«Մեկին գրոշ տաս, ընդմիշտ կհիշի, մեկի համար կյանքդ էլ տաս, չի հասկանա». Օմար Խայամի լավագույն մտքերը

Օմար Խայամը հայտնի պարսիկ պոետ, մաթեմատիկոս, ինչպես նաև արևելքի ամենահայտնի փիլիսոփաներից մեկն էր:

Նրա քառյակները լի են իմաստությամբ, հումորով և հանդգնությամբ:

Իր մտքերը շարադրելու յուրահատուկ ոճը Խայամին թույլ էր տալիս արտահայտել այն, ինչի մասին բաց տեքստով խոսել չէր կարելի:

zNews-ը ներկայացնում է Խայամի լավագույն մտքերը կյանքի, մարդու և սիրո մասին:

1. Մարդ կա, չի հասկանա՝ ինչ բույր ունեն վարդերը, մարդ էլ կա՝ դառը խոտաբույսերից մեղր կստանա: Մեկին գրոշ տաս, ընդմիշտ կհիշի, մեկի համար կյանքդ էլ տաս, չի հասկանա:

2. Որքան ցածրոգի է մարդ, այնքան քիթը վեր ցցած է ման գալիս: Քթով է փորձում հասնել այնտեղ, ուր հոգով չի հասել:

3. Ում կյանքն է ծեծել, նա շատ բանի կհասնի: Մի պտղունց աղ ուտողն ավելի բարձր կգնահատի մեղրը: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

4. Հաճախ կյանքում սխալվելով` կորցնում ենք նրանց, ովքեր թանկ են մեզ համար: Օտարներին հաճոյանալ փորձելով` հարազատից ենք հաճախ փախչում: Բարձրացնում ենք անարժաններին, իսկ ամենահավատարիմներին՝ դավաճանում:

5. Մի նախանձիր նրան, ով ուժեղ է և հարուստ: Լուսաբացին միշտ էլ արևամուտն է հաջորդում:

6. Կյանքի հետ այս կարճ, որ հավասար է մի շնչի, վարվիր այնպես, ասես վարձել ես այն:

7. Նվիրվել՝ չի նշանակում վաճառել ինքնդ քեզ: Վրեժխնդիր չլինել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

8. Կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:

9. Սիրելի մարդու մեջ հավանում ես նույնիսկ թերությունները, իսկ ոչ սիրելի մեկի մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:

10. Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել, սիրված կինը պետք է երջանիկ լինի, այլապես չարժեր սկսել մի բան, որը քո ուժերից վեր էր:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ