10 անխափան հնարք տղամարդուն գրավելու համար

1. Գեղեցիկ եղիր

Ինչ ուզում ես՝ ասա, տղամարդու ուշադրությունը գրավում են նախ՝ աղջկա արտաքին տվյալները, ապա նոր՝ ներաշխարհը: Եթե ուզում եք ձեզ վրա բևեռել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ձեր արտաքին տեսքով զբաղվեք: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք նաև դիմահարդարվելու մասին:

Դուք պետք է մոռանաք անխնամ տեսքով տնից անգամ 5 րոպեով դուրս գալու մասին: Կինը պարտավոր է անթերի տեսք ունենալ՝ անկախ նրանից՝ նրան տեսնում են միլիոնավո՞ր մարդիկ, թե՞ մեկ հոգի:

2. Տարբերվիր մյուսներից

Գեղեցիկ լինելը, անշուշտ, հիանալի բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք բավականին շատ են: Որպեսզի տղամարդն ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մնացածներից: Սա չի նշանակում, որ անհապաղ պետք է վազել վարսավիրանոց ու ներկել մազերը, ասենք, կանաչ գույնի: Բավական է պարզապես մտածել մի քանի օրիգինալ ժեստեր:

3. Հետևիր քայլվածքիդ

Հավանական է, որ դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական բան է, սակայն իզուր: Ցնցող բարձրակրունկ կոշիկները տղամարդկանց ուշադրությունը կգրավեն ինքնաբերաբար: Սա, իհարկե, հիմնականում այդպես է, սակայն ոչ միշտ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, ձեր՝ նրանց դուր գալու ցանկությունը, բայց թեթևություն չեն տեսնի ձեր մեջ:

Հիշեք. այն կինը, որը կարողանում է հողաթափերով անգամ գեղեցիկ քայլել, ավելի շահեկան դիրք ունի տղամարդկանց աչքում, քան բարձրակրունկների վրա մի կերպ օրորվող կինը:

4. Ժպտա

Տղամարդիկ սիրում են, երբ կնոջ հայացքը փայլում է ժպիտից: Սա կարելի է հեշտությամբ բացատրել: Բարեհամբույր ու ժպտացող մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ այդպիսի մարդկանց հաճախ համեմատում են արևի հետ: Նրանք լույս ու ջերմություն են նվիրում՝ ինչպես հնագույն ջահը:

5. Խնամված եղիր

Երբեք ձեզ թույլ չտաք տղամարդու առջև հայտնվել ճմռրված խալաթով և գզգզված մազերով: Անկախ այն բանից, ունե՞ք տրամադրություն, թե՞ ոչ, մի հագեք լայնացած բլուզ և ջինսեր: Հարգեք ձեզ շրջապատող մարդկանց, հասկացեք, որ նրանց համար տհաճ է անխնամ ու թափթփված մարդ տեսնելը: Եթե դուք ավելորդ 30 րոպե ծախսեք ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը հաստատ ավելի չի վատանա, իսկ հնարավոր է, որ անգամ բարձրանա:

6. Ագրեսիվ մի եղիր

Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն ցուցաբերող կանանցից: Նրանց դուր չի գալիս, երբ իրենց որսում են. Չէ՞ որ նրանք սովոր են իրենք լինել որսորդի դերում: Մի զրկեք ձեզ ձեր ընտրյալի կողմից ձեզ գրավելու փորձերին հետևելու հաճույքից:

7. Շատ խելացի մի ձևացիր

Աշխարհում ամեն ինչ իմացող և դա ամեն հարմար առիթով ցուցադրող կինը չի ընդունվում տղամարդկանց կողմից՝ որպես կյանքի պոտենցիալ ուղեկից: Տղամարդիկ կարող են հարգել այդպիսի կնոջը, բայց դժվար թե համարձակվեն նրա հետ հարաբերություններ կառուցել: Ինչո՞ւ:

Նա ինքնուրույն է, բացի դրանից, ավելի շատ գիտի, քան տղամարդը: Հասկացեք, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին դժվար է հաշտվել այն բանի հետ, որ նրանք տղամարդկային հարցերից կանանցից վատ են գլուխ հանում:

8. Ձև մի արա, թե տղամարդանց կարիքը չունես

Անմատչելի լինելը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը տղամարդուն հասկացնում է, որ իրեն նվաճելը դյուրին գործ չէ, և բոլորովին այլ բան, երբ նա իր անտարբերությունն է արտահայտում տղամարդու նկատմամբ: Երկրորդ դեպքում մարդը հավանաբար կկասեցնի իր իսկ սկսած գրոհը և կնահանջի: Բաց մի թողեք նրան:

9. Սովորիր քնքուշ լինել

Ինչպիսին էլ որ ձեր կերպարը լինի, կարողացեք դեն նետել դիմակը, երբ մենակ եք մնում տղամարդու հետ: Նրան քնքուշ կին է պետք, որը կկարողանա լսել ու հասկանալ, այլ ոչ սառը, թեկուզև չքնաղ Ձյունե թագուհի: Վամպ-կինը հազվադեպ է երջանիկ լինում անձնական կյանքում: Նա գրավում է տղամարդկանց, բայց նրանց կիրքը երկարատև չէ:

10.Գնահատեք ինքներդ ձեզ

Երբեք մի կախվեք տղամարդու պարանոցից, մի վազեք առաջին պատահածի մոտ: Ինչքան էլ որ շատ սիրեք տղամարդուն, նրան հասկացնել տվեք, որ դուք շնիկ չեք, և, եթե նա ձեզ բավարար ուշադրության չարժանացնի, դուք պարզապես կլքեք նրան ու կգնաք ուրիշի մոտ: Հիշեք, կինը միշտ պետք է ինքն իրեն գնահատել իմանա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց
Ինչպիսի տեսք պետք է ունենա սեքսուալ կանացի մարմինն՝ ըստ տղամարդկանց (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց