Մոնթեսորիի պատվիրանները ծնողների համար

Ընդամենը 4 մանկավարժ են հեղափոխություն կատարել 20-րդ դարի մանկավարժական դաստիարակության մեջ: Դրանք էին ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշենշտեյները, իտալուհի Մարիա Մոնթեսորին ու ռուս Անտոն Մակարենկոն:

Մարիա Մոնթեսորին իր երկրի պատմության մեջ առաջին կին գիտությունների դոկտորը եղավ: Իր ողջ կյանքում նա աշխատել է երեխաների հետ՝ ճշգրիտ դիտարկումների եղանակով ստեղծելով բացառիկ կրթական համակարգ երեխայի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման համար: Նա ձևակերպել է նաև ծնողների համար կարճ հիշեցում-պատվիրաններ: Դրանք շատ պարզ են, սակայն, եթե խորանաս դրանցից յուրաքանչյուրի բովանդակության մեջ, ապա դրանք իրենցից կներկայացնեն մի քանի բառով արտահայտված բազմահատոր իմաստնություն:

Եթե դուք տարին գոնե մեկ անգամ վերընթերցեք ստորև բերվող ցանկը, ապա երեխաների հետ փոխհարաբերությունները որակապես նոր մակարդակ կարող են ունենալ, իսկ երեխան կմեծանա՝ որպես ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն:

1. Երեխաներին ուսուցանում են այն, ինչ իրենց շրջապատում է:

2. Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:

3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

4. Եթե երեխայի նկատմամբ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:

5. Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա արդարության է սովորում:

6. Եթե երեխային հաճախ են ձեռք առնում կամ ծաղրում, նա սովորում է անհամարձակ դառնալ:

7. Եթե երեխան ապրում է անվտանգության զգացողությամբ, նա սովորում է հավատալ:

8. Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ:

9. Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են ներողամիտ լինում, նա սովորում է համբերատար լինել:

11. Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:

12. Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու իրեն անհրաժեշտ է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել:

13. Երեխայի մասին վատը մի խոսեք ոչ իր ներկայությամբ, ոչ առանց նրա:

14. Կենտրոնացեք լավ երեխայի զարգացման վրա այնպես, որ արդյունքում վատը տեղ չունենա:

15. Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:

16. Հարգեք այն երեխային, ով սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ հետո ուղղել այն:

17. Պատրաստ եղեք օգնել երեխային, ով փնտրտուքների մեջ է գտնվում, և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

18. Երեխային օգնեք յուրացնել ավելի վաղ չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատող աշխարհը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, լռությամբ ու սիրով:

19. Երեխայի հետ շփվելիս միշտ բարեկիրթ եղեք: Առաջարկեք նրան ձեր մեջ եղած լավագույնը:

20. Իսկ ժողովուրդն ասում է՝ իրականում երեխաների հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Եթե լավ երեխաներ եք ուզում ունենալ, լավ ծնող եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Էսկիմոսների տները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում (Photo)
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ. Գիտե՞ք այս կենդանիների խմբերի անվանումները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց